ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով այս պահին տեղի է ունենում ԼՂ հայերի զանգվածային գաղթ. Պետեր Ստանո
September 30, 2023, 11:21 pm
Հայաստանն Ադրբեջանի դեմ դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
September 29, 2023, 11:43 pm
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
September 29, 2023, 2:41 pm
Իր գործողություններով Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը. Ալեն Սիմոնյան
September 29, 2023, 11:09 am
Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
September 29, 2023, 12:39 am
Բեյրութում հայերը փորձել են հարձակվել Ադրբեջանի դեսպանատան վրա
September 29, 2023, 12:33 am
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև
September 29, 2023, 12:29 am
Ղազախստանը հետևելու է Ռուսասւտանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների քաղաքականությանը. Տոկաև
September 28, 2023, 9:32 pm
Ոչ պաշտոնական տեղեկություններ Լաչինի անցակետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
September 27, 2023, 2:16 pm
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ․․․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
September 27, 2023, 1:48 pm
Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
September 27, 2023, 12:58 am
ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
September 26, 2023, 1:03 pm
Խնդրել եմ անձամբ Ձեզ փոխանցել ԱՄՆ ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն. Բայդեն
September 25, 2023, 11:27 pm
Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
September 25, 2023, 11:22 pm
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
September 25, 2023, 11:14 pm
Դուք ունեք բարեկամ և վստահելի գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի. Փաուերը՝ Հայաստանին
September 25, 2023, 11:12 pm
Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է. Մակրոն
September 25, 2023, 12:28 am
ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
September 24, 2023, 9:59 pm
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք
September 24, 2023, 3:29 pm
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
September 24, 2023, 3:10 pm
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
September 23, 2023, 11:54 pm
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
September 23, 2023, 10:38 pm
Իրավիճակի վատթարացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է դիմել գործողությունների. քաղաքացիների բռնի տեղահանումը կարժանանա խիստ արձագանքի. Բորել
September 21, 2023, 10:55 pm
Եվրախորհրդարանի 60-ից ավելի պատգամավոր դիմել է Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
September 21, 2023, 2:57 pm
Զախարովան մեկնաբանում է խաղաղապահների մահը՝ կրկին քննադատելով Երևանին
September 20, 2023, 9:26 pm
ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանական հարձակման մասին
September 20, 2023, 5:35 pm
Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով
September 20, 2023, 4:33 pm
Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ուժի կիրառումը
September 20, 2023, 1:35 am
Ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի որոշումից. ԵԽԽՎ նախագահ
September 20, 2023, 12:18 am
Էրդողանը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»
September 19, 2023, 11:41 pm
Այն կողմն արդեն վարչապետն է. նահանջի ճանապարհ չկա
April 19, 2019, 12:28 pm
2922
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին, իսկ վարչապետին առաջարկվել է քննության շահերից ելնելով ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Մեղադրանքն առաջադրվել է մի քանի շաբաթ առաջ հարուցված հայտնի քրգործի շրջանակում, երբ մեղադրվել եւ ձերբակալվել էին ՊՎԾ երկու այլ աշխատակիցներ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Առանց այդ էլ բավականին հնչեղ գործը ստանում է էլ ավելի, թերեւս բարձրագույն աստիճան՝ հաշվի առնելով այն, որ, փաստորեն, առկա է վարչապետին առընթեր երկու դե ֆակտո ուժային կառույցների բախում՝ ԱԱԾ եւ ՊՎԾ: Եթե պատկերավոր ասենք, ապա քաղաքական իրավիճակի եւ նրբության տեսանկյունից արդեն առկա մակարդակից այն կողմ վարչապետն է, եւ ըստ էության՝ նահանջի ճանապարհ չկա: Եվ սա, իհարկե, իրավական ասպեկտից բացի, կամ դրանից առավել, գործին տալիս է քաղաքական ասպեկտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Դավիթ Սանասարյանը, ում ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի համար, հեղափոխության գործընթացի լիդերներից էր:
Այդպիսով, իրավիճակը ունի մի քանի շերտ: Նախ, բնականաբար, իրավականը, որտեղ անկասկած ողջունելի է այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, փաստորեն, չկա որեւէ կաշկանդվածություն մեղադրանք ներկայացնել ընդհուպ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Դա վկայում է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն իսկապես առկա է, եւ կա պայքար կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ հանգամանքը, որ մեղադրանք է ներկայացվում այդպիսի բարձր եւ վարչապետի անմիջական շրջապատի պաշտոնյայի, գործին տալիս է խիստ քաղաքական համատեքստ: Առավել եւս, որ արդեն իսկ մամուլում եղել են գնահատականներ, որ իրականում տեղի ունեցողը ներիշխանական թեւերի պայքար է: Ընդ որում՝ այդ համատեքստի առիթ իր հրապարակային հայտարարություններով տվել է նաեւ Դավիթ Սանասարյանը, թեեւ այս դեպքում տեսականորեն չենք կարող բացառել եւ այն, որ նա եւ նրա փոխարեն թերեւս յուրաքանչյուրը, առնվազն պաշտպանական տակտիկայի շրջանակում կցանկանար կիրառել այդ մարտավարությունը:
Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, ԱԱԾ-ն պետք է ապացուցի, որ մեղադրանքը լիարժեք հիմնավոր է, եւ չկա որեւէ ներիշխանական անձնավորված կամ բեւեռային բախում, կամ, եթե կա, ապա, այսպես ասած, լիակատար հիմնավոր առիթով կամ պատճառով: Որովհետեւ, ի վերջո, յուրաքանչյուր իշխանություն անխուսափելիորեն բեւեռանում, թեւերի, առանձին կենտրոնների եւ շահեր կրող խմբերի է բաժանվում, այդպես է բոլոր երկրներում: Հարցն այստեղ այն է, որ այդ ամենով հանդերձ, շահերի չբաժանվի օրենքը եւ հավասարությունը դրա առաջ: Եվ ըստ այդմ՝ ինչով է պայմանավորված գործը, կարող ենք ենթադրել ամենատարբեր վարկածներ, սակայն մի բան աներկբա է, որ հանրությանը պետք է մատուցվի ապացուցողական անթերի բազա: Որովհետեւ, ի վերջո, այս դեպքում խնդիրը նաեւ այլ, ավելի նուրբ տիրույթում է:
Մասնավորապես՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն վայելում է հանրային մեծ վստահություն եւ հեղինակություն, լիովին հասկանալի պատճառներով: Եվ դա նաեւ ուժ է ալիս ԱԱԾ-ին նախկին իշխող համակարգի գործունեության ընթացքում գործված հանցանքների բացահայտման բարդ գործում:
Եթե Ազգային անվտանգության ծառայությունը ոչ լիարժեք համոզիչ եւ ապացուցված գործ առաջ տանի ներկայումս գործող պաշտոնյայի, այն էլ հեղափոխության առաջնորդներից մեկը եղած պաշտոնյայի նկատմամբ, ապա դա կարող է ազդել ԱԱԾ հանրային վտահելիության վրա: Մինչդեռ այդ վստահելիությունը ԱԱԾ ղեկավարությանը անկասկած դեռ շատ է պետք գալու:
Ըստ այդմ՝ պետք է առնվազն ենթադրել, որ ԱԱԾ-ն չէր կարող մեղադրանք առաջադրելուց առաջ ուղղակի չդիտարկեր այդ բոլոր նրբությունները՝ սկսած թե՛ վարչապետին առընթերության քաղաքական ասպեկտից, ինչը ուղղակի բավականին զգայուն միջակայք է ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար, թե՛ նաեւ հանրային վստահելիության խնդրից: Մյուս կողմից՝ եթե ԱԱԾ մեղադրանքը լիարժեքորեն ապացուցվում է, ապա այս դեպքում դա որոշակի հարված է հեղափոխական թիմի հեղինակությանը, երբ հեղափոխության առաջնորդներից մեկը մեկ տարի անց դառնում է կոռուպցիոն սկանդալի հերոս:
Սա, իհարկե, իբրեւ հիպոթետիկ դիտարկում, քանի որ ամեն ինչ դեռ պետք է ապացուցել անթերի: Մյուս կողմից՝ եթե ապացուցվում է, ապա իրավական գործընթացը հակառակ առումով էլ նպաստում է նոր իշխանության վարկին, քանի որ այդպիսով ցույց է տալիս, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ հեղափոխական լիդերները, եթե նրանք գործում են որեւէ հանցանք:
Լուսանկարը՝ Photolure-ի
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ