ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

Քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ խնդիրը չկարգավորելու համար. քաղաքացին Մարությանին ստախոս է համարում

May 6, 2019, 7:26 pm

3781

Երեւանի քաղաքապետարանի համար կարծես թե արդեն ո՛չ քաղաքացին եւ ո՛չ էլ մամուլը նշանակություն չունեն: Խնդիրները շարունակվում են չլուծված մնալ: Պատճառաբանություններ գտնելը Երեւանի քաղաքապետարանի հիմնական գործիքն է դարձել: Սա ինչո՞ւ այսպես չէ, դե գիտեք ինչ՝ որովհետեւ...: Իսկ այս հարցն ինչո՞ւ չի լուծվում, դե այս հարցն էլ, ախր գիտեք ոնց...: Ու թեեւ վարչապետն ամեն օր խոսում է, որ քաղաքացին ամեն ինչից վեր արժեք է, քաղաքապետարանում շարունակում են հաշվի չառնել այս ամենը։ Լուծումների փոխարեն մարդիկ, որպես պատասխան, ստանում են միայն պատճառաբանություններ։  

Ապրիլի 5-ին «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր Երեւանի բնակիչ Արթուր Մարդոյանի բարձրացրած խնդրին: Նշել էինք, որ Մարդոյանն արդեն ամիսներ շարունակ շինթույլտվություն ստանալու համար տարատեսակ քաշքշուքների է ենթարկվում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի կողմից: 

Մարդոյանը բնակվում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցի 8-րդ շենքում՝ 1-ին հարկում: Նա 2018 թվականի մայիսի 9-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեսզի շինթույլտվություն ստանա իր պատուհանը՝ իր տարածքի հաշվին՝ մուտքի փոխելու համար, որպեսզի բնակելի տարածքը վերափոխի գրասենյակի: 

Նշել էինք նաեւ, որ շինթույլտվություն տրամադրելու համար քաղաքապետարանը հարցումներ էր ուղարկել թե՛ Մշակույթի եւ թե՛ Տարածքային կառավարման նախարարություն: 2 տեղերից էլ պատասխան էին ստացել, որ խնդիր չեն տեսնում, կարող են տրամադրել շինթույլտվությունը: Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից Մարդոյանին ուղարկված գրեթե բոլոր դիմումներում նշված էր՝ այսինչ նախարարության դրական եզրակացությունից հետո քաղաքապետարանը կտրամադրի համապատասխան շինթույլտվությունը: 

Բանը հասել էր նրան, որ քաղաքապետարանի աշխատակից Սուրեն Մելիք-Քարամյանը Մարդոյանին ասել էր «Չգիտե՞ս, ոնց է կատարվում այս ամենը»: 

Մարտի 19-ին Մարդոյանը հանդիպել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Քաղաքապետը խոստացել էր, որ խնդիրը կկարգավորեն, սակայն պարզվում է՝ քաղաքապետն իր խոսքի տերը չեղավ: Ի դեպ, Մարդոյանը պատմեց նաեւ, որ հանդիպման ժամանակ Արթուր Մեսչյանը չի հավատացել, որ այդ աշխատակիցները կարող էին նման բան ասել եւ բորբոքված հանդիպման կեսից փորձել է դուրս գալ, ինչին ի պատասխան Մարդոյանը քաղաքապետին խորհուրդ է տվել հեռացնել Մեսչյանին աշխատանքից. «Ասել եմ, ձեր դիմաց է իրեն այսպես պահում, բա մնացած քաղաքացիների մոտ ինչ կանի»: 

ՀԺ-ի հրապարակումից հետո Արթուր Մարդոյանի հետ հանդիպել եւ խնդրին ծանոթացել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը: Խնդրին ծանոթանալուց հետո Զաքարյանը հանդիպել է Արթուր Մեսչյանի եւ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի հետ: 

«Առաքելյանը Զաքարյանին ասել է, որ իմ դիմումին պետք է ավելացնեմ, որ պատուհանը դուռ դարձնելու պարագայում շահույթ չի հետապնդելու այդ գրասենյակը, որը պետք է բացեմ եւ իրենք կտրամադրեն շինթույլտվություն: Ես դիմումի մեջ ավելացնում եմ, որ այո՝ շահույթ չեմ հետապնդելու: Այսօր քաղաքապետարանից գրություն եմ վերցնում, որտեղ գրված է՝ քանի դեռ բնակելի տարածքը չի դարձել ոչ բնակելի՝ այսինքն հասարակական, մենք շինթույլտվություն չենք կարող տրամադրել: Այսինքն, քանի դեռ իմ բնակարանը ոչ բնակելի չի դարձել, չեն կարող տալ: Դա էլ է իրենց իրավասության մեջ: Երբ ես դիմում եմ տվել, գրել եմ, որ խնդրում եմ բնակելի տարածքը դարձնել հասարակական: Այդ դիմումի համար եզրակացություններ էին տվել մշակույթի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, իսկ վերջում արդեն գրել էին, որ դռան գույնը որոշելուց հետո կքննարկեն»: 

Լեւոն Զաքարյանը մեր զրույցում հաստատեց, որ Առաքելյանն իրեն այդպես է ասել, ապա հավելեց, որ կփորձի ամեն ինչ անել, որ խնդիրը հանգուցալուծում ստանա: 

Նշենք, որ ապրիլի 5-ին ՀԺ-ի հրապարակած հոդվածին ի պատասխան քաղաքապետարանը պատասխան էր ուղարկել, որ անհրաժեշտ է ներկայացնել շենքի բաժնային սեփականատերերի երկու երրորդի համաձայնությունները: Մարդոյանը այս մասով ասաց. «Դա այն պարագայում, եթե ես չներկայացնեի համատիրության համաձայնությունը, բայց դա ես ներկայացրել եմ, ինչի հիման վրա գործը իրենց պահանջով ուղարկվել է ե՛ւ մշակույթի ե՛ւ տարածքային կառավարման նախարարություններ»: 

Մեր հարցին, թե այժմ ի՞նչ է պատրաստվում անել, հնարավո՞ր է դատարան դիմի, Մարդոյանը պատասխանեց. «Ես դա համարում եմ անիմաստ, քանի որ դատական գործընթացը վարույթ են ընդունում, հետո 3 կողմերը պետք է գան: Ամենաքիչը 3 տարի կգնա այդ պրոցեսը: Եթե օրենքով ես չեմ կարողանում իրենց տված համաձայնություններով, իրենց բոլոր տված գրություններով ստանալ շինթույլտվություն իմաստ կա՞: Այսքանից հետո ինձ մնում է ասել, որ Հայկ Մարությանը ստախոս է»:

Նյութի աղբյուր. armtimes.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա