ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
414
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ վերահաստատելով Եվրամիության դիրքորոշումը, որ այս կարևոր հումանիտար հարցը պետք է լուծվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Հիպերն այդ մասին ասել է հերթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Civilnet-ի հարցին։
Լրագրողը հարցրել է, թե արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Եվրամիության օրակարգում է, և որքանո՞վ է այդ թեման բարձրացվում Ադրբեջանի հետ շփումներում։
«Որպես ընդհանուր կետ՝ մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։ Մենք ցույց ենք տվել մեր աջակցությունը և մի քանի տարի կողմերի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, որ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծվեն, իսկ գերիների մասով մենք հստակ ենք եղել, որ այս կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում անհայտ կորածների ճակատագիրը և Ադրբեջանում պահվող հայերի հարցը»,- պատասխանել է Անիտա Հիպերը։
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։
Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ 20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ