ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ադրբեջանում տիրում է համատարած կոռուպցիա. ֆրանսիական «Լը Թան» պարբերականի անդրադարձը

July 27, 2020, 10:59 pm

3446

Ֆրանսիական «Լը Թան» պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահի, նրա տիկնոջ և ընտանիքի, երկրում տիրող իրավիճակի մասին: Ներկայացնու մենք հոդվածի թարգմանությունը:

«Ադրբեջանի հզոր առաջին տիկինն իր դիմակի հետևում հավակնություննե՞ր ունի:

Ինստագրամյան իր էջում Մեհրիբան Ալիևան հիմնականում հրապարակում է իր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դպրոցների և հիվանդանոցների բացման արարողությունները, արտերկրյա թանգարանների այցը՝ երիտասարդ և շքեղ թխահեր տիկնիկի տեսքով, զգեստի խորը բացվածքով և բարձրակրունկ կոշիկներով։ Սակայն Լեռնային Ղարաբաղում օրեր առաջ գրանցված լարվածության աճը դրդեց Ադրբեջանի առաջին փոխնախագահին ավելի պարտավորեցնող հաղորդագրություն հղել իր 450,000 բաժանորդներին  (յուրաքանչյուր 5 բնակչից 1-ը): «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի իր հողերի զավթումը: Մեր երկիրը, հայրենիքի համար մեր պայքարը սուրբ են: Թշնամին հետ է մղվել և միշտ էլ հետ կմղվի»  [...] Թող Ալլահը պահապան լինի Ադրբեջանին և մեր ժողովրդին»:

Կովկասյան այս հատվածում, որտեղ Հայաստանին դատապարտելը շարունակում է մնալ ցանկացած քաղաքական դիսկուրսի հիմքը, ոչինչ սարսափելի նոր և առանձնահատուկ չի նկատվում։

Այդ իսկ պատճառով, կրկին շրջանառության մեջ են դրվում Մեհրիբան Ալիևայի ծրագրերի մասին լուրերը, ով տասնամյակներ շարունակ հանդես է եկել  բացառապես որպես իր ամուսնու կինը, առավել ծանրակշիռ է դառնում Բաքվում։

2017 թ․-ին Իլհամ Ալիևը ստեղծեց փոխնախագահի պաշտոնը հենց իր կնոջ համար, ինչը ենթադրում է, որ Ալիևի հրաժարականի դեպքում, վերջինիս կփոխարինի իր կինը։ Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իր քաղաքական օրակարգով իշխանությունը վերցնելու ուղիներ է փնտրում, թե՞ նա պարզապես  պետք է զբաղեցնի այդ պաշտոնն այնքան ժամանակ, մինչև իրենց կրտսեր տղան պատրաստ լինի իրավահաջորդ լինելու։ Նավթի գնի անկումը կարող է վերադասավորել խաղաքարտերը:

Իշխանությունը ընտանեկան գործ է Ադրբեջանում, որը ավելի քան քառասուն տարի երկաթե բռունցքով ղեկավարվում է Ալիևների կողմից: Հեյդար Ալիևը՝ տեղական ՊԱԿ-ի նախկին ղեկավարը, 1993 թվականին ընտրվեց նախագահ, և իր մահից առաջ երկիրը հանձնեց որդուն:

2003 թվականից ի վեր երկիրը կառավարում է Իլհամ Իլիևը: Նավթը և գազը բարձրացրել են երկրի կենսամակարդակը և իր հինգաստղանի հյուրանոցներով, Զահա Հադիդի կողմից կառուցված Հեյդար Ալիևի անվան Մշակութային կենտրոնոով և իր Ֆորմուլա 1-ի Գրան պրիիով երկիրն իրեն երևակայում է Կենտրոնական Ասիայի Սինգապուր։ Սակայն Ադրբեջանում տիրում է համատարած կոռուպցիա, որի արդյուքնում, 2017թ.-ին «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագիծը» դատապարտեց խավիարային դիվանագիտության «փողերի լվացման մեխանիզմը»: Ահռելի են բլոգերների, լրագրողների և այլ ընդիմադիրների հանդեպ ճնշումները, որոնք վերջիններիս ստիպում են փախչել երկրից։

«Դաժան բռնապետություններից մեկին» վկայակոչելու համար, 2015թ. Ադրբեջանը զրպարտության համար դատի էր տվել ֆրանսիացի լրագրող Էլիզե Լուցետին (բողոքն, ի վերջո, ճանաչվել է անընդունելի):

Ինչպես իր ամուսինը,  Մեհրիբանը ևս շատ հզոր կլանից է՝ Փաշաևների,  որը խոշոր բիզնեսներ է տնօրինում հեռահաղորդակցության, բանկային և անշարժ գույքի ոլորտներում: Ալիևան նախընտրում է իր կայքում նշել, որ սերում է  մտավորականների ընտանիքից, ինչը համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով, որ նրա մայրը համարվում է արաբական գրականության ոլորտում առաջին կին դոկտորը երկրում, իսկ ինքը՝  1964թ. ծնված Մեհրիբանն ակնաբույժ է,  վերապատրաստվել է Մոսկվայում և 19 տարեկանում ամուսնացել է Իլհամ Ալիևի հետ: Ավելի քան երեսունհինգ տարվա ընդհանուր կյանքը, երեք երեխան ոչ մի կնճիռ չեն պատճառել նրան: Ուստի, իշխանությունը և հատկապես փողի ուժը լավ է անդրադարձել Մեհրիբայի վրա։ 

«Ակնհայտ է, որ տիկին Մեհրիբան Ալիևան, հավանաբար արտերկրում, մի շարք կոսմետիկ վիրահատությունների է ենթարկվել։ Հեռուստատեսությամբ, լուսանկարներով և իրական կյանքում, նրա քարացած դեմքը թույլ չի տալիս նկատել դեմքի որոշ արտահայտություններ», - նշվում է Ջուլիան Ասանժի հրատարակած ամերիկյան դիվանագիտական ​​հեռագրերում։ 2008թ.-ին Բաքվում տեղի ունեցած մի տեսարան նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի առաջին տիկինն իր երկու դուստրերի հետ սպասում է պաշտոնական ճաշի հրավիրված Դիկի կնոջ ՝ Լին Չեյնիի ժամանմանը: «Գաղտնի ծառայության գործակալը հարց է տալիս. Բայց ո՞վ է մայրը: Դեսպանատան աշխատակիցը մի պահ ուսումնասիրում է և պատասխանում, որ տրամաբանորեն մայրը պետք է մեջտեղում լինի»:

Արտաքին աշխարհում Մեհրիբանը հանդիսանում է երկրի դիվանագիտական ​​ռազմավարության հմայիչ հաղթաթուղթը՝ զուգված-զարդարված, պոլիգլոտ, ով այցելում է Վաշինգտոն, Ելիսեյան պալատ, Օրսայի թանգարան, Վատիկան, Համաշխարհային տնտեսական ֆորում, Լոնդոնի առաջատար պատկերասրահներ... Նա Ռուսաստանում և Եվրոպայում մի շարք մրցանակներ է ստացել. Նիկոլա Սարկոզին նրան է հանձնել Պատվո լեգեոնի շքանշան (այս տարի սկսվել է ստորագրահավաք այն Ալիևայից հետ վերցնելու համար), Շվեյցարիայում  ԱՀԿ-ի, Կրան-Մոնտանա ֆորումի հիմնադրամի կողմից ստացել է մրցանակ: Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-յի և ԻՍԵՍԿՕ-յի բարի կամքի դեսպան է: Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեցող երկիր է:

Երկրի ներսում՝ Մեհրիբանը ղեկավարում է իր սկեսրայրի հոգևոր ժառանգությանը նվիրված հիմնադրամը, սակայն առաջին հերթին նրան հանրաճանաչ դարձրեց իր իսկ ստեղծած բարեգործական հարուստ հիմնադրամը: Ինչպես Ստամբուլում բնակություն հաստատած բլոգեր Արզու Գեյբուլան  է գրում․ «Նա տպավորություն է ստեղծում, որ որևէ խնդրի դեպքում, ինչպես օրինակ՝ բժշկական ծախսերը հոգալու  նպատակով, կարող ենք դիմել իրեն և նա կօգնի»: «Բոլոր փոքրիկ աղջիկները սիրում և ցանկանում են ընդօրինակել նրան», - այսպես է մեկնաբանել ադրբեջանական լրատվական գործակալության կողմից նկարահանված 2014թ. ռեպորտաժ, որը հեռարձակվել է նաև CNN-ով։

Մեհրիբանն ունի Յութուբյան ալիք, ինստագրամյան էջ և ինտերնետային կայք: Լինելով «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահը՝ Ալիևան երկրի ամենահզոր կինն է: Արդյո՞ք նա մի օր կցանկանա խաղալ սեփական խաղը` ժամանակակիցները «հին գվարդիայի» դեմ: «Այն մարդիկ, ում նա բերեց կառավարություն, տեխնոկրատ են, լավ կրթված, հավանաբար ավելի քիչ կոռումպացված, ավելի ժամանակակից, համենայն դեպս արտաքուստ», - ասում է Արզու Գեյբուլան: Միգուցե նրանք մի օր մեզ կզարմացնեն, բայց մինչ օրս որևէ նշան չկա: Ճշմարտությունն այն է, որ մենք անտեղյակ ենք, թե ինչ է մտածում Մեհրիբանը իր քարացած դիմակի հետևում»:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա