ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող
June 11, 2023, 1:36 am
1429
Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն էին, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։ Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։
Երկրորդ խաղակեսում, հանդիպման 68-րդ րոպեին անգլիական ակումբը բացեց այս խաղի հաշիվը․ 68-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։
Քիչ անց Դիմարկոն կարող էր հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց նրա հարվածը «կանգնեցրեց» ուղղահայաց դարպասաձողը, իսկ րոպեներ անց Լուկակուի հարվածը որսաց արդեն Էդերսոնը։ 77-րդ րոպեին արդեն անգլիական թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը Ֆոդենի հարվածից հետո, բայց Օնանան վստահ գործեց այդ դրվագում։
Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բավականին ակտիվացրեց միլանցիների խաղն առջևի գծում։ Բայց իտալական թիմին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ անգամ գրավել Էդերսոնի պաշտպանած դարպասը։
Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ դարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողը՝ երկրորդ փորձից․ 2021 թվականին Գվարդիոլայի թիմը ևս դուրս էր եկել եզրափակիչ, սակայն զիջել էր «Չելսիին»։ «Մանչեսթեր Սիթին», որը հիմնադրվել է 1880 թվականին, իր 143 տարվա պատմության ընթացքում միայն մեկ անգամ էր դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող․ 1970 թվականին ակումբը հաղթել էր Գավաթակիրների գավաթ մրցաշարում։
Նշենք, որ այս մրցաշրջանում անգլիական ակումբը ոսկե թրեբլ ձևակերպեց՝ դառնալով ԱՊԼ-ի, Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող։ Իսկ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ նախկինում նա երկու անգամ նվաճել էր գավաթը «Բարսելոնայի» հետ։
Առանձին նշենք նաև Էրլինգ Հոլանդին, որը դարձավ ՉԼ-ի այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն 12 գոլով։ Նա նաև ամենաարդյունավետ ֆուտբոլիտն էր 2022/23 մրցաշրջանում թոփ-5 լիգաներում՝ դառնալով ԱՊԼ-ում 36 գոլի հեղինակ, ինչը նոր ռեկորդ էր լիգայի պատմության մեջ։
Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա 115 տարվա պատմություն ունեցող իտալական ակումբն, այսօրվա իր մրցակցի համեմատ, ավելի հաջողակ է եվրագավաթներում։ Թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (1964, 1965, 2010) և նույնքան անգամ էլ դարձել է Եվրոպա լիգայի/ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1991, 1994, 1998)։ Այս ՉԼ-ի եզրափակիչը 6-րդն էր ակումբի պատմության մեջ։
Հենրիխ Մխիթարյանը ևս իր անունը գրեց այս մրցաշարի պատմության մեջ։ Նա դեռևս միակ հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է երեք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներին՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի․ վերջին երկուսում Հենրիխը դարձել է գավաթակիր։
Ի դեպ, 2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։ «Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։
Նյութի աղբյուր. armsport.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ