ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

ԱՆՄՈՌՈՒԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՇԱՆ. ԴԱ ՎՈՒԼԳԱՐ ԵՒ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԼՈՒԾՈՒՄ Է

August 27, 2019, 4:41 pm

3374

Երեւանում կկառուցվի 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր, որը կունենա անմոռուկի տեսք։ Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը: Շենքը նախագծողների հավաստիացմամբ՝ 5-6 տարի անց «Անմոռուկ» կոչվող համալիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն ժամանցի տարբեր վայրեր, լողավազան, զբոսայգի, ծիրանի եւ խաղողի այգիներ: Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը նախօրեին հայտարարել էր, որ ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ որևէ այլ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել։ 

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի համար չափազանց անհանգստացնող է Երեւանում 71 հարկանի շենքի կառուցման փաստը։ «Ամենայն հարգանքով վերաբերվելով Ավիկ Էլոյանին՝ պետք է անդրադառնամ այդ շենքի հետ կապված մի շարք խնդիրների, որոնք մտահոգիչ են։ Նախ՝ շենքը բարձր է, որովհետեւ պետք է շահավետ լինի ներդրողի համար, բայց հարցն այսպես չի կարող դրվել, քանի որ առաջնահերթ պետք է խոսել ժողովրդի եւ քաղաքի շահի մասին։ Սա մի շարք փակագծեր է բացում, եւ մենք հասկանում ենք, որ քաղաքաշինությունը ենթարկվում է առանձին մարդկանց շահին։ Այդպես չի կարող լինել, թեպետ այդպես է եղել երկար տարիներ՝ 20 տարի շարունակ»։

Մյուս խնդիրը, որը, ըստ ճարտարապետի, չափազանց անհանգստացնող է, այն է, որ շենքի տեղը դեռ որոշված չէ, թեպետ նախնական նշվել է, որ այն պետք է կառուցվի Իսակովի պողոտայի հարեւանությամբ․ «Հայտարարվեց, որ համատարած կանաչի շրջապատում այդպիսի կառույց պետք է լինի, որն իր հետ պետք է բերի տրանսպորտային հոսքեր, ճանապարհների խնդիր․ դա ընդունելի չէ։ Մյուս կողմից պարզվում է, որ շենքը որոշակի տեղ չունի, ինչն էլ ավելի ընդունելի չէ, որովհետեւ եթե առաջինի դեպքում ընտրված տեղը մեծ խնդիրներ է առաջացնում, ապա 2-րդի դեպքում չես կարող խոսել, քանի որ տեղը դեռ չկա։ Բայց ինչպե՞ս կարող է երկրի ամենաբարձր կառույցն անորոշ կարգավիճակում լինել։ Սա ընդհանրապես խոսում է քաղաքաշինական այս ամբողջ կառուցվածքի բացակայության մասին։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենամեծ կառույցը չանցնել մասնագիտական եւ հասարակական քննարկումներ, մասնագետներն ու բնակչությունը չհայտնեն իրենց կարծիքը։ Ինչի՞ է դա բերելու, եւ ի՞նչ ռիսկերի հետ է կապված այդ չափի բարձր կառույցի գոյությունը։ Միայն երկրաշարժի խնդիրը չէ, չնայած որ դա կարեւորագույն հարց է, որովհետեւ մարդկանց անվտանգության հետ է կապված, բայց ասել, որ դա անվտանգ է, եւ ասել մի փաստի առնչությամբ, որը չկա, ճիշտ չէ։ Կարելի է հստակորեն ասել, որ դա վտանգավոր է, բայց ասել, որ դա անվտանգ է՝ չիմանալով, թե ինչպես պետք է դա իրականացվի, չունենալով վերջնական այդ նախագիծը՝ անլուրջ է»։

Բալյանի դիտարկմամբ՝ խնդրի մյուս կողմն այն է, թե ինչ դիրքում է լինելու եւ ինչպես է 71 հարկանի շենքը հարաբերվելու ամբողջ քաղաքի եւ Արարատյան դաշտի հետ․ «Քաղաքաշինության մեջ 2 սկզբունքային մոտեցում կա՝ ուրբանիզացիա եւ դեզուրբանիզացիա։ Ո՛չ նա եւ ո՛չ նա մեզ համար իրատեսական չեն, որովհետեւ քաղաքաշինությունը՝ որպես կայացած մի համակարգ, այլեւս չկա, եւ դա վաղուց։ Ուրբանիզացիան կոնկրետ մեզ համար ստացել է մի նշանակություն՝ այն, ինչ մեծ է, խանգարում է՝ բերելով տրանսպորտային մեծ կուտակումների, այն, ինչի վերածվել է Երեւանի կենտրոնը, եւ վատ միջավայր է ստեղծվել ապրելու համար։ Իսկ դեզուրբանիզացիան այն է, ինչ մեզանում բացարձակ բացակայում է, եւ ինչի համար շատերս պայքարում ենք, որպեսզի պահպանվեն բնությունը, լանդշաֆտը, որպեսզի շինությունները բնության հետ համահունչ լինեն, խցանումներ չլինեն։ Այս առումով այդ շենքի վտանգները չափազանց մեծ են, քանի որ այն բերում է իր հետ անասելի ուրբանիզացիոն շղթա։

Սա կարմիր գիծ է հանդիսանում եղածի եւ ապագայի համար՝ այն առումով, որ անկանոն կառուցապատման սկզբունքը վեր ենք ածում այնպիսի չափերի ու մասշտաբի, որ դա կհանգեցնի մեր ամբողջ Արարատյան հարթավայրի ուրբանիզացիային եւ կվերածի բետոնի ու մետաղի։ Արդյունքում մենք կկորցնենք մեր բնության այն փոքրիկ մասնիկը, որն այսօր ունենք»։

Դուբայի կամ Նյու Յորքի երկնաքերերի ոճի մեջ կառուցվող շենքի մոդելը պրովինցիալ մոտեցում է, ավելին՝ ըստ Բալյանի, եթե դրան գումարած՝ այն կյանքի է կոչվելու հարթավայրում, ուրեմն այդ բնությունը կավիրվի․ «Դա իր հետեւից բերելու է մեկը մեկից տարբեր խնդիրներ։ Դա այն կարմիր գիծն է, որ պետք չէ անցնել, մեր հողը մեզ համար չափազանց թանկ է։ Ընդհանրապես, հողի գինը պետք է բարձր լինի։ Իսկ գնալ ներդրողի ցանկություններին ընդառաջ, դա անթույլատրելի է։ Այսօր մեր քաղաքում առկա բարձրահարկերն արդեն ներդաշնակ չեն եւ հակասում են մեր բնությանը, քաղաքի ուրվագծին, տեսարանին։ Դա դեռ 20 հարկանի նորակառույց բարձրահարկերի դեպքում, ի՞նչ կլինի 71 հարկանի շենքի դեպքում»։

Թե ինչու է այս ամենը տեղի ունենում, ինչու են այդպիսի սխալներ առաջ գալիս, ըստ Բալյանի, պետք է հասկանալ մի բան, որ քաղաքաշինության այս վիճակն ինստիտուցիոնալ խնդիրների հետեւանք է․ «Այն իմաստով, որ քաղաքաշինությունը գլխի վրա շուռ տված է, տեսեք, թե ինչ է կատարվում․ ներդրողը հանդես է գալիս թե՛ գաղափարով, թե՛ ձեւով, նա է որոշում՝ որտեղ եւ ինչպիսի բան կառուցել։ Պետք է կարգավորել այդ ամենը եւ նախապես հասկանալ, թե ինչ ռազմավարական լուծում ունի քաղաքի զարգացումը։ Եթե ուզում ես ներդրում անել, արդեն կանաչ լույս է վառվում, թե ինչպես եւ որտեղ ներդրողն արդեն հանդես է գալիս այդ փաթեթով։ Այս վերջին 20 տարվա բոլոր քաղաքաշինական սխալները՝ Հյուսիսային պողոտայից սկսած, որպես շարունակություն, տեսնում ենք նաեւ այսօր։ Բոլորն այդ նույն շղթայի եւ սկզբունքի հետեւանքն են։ Այսպիսի մոտեցումը չի կարող բերել զարգացման»։

Կարեն Բալյանն անդրադառնում է նաեւ ներդրող եւ ճարտարապետ կապին․ «Ճարտարապետի դերը շատ անգամ վեր է ածվում նրան, որպեսզի նա կարողանա ընդամենը արտահայտել ներդրողի գաղափարները, որոնք շատ անգամ բացարձակապես ճարտարապետական ու քաղաքաշինական չեն։ Պատահական չէ, որ վերջերս շատ կառույցների դեպքում չենք կարողանում հասկանալ, թե հեղինակն ով է, որովհետեւ հեղինակի անունը չի բարձրաձայնվում։ Ավելին՝ կա նաեւ այն խնդիրը, որ հեղինակը շատ լավ էլ հասկանում է, որ սխալ է անում, բայց գնում է այդպիսի քաղաքաշինական սխալի»։  

Մի կարեւոր հանգամանք եւս, որ մատնանշում է ճարտարապետը․ Հայոց եղեռնի հետ կապված խորհրդանիշը՝ Անմոռուկը, չի կարող դառնալ քաղաքաշինական նշան․ «Այսինքն՝ գաղափարն էժանացվում է, շատ վուլգար, պարզունակ լուծում է, ձեւի ենք վերածում մի շատ լուրջ խնդիր, որը ֆունկցիոնալ լուծում պետք է ունենա։ Անլրջություն կա այս ամեն ինչի մեջ, ընկած ենք ձեւական խնդիրների լուծման հետեւից եւ ո՛չ քաղաքաշինական»:

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ