ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Նախագահ Պուտին. Արցախն ու ՀՀ՝ ՌԴ տարածքային պահանջների մաս. Lragir.am

July 13, 2021, 11:19 pm

3166

ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակեցրել է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների տարածքների վերաբերյալ Պուտինի հայեցակարգը: «Ինչով մտաք ԽՍՀՄ՝ դրանով էլ մնացեք» ժողովրդական ձեւակերպումը ստացած հայտնի սկզբունքը, որ Պուտինը առաջադրել էր Ղրիմի միացման կապակցությամբ, հասնում է իր ավարտուն տեսքին: Հայաստանը ռուսներին տալիք հող ունի

«Ռուսն ու ուկրաինացին մեկ ժողովուրդ են եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը հնարավոր է միայն ՌԴ հետ դաշինքի տեսքով» պարզ բանաձեւի երկար-բարակ որոճումներ ներկայացնող 2021 հուլիս 12-ի պուտինյան հոդվածը բարձրացվում է իրավական կուռ պատվանդան: Այդպես է թվում Պեսկովին: Քաղաքական արիության մասին ուրույն պատկերացում ունեցող ռուս առաջնորդը բուն ուղերձը ինչպես միշտ չի արտաբերել՝ թողնելով դա համհարզներին:

Ինչ պարզաբանում է տվել Պեսկովը

Ըստ մոսկովյան ռադիոկայաններից մեկին Պեսկովի տված պատասխանի` «Ռուսաստանի [Դաշնության] սահմանների վերաբերյալ պահանջներն անտեղի են, քանի որ այն [Ռուսաստանը] դուրս չի եկել Խորհրդային Միությունից: Մնացած սահմանները քննարկելի են»: Պարզաբանման առիթը Պուտինի հոդվածում ուկրաինական տարածքների հանդեպ Ռուսաստանի պահանջների հերթական բաժինն էր: Ուկրաինական կողմը հանդիպակաց պահանջ է ներկայացրել նախկինում Ուկրաինայից ՌՍՖՍՀ անցած տարածքների, մասնավորապես, Տագանրոգի նկատմամբ: Ռուսաստանից իրենց ունեցած պահանջների մասին են հիշել նաեւ նախկին Բալթյան հանրապետությունները:

Ահա այս հանդիպակաց պահանջներին է պատասխանել Պուտինը իր խոսնակի շուրթերով: Այլ կերպ ասած, Ռուսաստանը իրավասու է պահանջներ ներկայացնել իր նախկին գավառներից ում ուզի, իսկ իրենից պահանջ ունենալ ոչ ոք չի կարող: Սրանով առաջադրվեց ա) ԽՍՀՄ տարածքում պահանջների միակողմանիության սկզբունքը եւ ընդունվեց բ) ՌԴ կողմից տարածքային պահանջների առկայությունը «հողային պարտապանների» անորոշ շրջանակի նկատմամբ։

Այս կետերի համադրությունը նշանակում է, որ Արցախի եւ ՀՀ տարածքների հանդեպ ոտնձգությունները ներգծվում են մինչեւ այժմ չարտաբերված ռուսական «հայեցակարգի» մեջ: Ընդ որում, ի տարբերություն եվրոպական մասում մնացած խնդիրների, Հայաստանի հանդեպ Ռուսաստանը հանդես է գալիս թե իր, թե իր իսկ ստեղծած պրոքսիի՝ այսպես կոչված «ադրբեջանցիների» տեսքով: Ամեն բան տեղն է ընկնում: Հայերը իրավունք չունեն պահաջել 1921թ. կորսված Կարսն, Արարատը, Նախիջեւանը եւ Արցախը, բացի այդ՝ Ռուսաստանին դեռ հող ու ընդերք են պարտք:

Որն է Հայաստանի եւ Ուկրաինայի դիպվածների ընդհանրությունը 

Համեմատենք «Ռուսն ու ուկրաինացին մեկ ժողովուրդ են» պուտինյանը եւ Երեւանում նախընտրական առաջին հրահանգավորման ժամանակ ՌԴ դեսպան Կոպիրկինի պնդումները: Սերգեյ Պավլովիչն ասել էր «հայերը եւ ռուսները ընդհանուր ինքնություն ունեն»: Այնուհետեւ համեմատենք պուտինյան «Ուկրաինայի ինքնիշխանությունը հնարավոր է միայն ՌԴ հետ դաշինքի տեսքովը» եւ նախընտրական երրորդ հրահանգավորման ժամանակ նույն դեսպանի ասածը. «ինքնիշխան Հայաստանի եւ Ռուսաստանի դաշինքը անալտերնատիվ է»:

Հերթը «Ինչով մտաք ԽՍՀՄ՝ դրանով էլ մնացեք» թեզինն է: «Այս [ՀՀ] տարածքների համար 250 հազար ռուս զինվոր է զոհվել», – ասել է Կոպիրկինին նախորդած դեսպան Վոլինկինը: Ռուսական եւ խորհրդային կայսրությունների համար 400 հազարից ավել հայկական զոհերի մասին, սակայն, դեսպանը չի հիշել:

Սրանք հայտնի ռուսական պնդումներ են, նորությունն այն է, որ դրանք համալրվել են «իրավունքը մերն է, Ռուսաստանը ԽՍՀՄ-ից դուրս չի եկել» անհեթեթությամբ, ինչը վկայում է պնդումների հուսահատ եւ վտանգավոր բնույթը:

Պուտին-Պեսկով զույգի, իսկ Պրոխանովի մասնակցությունը առավել քան հավանական է,  ելույթը 1921թ. Մոսկովյան պայմանագրի զոհ հայկական ողջ տարածքի հանդեպ ռուսական նոր ոտնձգություններին հաղորդում է ինստիտուցիոնալ ձեւակերպում, ինչը անհրաժեշտ է դարձնում ՀՀ իշխանությունների եւ ժողովրդի ավելի հստակ կողմնորոշումը: Հայ եկեղեցու մասին խոսելն, ավաղ, անիմաստ է:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ