ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

July 9, 2025, 12:14 am

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

July 8, 2025, 11:56 pm

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

July 7, 2025, 11:11 pm

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով

July 7, 2025, 11:06 pm

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Հակամարտությունը լուծված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակը դեռևս որոշված չէ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

August 23, 2021, 7:12 pm

4318

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Լուրեր»-ին ասել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին: Նման հայտարարություն դիվանագետն արել է Սյունիքի մարզ այցի ընթացքում:

Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ դեսպան) - Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռևս որոշված չէ:

ԱՄՆ-Ը ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Դեսպան Թրեյսին առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և Արցախյան հակամարտությանը: Այս տարվա հուլիսին բարձրաստիճան դիվանագետն այցելել էր Գեղարքունիքի մարզի սահմանային գոտիներից մեկը, տեղում ծանոթացել իրադրությանը: Դեսպանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը սահմանին:

Լին Թրեյսի - Ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում գնալ իրավիճակի դեէսկալացիայի: Պետք է բռնություններին վերջ տալ:

Դա չափազանց կարևոր է նաև այն պատճառով, որ լարվածության կիզակետում հաճախ հայտնվում է քաղաքացիական բնակչությունը, իսկ դա անթույլատրելի է, նշեց Լին Թրեյսին՝ արձագանքելով դիտարկմանը, թե ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ. ԴԵՍՊԱՆ

Սյունիք հերթական այցի ընթացքում դեսպանը նաև անդրադարձել է մարզի անվտանգային հարցերին: Հայտարարել, այցելությունները կարող են շարունակվել և նույնիսկ ստեղծված պարագայում զբոսաշրջային բիզնեսը պետք է զարգանա:

Լին Թրեյսի - Այցելությունները կարող են շարունակվել, զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրեր այցելել: Ես ինքս մի քանի շաբաթ առաջ այստեղ էի: Դա է պատճառը, որ ես այսօր նորից այստեղ եմ: Իմ ներկայությամբ կրկին ուզում եմ շեշտել և կարևորել զբոսաշրջության դերը: Հայաստանն այս ոլորտում առաջարկելու շատ բան ունի, հատկապես՝ Սյունիքը:

Դեսպան Թրեյսին այս անգամ այցելեց Սիսիան, մասնակցեց քաղաքի պատմության թանգարանի խանութի բացմանը: Այն իրականություն է դարձել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շնորհիվ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա