ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ (ՖՈՏՈ)

August 7, 2019, 6:36 pm

4139

«Հին Հայաստանում» մերժված բազմաթիվ ավանդույթներ ու դրսևորումներ , ցավոք սրտի, շարունակվում են նաև այսօր՝ «Նոր Հայաստանում»։ Նոր իշխանություններն ու այդ իշխանության մաս կազմող տարատեսակ չինովնիկներ շատ հաճախ կրկնում են այն նույն սխալները, ցուցաբերում են այն նույն վարքուբարքը, որոնք մերժում էին նախկինում և  քննադատում էին հներին դրանց համար։ Օրինակ՝ ծառայողական մեքենան անձնական նպատակներով օգտագործելու «խասյաթը», որն ունեին նախորդները և որից, սակայն, զերծ չեն մնում նաև նորերը։

Hraparak.am-ին ուղարկած այս լուսանկարում, որն արվել է այսօր առավոտյան Ձորափի 40 շենքի բակում, երևում է 005 LU 01 պետհամարանիշով Toyota Camry ավտոմեքենա, որից մի աղջնակ է իջնում և մտնում շենք։ Շենքը բազմաֆունկցիոնալ է՝ դրանում վարսավիրանոցից մինչև բժշկական ծառայություններ մատուցող տարածքներ կան։ Իսկ մեքենան ծառայողական է, գրանցված է քաղաքապետարանի բալանսում։ Մենք պարզեցինք, որ ավտոմեքենան սպասարկում է Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն միայն քաղաքապետի տեղակալին չի սպասարկում ծառայողական նպատակներով, այլ նաև այլ անձանց, ինչպես երևում է լուսանկարից։ Մեքենայից իջնողը աղջիկը գուցե հենց փոխքաղաքապետի աղջիկն է կամ հարազատներից մեկը, էական չէ՝ ով է։ Էականն այն է, որ այս ավտոմեքենան ենթադրաբար պետք է ծառայեր միայն փոխքաղաքապետին բացառապես աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով , բայց ծառայում է նաև այլ անձանց՝ անձնական նպատակներով։

Իհարկե, դարի հանցագործությունը չէ ծառայողական ավտոմեքենան երբեմն նաև անձնական նպատակներով օգտագործելը, ասենք՝ երեխաներին հընթացս նաև այդ մեքենայով դպրոց տանել կամ ընտանիքի անդամներին խանութ ու վարսավիրանոց ուղեկցել։ Թող մեր պաշտոնյաների գործած մեղքերը միայն այսքանով սահմանափակվեն, հատկապես, որ միայն այս փոքաղաքապետի մեքենան չէ, որ ծառայում է նաև այլ նպատակների։ Քաղաքում հաճախակի կարելի է հանդիպել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներին, նախարարներին և տարբեր գերատեսչությունների զանազան չինովնիկներին սպասարկող մեքենաները քաղաքում զվռնում անձնական նպատակներով։

Խնդիրն այն է, որ նոր իշխանությունները, երբ ընդդիմություն էին, այդ թվում՝ հատկապես Նիկոլ Փաշինյանը ժամանակին սուր քննադատության էին ենթարկում «պադավատապետության» դրևսորումները, ծառայողական մեքենաների այսչափ մեծ քանակությունն ու դրանք իրենց տերերի կանանց, զոքանչներին և երեխաներին ծառայեցնելու երևույթը։ Բայց այսօր նրանք կրկնում են նույնը։

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա