ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

Եթե այսպես շարունակվի, մենք հայտնվելու ենք ծուղակի մեջ. Գարեգին Չուգասզյան

April 13, 2019, 2:33 am

3878

«Հակամարտության կարգավորման գործընթացը մոտ 30 տարի է կա, և մենք տեսել ենք, որ այն մոտեցումը, որը եղել է, որևէ արդյունք չի տվել միջազգային առումով, ավելին՝ 2016թ. արդեն ամբողջ հայության համար հասկանալի դարձավ, որ այն մոտեցումը, որ մինչ այդ մեզ ասվել էր, որ դա հնարավորություն է տվել խաղաղություն ապահովել, այլևս չի աշխատում, այսինքն՝ խնդրի դրվածքի որակական, արմատական փոփոխության մասին պետք է մտածեինք. ո՞րն է այն ճանապարհային քարտեզը, որը կբերեր կայուն վիճակի, որո՞նք են պահանջները, որոնք ռազմավարական իմաստով պետք է Հայաստանը հետապնդի քաղաքականության մեջ: Մենք այդպիսի պահանջներ չենք ձևակերպել, ելել ենք ստատուս քվոյից, որը 94թ. զինադադարից հետո պարտադրվեց, մենք էլ այդ խայծը կուլ տվեցինք: Հետո տեսել ենք դրա հետևանքները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը: Եվ հիմա ձևաչափի վերականգնման փորձեր են արվում, դա նոր հռետորաբանությո՞ւն է: Այս հարցին ի պատասխան՝ Չուգասզյանը նշեց, որ իր կարծիքով սա մարտավարական խաղ է. «Եվ որոշակի ժամանակ շահելու նպատակ է հետապնդում նոր իշխանությունը: Այդ իմաստով կարելի է ընդունելի համարել: Բայց հարցի խաղաղ լուծման ռազմավարական իմաստով մենք նույն խնդրի առաջ ենք կանգնելու. կա ծուղակ, որը կապված է ինքնորոշման իրավունքի հետ, և եթե մենք դա ենք առաջ տանում, ապա պետք է արդեն իսկ հասկանանք, որ դա չի տարածվում ազատագրված տարածքների վրա, ինքնորոշում կարող է լինել միայն ԼՂԻՄ-ի տարածքում: Եթե այսպես շարունակվի, մենք հայտնվում ենք ծուղակի մեջ, այսինքն՝ մենք ինքներս ընդունում ենք, որ ազատագրված տարածքները պետք է հանձնենք»: Վիտալի Բալասանյանն ասել է, որ նրանք, ովքեր Արցախը Հայաստանի մարզ են համարում, չպետք է գան Արցախ: Անդրադառնալով այս դիտարկմանը Գ. Չուգասզյանը նշեց. «Վ. Բալասանյանը սովորական արցախցի չէ, նա Արցախի անվտանգության «ճարտարապետն» է ի պաշտոնե, և նա չի կարող իրեն «ջայլամի նման պահել»՝ չտեսնել այն, ինչի մասին քիչ առաջ նշեցի… Դեռևս պետք է պարզել, թե ինչ դրդապատճառներ կան, որ նա այդպիսի արտահայտություն է արել, կամ պետք է ընդունենք, որ Բալասանյանը անհեթեթություններ է ասել… Երբ գեներալներն են սկսում այդպիսի բան ասել, դա չափազանք վտանգավոր է: Սրան պետք է քաղաքական գնահատական տալ»: «Մեզ համար Արցախը Հայաստան է… Արցախում չկա քաղաքացիության այլ վկայական: Արցախցին երբ որ ճամփորդում է, որպես ՀՀ քաղաքացի է ճամփորդում»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև հավելեց, որ հայ ժողովուրդը պայքարել է հանուն Հայաստանի և Արցախի միացումի, ոչ թե հանուն Արցախի անկախության: Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա