ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Այսօր «Հատուկ գնդի» կազմավորման 29-ն ամյակն է

September 20, 2019, 8:12 pm

5423

Այսօր «Հատուկ գնդի» կազմավորման 29-ն ամյակն է, ինչի առթիվ ջերմորեն շնոհավորում եմ գնդի կազմում մարտնչած բոլոր մարտիկներին, մեր զոհված ընկերների ընտանիքներին  ու ողջ հայ ժողովրդին:

 Այսօր, ինչպես ամեն տարի այս օրը, հավաքվել էինք Եռաբլուրում, նշելու մեր գնդի տարեդարձը, հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված ընկերներին, հիշելու ու վերապատմելու մեր անցած դժվար բայց երջանիկ օրերի մասին:

Ցավով պիտի խոստովանեմ, որ ինչ որ կիսատ-պռատ բան կար այս ամենի մեջ: Մեր երկրի պետկանաշինության ու բանակաշինության ակունքներում կանգնած մարդիկ լավ գիտեն, որ իրականում Հայկական բանակի հիմքը դրվել է հենց այս գնդի ստեղծմամբ:

 1990 թվականին, երբ խորհրդային կայսրությունը դեռ վերջնականապես չէր կործանվել, երբ ադրբեջանական հրոսակները, խորհրդային զորքերի աջակցությամբ հարձակումներ էին գործում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բնակավայրերի վրա, ՀԽՍՀ ՆԳՆ կազմում, ազատամարտիկներից կազմված ջոկատների հիմքի  վրա ստեղծվեց   «ՀԽՍՀ ՆԳՆ առնթեր Հատուկ գունդը», որի 35 վաշտերն  էլ հետագայում դարձան նորաստեղծ բանակի ստորաբաժանումբերի հիմքը:

Կար ժամանակ, երբ այս զորամիավորման ստեղծման օրը նշվում էր պետական մակարդակով: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը և իհարկե պաշտպանության նախարարը, դրանով իսկ ընդգծելով «Հատուկ գնդի» պատմական ու անուրանալի դերըհայոց բանակի հիմնադրման ու արցախյան ազատամարտի հաղթանակների մեջ:

Ցավոք վերջին տասնամյակներում արդեն ավանդույթ դարձած պատմության խեղաթյուրումն ու հաղթանակները սեփականաշնորհելու վատ ավանդույթը  իր խարանը դրել է նաև այս փառապանծ գնդի հեղինակության վրա: Այսօր՝ «Հատուկ գնդի» 29 ամյակի մեջոցառմանը չէր ներկայացել ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ նույնիսկ նախարարության որևէ ներկայացուցիչ: Ավելին՝ 2018 թվականի սեպտեմբերին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով լուծարվել է եռակի շքանշանակիր  Թամանայն դիվիզիայի անունը կրող, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գունդը, որը նորից եմ կրկնում, առանց չափազանցության հայոց նորաստեղծ բանակի հիմքն է:

Բոլորին, այդ թվում, հաղթանակն իրենց վերագրել փորձող կեղծ հերոսներին, տնաբույս գեներալներին, պատմության կեղծարարներին ու տհաս չինովնիկներին մեկ անգամ ևս հիշեցնում եմք, որ դեռ կենդանի են այն մարդիկ ովքեր կանգնած են եղել գնդի, ասել է թե բանակի կազմավորման հիմքում, և թուլ  չեն տալու շարունակեր մեր պատմության ու մեր ընկերների արյան շահարկումը:

2020 թվականին լրանում է «Հատուկ գնդի» 30 ամյակը: 

«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպությունը 2020 թվականը հայտարարում է «Հատուկ գնդի» տարի և կոչ է անում ՀՀ կառավարությանը, հատկապես պաշտպանության նախարարությանը, գործուն մասնակցություն ունենալ Հոբելյանի տոնական միջոցառումների կազմակերպմանը և անհապաղ քայլեր ձեռնարկել պատմության խեղաթյուրումը կանխելու ու փառապանծ մարտական ուղի անցած զորամիավորումը վերականգնելու համար:

«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպության նախագահ

Գեներալ-լեյտենանտ Գ. Մելքոնյան

Երևան 20.09.2019թ.

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա