ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք. Lragir.am

March 10, 2022, 3:08 pm

4237

Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ «լռվել» է մարդուժի ու տեխնիկայի հսկայական կորուստների, զորքի մատակարարման խափանումների, մարտավարության խնդիրների, ռուս զինվորականների դասալքության եւ գերեվարության մեծ ծավալների պատճառով։ Ռուսները կորցնում են իրենց պրոֆեսիոնալ հրամանատարներին։ Համացանցում հարյուրավոր ու հազարավոր տեսանյութերն անկասկած իրենց հետքն են թողնում, ուկրաինական քարոզչությունն աշխատում է համակարգված ու արդյունավետ։

Արեւմտյան ռազմական շրջանակներն ու փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն արդեն օգտագործել է Ուկրաինա մտցրած զորքի ու տեխնիկայի 95 տոկոսը։ Ուկրաինայի դեմ 700-ից ավելի հրթիռ է արձակվել։ Ռուսաստանի պաշարները սպառվում են, հատկապես՝ բարձր ճշգրտության հեռահար միջոցները, որոնց արտադրությունը բախվում է տեխնոլոգիական խնդիրների։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Պուտինը հրահանգել է թիրախավորել Ուկրաինայի քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Արեւմտյան կոշտ պատժամիջոցներն անկասկած իրենց դերն են խաղում, եթե ոչ՝ վճռական։ Դրանց իրական ազդեցությունը դրսեւորվելու է հետագայում, 1-2 ամսից, թեեւ արդեն ներկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ Երկիրը աստիճանաբար հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ավիացիան, ֆինանսական համակարգը, ծրագրային եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներն արդեն «անջատվել» են, չնայած էմբարգոյի բացակայությանը՝ ռուսական նավթի վաճառքն ընկել է կիսով չափ։ Ռուսաստանի դեֆոլտ են կանխատեսում, գործազրկություն եւ սով։ Պարզվեց՝ ռուսական տնտեսությունը արեւմտյան ընկերությունների հավաքածու էր, որոնց հեռանալը փլուզելու է այն։

Սակայն սրանք միայն «տեխնիկական» կողմն են․ պատերազմն արդեն անցնում է Ռուսաստանի տարածք։ Ռուսական հանրությունը պառակտվում է, ավելի ճիշտ՝ այդ պառակտումն արագացավ Ուկրաինա ներխուժումից հետո, երբ հասկանալի դարձավ, որ երկրում վերջնականապես հաղթել է պուտինյան կլեպտոկրատիայի ու եվրասիական մառազմատիկների դաշինքը։ Երկրից զանգվածային փախուստը շուտով իր ծավալներով գերազանցելու է Ուկրաինայից փախստականների թիվը։ Ընդ որում, հեռանում է այն զանգվածը, որոնց վրա դեռ պահվում էր Ռուսաստանը՝ մասնագետներ, առաջատար տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ։

Մնում է պրոպագանդայից զոմբիացված պուտինյան ընտրազանգվածը կամ «խորքային ժողովուրդը»։ Սակայն սոցիալական խնդիրները, բանակի կորուստների վերաբերյալ տեղեկությունները շատ արագ կցրեն պուտինյան պրոպագանդայի մշուշը։ Իսկ թե ինչի է ընդունակ այս դեստրուկտիվ զանգվածը՝ գիտեն ռուսական պատմությանը քիչ թե շատ տեղյակները։

Ռուսաստանը ներքին դժգոհությունները եւ «խորքային ժողովրդին» էթնիկ խմբերի, եւ հատկապես հայերի վրա շեղելու եւ ուղղորդելու ավանդույթ ունի։ Հայերը հարմար են դրա համար՝ ռուսասեր են ու պուտինամետ։ Իսկ ՌԴ պետական եթերը հեղեղած հայկական ազգանուններով պրոպագանդոնները պարարտ հող են պատրաստում դրա համար։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա