ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

Ինչ է ասել վարչապետը Գագիկ Ծառուկյանին. կարճ և կոնկրետ

April 18, 2019, 9:51 pm

4310

   ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 18-ին այցելել է կառավարություն, որտեղ նա, ըստ լրագրողների դիտարկման, եղել է մոտ 30 րոպե: Ծառուկյանը մտնելիս և դուրս գալիս չի պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը ավելի ուշ մեկնաբանություն է արել վարչապետի մամուլի քարտուղարը, որը հայտարարել է Փաշինյան-Ծառուկյան բարեկամական զրույցի մասին: Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ քննարկվել են թե՛ խորհրդարան-կառավարություն հարաբերության, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ «Արարատցեմենտ»-ի հետ կապված հարցերը: Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, բնականաբար, առաջին հերթին ուշադրության է արժանանում վերջին օրերին կամ վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում «Իմ քայլը»-ԲՀԿ ստեղծված լարվածության ֆոնին: Այն ունեցավ թե՛ քաղաքական մեղադրանքների, թե՛ տնտեսական զարգացումների տեսքով դրսևորում:

   Արդյո՞ք վարչապետ-Ծառուկյան հանդիպումը հրադադարի հանդիպում էր, թե՞ ԲՀԿ առաջնորդի կառավարություն այցը «սպիտակ դրոշ» էր: Իհարկե, այդօրինակ գնահատականների համար կամ պետք է տիրապետել հանդիպման մանրամասների, հասկանալու համար, թե ինչ էր այն նշանակում, կամ պետք է սպասել, թե ինչպիսին են լինելու կողմերի հետագա պահվածքն ու մեկնաբանությունները, ինչ է փոխվելու «Իմ քայլը»-ԲՀԿ տիրույթում: Մյուս կողմից, այցելության այսպես ասած կարճատևությունը հուշում է, որ քննարկումը եղել է շատ կոնկրետ և վարչապետն ու Ծառուկյանը երկար չեն խոսել: Որովհետև, եթե խոսակցությունը եղել է ներդրումային հարցերի, խորհրդարան-կառավարություն հարաբերության, «Արարատցեմենտ»-ի մասին, ապա ենթադրվում է, որ այն պետք է որ շարունակվեր ավելի երկար, քան տևել է:

   Ըստ այդմ` հնարավոր է եզրակացնել, որ ԲՀԿ առաջնորդին կառավարությունում ներկայացվել են բավականին հստակ հարցադրումներ, հնարավոր է վերջնագրային տոնով: Այստեղ սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Համաձայնեք, որ շատ դժվար է ասել՝ հանդիպել են երկու քաղաքական գործիչնե՞ր, խորհրդարանում ներկայացված երեք ուժերից երկուսի առաջնորդնե՞ր, թե՞ մի քաղաքական գործիչը հանդիպել է խոշոր սեփականատերերից մեկի հետ: Համենայնդեպս, դատելով քննարկված հարցերի շրջանակի մասին վարչապետի խոսնակի հայտարարություններից, այդ հարցում, մեղմ ասած, առկա է երկիմաստություն: Մյուս կողմից, այդ առումով իրավիճակն ամենևին նոր չէ, ԲՀԿ-ն նորաթուխ ուժ չէ և այստեղ թերևս հանրության համար որևէ «գաղտնիք» չկա: Չի բացառվում, որ վարչապետի մոտ քննարկման բուն հարցը կամ տողատակը եղել է հենց այդ երկիմաստությունը և կողմնորոշվելու ԲՀԿ առաջնորդի խնդիրը՝ ի վերջո նա քաղաքական գործի՞չ է, թե՞ խոշոր սեփականատեր: Այդ առումով նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ ակնարկ արեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին ի պատասխան, որը վերաբերում է մի շարք կարգավորիչ մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների էլ ընդգրկելուն: Վարչապետը դա համարեց լավ գաղափար, ինչպես օրինակ տնտեսական մրցակցության պաշտպանության, կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները, միաժամանակ, սակայն, ակնարկելով, որ իշխանությունը ներկայումս բիզնես շահերի արտահայտող չէ, ի տարբերության ընդդիմության, որն ունի ՀԷԿ-եր, ՋԷԿ-էր, այլ օբյեկտներ:

   Վարչապետի ակնարկը, անկասկած, ուղղված էր ոչ միայն կոնկրետ պատգամավորի, այլ կոնկրետ քաղաքական ուժի, և թերևս Նիկոլ Փաշինյանը դրանով էլ արձանագրում էր կողմնորոշվելու հարցը՝ ի վերջո ընդդիմությանը տեղ տալու մասին խոսողը քաղաքական ո՞ւժ է, թե՞ տնտեսական կորպորացիա: Հնարավոր է հարցն ավելի ուղիղ դրվել է Ծառուկյանի առաջ: Համենայնդեպս, հանրային շահի տեսանկյունից հանդիպումը պետք է հետաքրքրություն ներկայացնի այդ համատեքստում, որովհետև, ի վերջո, բիզնեսի և քաղաքականության տարանջատումը թե՛ պետության ու հանրության, թե՛ քաղաքականության ու բիզնեսի առողջ շահն է:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա