ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Ինչով է պայմանավորված Հայաստան ներկրվող մեքենաների թանկացումները. 1in.am
February 3, 2022, 4:11 pm
4341
Ինչպես գիտենք, Քովիդը լուրջ ու շոշափելի խնդիրներ և գնաճ էր առաջացրել ավտոմեքենաների միջազգային ամբողջ շուկայում։ Հայաստան ներկրվող մեքենաների թանկացումները ուղեկցվեց 2020-ի հունվարից ԵԱՏՄ մաքսատուրքի գների բարձրացմամբ՝զրկելով մինչ այդ 5 տարի ժամկետով գործող արտոնյալ հնարավորություններից, ավելի ուշ ավելացավ համաշխարհային չարիք դարձած կորոնավիրուսի բռնկումը: Վերջինիս հետևանքով, ինչպես հայտնի է, աշխարհով մեկ տեղաշարժի, փոխադրումների խիստ սահմանափակումներն ու խոչընդոտները 2020-2021-ին պատճառ դարձան կտրուկ թանկացումների և առաջնային շուկայում և երկրրոդային շուկայում՝ օգտագործված մեքենաների գները: Միայն ԱՄՆ-ից ներկրված օգտագործված մեքենայի միջին գինն ավելացավ 21-28 տոկոսով, այսինքն՝ եթե 2020-ին օգտագործված մեքենան հնարավոր էր գնել 13.500 դոլարով, մեկ տարի անց դարձավ 17 հազար դոլար: Թանկացման հիմնական գործոնն այն էր, որ գործարանները որոշ ժամանակ չեն աշխատել, առաջացել է հումքի արտադրության, հատկապես միկրոչիպերի պակասուրդի խնդիր: 11 միլիոն մեքենայի արտադրություն կամ չեղարկվել է, կամ էլ հետաձգվել: Մյուս խնդիրը փոխադրումների, այդ թվում նաև՝ ծովային փոխադրամիջոցներով կտրուկ թանկացումն էր: «Առաջին լրատվական»-ը մի քանի ներկրող կազմակերպություններից հետաքրքրվեց, թե ինչքան են թանկացել մեքենաները և ի՞նչ միտումներ կան այս տարվա համար։
«ԿԱՊԻՏԱԼ ՄՈԹՈՐՍ» և «ԿԻԱ» ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի» ընկերության փոխանցմամբ՝ Քովիդի շրջանում շատ ավտոպարագաների, ավտոմասերի, հատկապես մեքենայի միկրոկրիչների (չիպ) խիստ պակասուրդ առաջանալու պատճառով մեքենաներ ներկրելու լուրջ խնդիր է առաջացել և գները կտրուկ ավելացել են։ «Կորոնավիրուսի հետևանքով առաջացած սահմանափակումների ազդեցությամբ մեքենաներն այնքան էին պակասել, որ մարդիկ պատրաստ էին ցանկացած գնով գնել՝ անգամ 3-4 հազար դոլարով ավել վճարել»,-շեշտում է աշխատակիցը։ Դրան գումարած՝ըստ աշխատակցի՝ կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոմոբիլները սկսեցին մաքսազերծվել 15 տոկոսով, ինչը թանկացրեց այս մեքենաները, որոնց պահանջարկը գնալով մեծանում է: Աշխատակցի հաղորդմամբ՝ օգտագործված մեքենաները ևս անմասն չեն մնացել՝ մոտ 25 տոկոսով բարձրացել են։
Ինչ վերաբերում է պահանջարկին, օգտագործված մեքենաներն, ինչպես միշտ, բարձր պահանջարկ ունեն, սակայն վերջին ժամանակներում նկատվում է միտում՝ նոր մեքենաներին նախընտրություն տալու։ Մեքենաների վաճառքի տեմպն, ըստ աշխատակցի, չի ընկել, գնորդների պակաս չի նկատվում։
«ՋԱՔ ՄՈԹՈՐՍ» մեքենաներ ներմուծող ընկերության դիտարկմամբ՝ առաջնային շուկայի մեքենաների թանկացման հարցում երեք գործոններ կան. Առաջինը՝ գործարաններում են թանկացրել՝ ելնելով ավտոպահեստամասերի թանկացումից ու դեֆիցիտից. «Եթե նախկինում մեկ ամսում կազմակերպությունները կարող էին մեքենան թողարկել, հիմա շատ ավելի դանդաղ ու երկար է տևում և ավելի թանկ արժե»,-ասում է աշխատակիցը։ Երկրորդը և ամենալուրջ խնդիրներից մեկը, ըստ մեր զրուցակցի, ճանապարհների, փոխադրման ծախսերի, դժվարությունների ավելացումն է։ Երրորդը՝ դոլար/դրամ փոխարժեքային տարբերության մեծացումն է, դոլարի բարձրացումն է։ Հարցին՝ թանկացման առումով ի՞նչ միտումներ կան, արդյոք կշարունակվեն նույն տեմպով. «Շուկայում գների նվազման հավանականություն, իմ կարծիքով, չկա, լավագույն դեպքում՝ պահպանվեն ներկայիս գները»,-պատասխանեց աշխատակիցը։ Վաճառքի տեմպերին անդրադառնալով՝ նա նշեց, որ այն ակտիվ է, ինչպես նախկինում էր, երբեք չի նվազել, ավելին՝ կարելի է ասել աճել է։
Նյութի աղբյուր. 1in.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ