ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարային. Lragir.am

April 17, 2021, 1:50 pm

3175

Մոսկվան հույս ունի, որ Անկարան կլսի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչը՝ վերլուծել Կիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ չսնել ուկրաինական իշխանությունների ռազմատենչ տրամադրությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,- Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարության հետ շփման ընթացքում կոչ է անում զերծ մնալ Կիեւի ռևանշիստական նկրտումները խթանող քայլերից:

«Թուրքիայի Հանրապետության ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի բոլոր, նույնիսկ շատ նուրբ հարցերի շուրջ: Մենք միշտ շեշտում ենք այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են իրավիճակի վատթարացում առաջացնել Դոնբասում: Մենք մտադիր ենք շարունակել շահագրգիռ մասնագիտական երկխոսությունն օտարերկրյա գործընկերների հետ՝ խրախուսելով նրանց ոչ թե խթանել ռեւանշիստական տրամադրությունները Կիեւում, այլ առկա բոլոր քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով նպաստել Ուկրաինայի շուրջ իրավիճակի կայունացմանը եւ բարելավմանը», ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ի պատասխան Մոսկվայի կոչերի՝ Անկարան հայտարարել է, որ Ուկրաինային սպառազինության, այդ թվում Բայրաքթարների մատակարարումը բիզնես է, եւ Ռուսաստանն էլ կարող է գնել դրանք։ Նման կերպ ռուսներն արձագանքում էին Հայաստանի կոչերին՝ չզինել Բաքվին: Ընդ որում, Մոսկվան Բաքվին սպառազինություն էր մատակարարում ոչ միայն բիզնես, այլեւ քաղաքական նպատակներով՝ մատակարարելով նաեւ պատերազմի իրավունքը եւ հայերին զսպելու երաշխիքները։ Հայերը դրանում համոզվեցին 2020-ի պատերազմին։

Իր հերթին, ռուս եւ ուկրաինացի փորձագետները մշում են, որ «Կիեւի ռեւանշիզմը» եւ թուրքերի ակտիվությունն Ուկրաինայում շատ կոնկրետ քաղաքական ու ռազմական հիմքեր ունի․ դա Արցախում Հայաստանի դեմ պատերազմն է եւ Ռուսաստանի դերն ու մասնակցությունը։ Նշվում է, որ դա մի կողմից ռուսական ռազմական մեքենայի պարտությունն էր, մյուս կողմից առանձնահատուկ շեշտվում է իր դաշնակից Հայաստանին հանձնելու, պայմանագրային պարտավորությունները չկատարելու եւ նրա պարտությունը կազմակերպելու Կրեմլի քաղաքականությունը։

Անկարայում լավ գիտեն Կրեմլի քաղաքական բարդույթներն ու մոտիվացիան, եւ Կիեւին սպառազինության ու Արցախում ռազմական փորձի հետ միասին փոխանցում են նաեւ այդ իմացությունը։ Ղրիմի դիմաց Հայաստանը հանձնելու ռուսական հնարավոր փորձերը խնդրահարույց են, նույնիսկ Հայաստանում ռուսահպատակ այսպես կոչված քաղաքական դասի ու զլմ-ների առկայությամբ, որոնք ամաճում են ռեւանշիզմ բառից՝ հայկական իրավունքների ու պահանջների համատեքստում։

Կրեմլը կրկին հույս է հայտնել, որ Թուրքիան կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Թուրքիան իրականում լավ է հասկացել, հատկապես Հայաստանի դեմ Ռուսաստանի հետ Արցախում «համատեղ իրականացված բարդ օպերացիայից հետո»։ Հայկական հնամենի Ղրիմի համար «բարդ օպերացիաներ» են սպասվում։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ