ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Պարզաբանում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ

May 24, 2019, 1:57 am

3518

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ:

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:

Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝

1. Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:

Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ եկել էր եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչությունը:

 

Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի, դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք ատյանների կողմից ստացել իրավական գնահատական:

2. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել 2008թ. դրությամբ գործած ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝ այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

3. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական դատարանից Սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի բարձրացրել:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը:

Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն, առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում:

Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու պահանջով:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա