ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը

September 24, 2019, 2:08 pm

3581

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքից հատված, որը 2019-ի ապրիլի 30-ին հրապարակել էր «Ժողովուրդ»-ը:

«1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան: Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին: Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեխազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը: Մինչեւ միջացառման սկսելը Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:
     …Հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական եւ օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերքներ: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարաները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, եւ ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար: Նաեւ նշեմ, որ ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, եւ իմ հանձնարարությունն է եղել, որ տեղզննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ եւ Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը: Մյասնիկյանի արձանի մոտ գնալով` ցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ Երեւան քաղաքում: Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական եւ օպերատիվ գործողությունները: Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից, սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ: Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով եւ տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը կրկեսի կողմից: Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, եւ ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, եւ որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը: Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից:
     Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան: Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտելներ եւ քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում:
     Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուց հետո՝ մոտ 1 կամ երկու ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց: Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ: Նույն օրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
     ՀԱՐՑ. Ծանո՞թ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին եւ դրա բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե երբ է այն Ձեզ հայտնի դարձել, եւ ինչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ինչ խնդիրներ էին լուծվում:
     ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ՝ ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկ մինչ այդ նշված հրամանի մասին ոչինչ չեմ իմացել:
     ՀԱՐՑ. 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող հետընտրական իրադարձությունների ժամանակ` մինչեւ արտակարգ դրություն մտցնելը, ՀՀ ոստիկանությունը որեւէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, թե՞ ոչ: Վերջինս որեւէ աջակցություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
     ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ օրերի ընթացքում որեւէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, զոհեր էին անգամ եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երեւանի կայազորի պետ Յուրի Խարատուրովն է ղեկավարելու եւ կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը: Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որեւէ աջակցություն չի եղել»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա