ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը

November 17, 2021, 9:19 pm

3086

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից՝ ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ:

Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը:

Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր  դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա