ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

July 9, 2025, 12:14 am

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

July 8, 2025, 11:56 pm

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

July 7, 2025, 11:11 pm

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով

July 7, 2025, 11:06 pm

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

August 26, 2021, 9:38 pm

2762

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Պահպանողական կուսակցության, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության և Հայաստանի Եվրոպական կուսակցության համատեղ բաց նամակ-դիմումն ուղղված ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

26.08.2021թ., Երևան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մեծահարգ դեսպաններ,

Խորհրդային օկուպացիայի 70 տարվա ընթացքում Հայաստանի ազատասեր զավակների հայացքն ուղղված է եղել դեպի ձեր երկրները, որոնք մեզ համար եղել են հույսի փարոս, երբևէ ազատագրվելու ուղեցույց, արդարությունը ձեր դաշնակցությամբ վերականգնելու երազանք:

Մենք ոգևորությամբ ու հավատով էինք ընդունել Խորհրդային Միությունը որպես Չարիքի կայսրություն որակելը, իսկ Արևմտյան քաղաքակրթության հիմքերից մեկը կազմող Գրքում ասվում է, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ: Այդ չար ծառը մերժելով, մեր խորին համոզմամբ, պետք է մերժել նաև նրա չար պտուղները, որի մեջ են չարիքի սերմերը: Չարիքի հայրերը, սկսած ռուս ցարերից մինչև Լենին ու Ստալին, կամայականորեն և բռնությամբ գծել են այնպիսի չար ու անարդար սահմաններ, որոնք Հարավային Կովկասի ժողովուրդներին մշտապես կապված պահեն Չարիքի կայսրությանն ու նրա ժառանգորդին:

Հայաստանի ազատասեր զավակներն այսօր ևս հուսավառ նայում են դեպի ձեր կողմը՝ հուսալով, որ դուք, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, չընդունելով Չարիքի կայսրությունը, չեք ընդունի նաև այդ չարիքի պտուղները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին բռնությամբ պարտադրված սահմանները:

Այսօր վտանգված են նույնիսկ բռնությամբ գծված այդ սահմանները, որոնց կարգավորումը ոչ մի դեպքում չի կարելի հերթական անգամ թողնել ռուս-թուրքական հայեցողությանը: Մեր երկրի ազատասեր զավակները կյանքի գնով միայնակ, ռուսական ճնշումների տակ այսքան տասնամյակներ կանգնած պահեցին Արևմտյան քաղաքակրթության ամենաարևլյան սահմանի դրոշը: Այդ դրոշն այսօր երերում է Սյունիքում. և մենք, որպես քաղաքակրթական սահմանապահ, իրավունք ունենք մեր քաղաքկրթական հարազատից՝ ձեզնից, ակնկալելու ամենագործնական միաջամտությունը: Հապաղումը կարող է ճակատագրական լինել:

Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա