ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն վերադառնո՞ւմ է Ղարաբաղի վերաբերյալ զեկույցով. Lragir.am

January 20, 2021, 6:56 pm

2866

Հունվարի 20-ին 78-ամյա Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Սպիտակ տուն դեմոկրատական վարչակազմի վերադարձից հետո պե՞տք է փոփոխություններ սպասել Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում։

Հայաստանի փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն օրերս հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, ԱՄՆ դեսպանը հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ռազմավարական բարեփոխումներին, մասնավորապես, արդարադատության ոլորտում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է պատերազմի հետեւանքով տուժածներին ԱՄՆ կառավարության աջակցությունը եւ ջանքերը՝ ուղղված գերիների անվտանգ վերադարձին։

Նույն հանդիպման վերաբերյալ հայկական ու ամերիկյան պաշտոնական հաղորդագրություններում տարբեր շեշտադրումները մատնանշում են երկրների առաջնահերթությունները՝ Հայաստանի կառավարությունն ԱՄՆ-ից ակնկալում է օգնություն բարեփոխումների, հատկապես արդարադատության ոլորտում, իսկ համագործակցության մյուս ոլորտները, մասնավորապես, անվտանգությունն ու էներգետիկան, կառավարությունը ձգտում է շրջանցել։ Իսկ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնում օգնել հակամարտության հետեւանքով տուժածներին՝ կարծես հիշեցնելով, որ ԱՄՆ-ն նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։

Հայաստանի կառավարությունն ընդունե՞լ է ԱՄՆ-ի օգնության առաջարկը։ Այս մասին հրապարակված հաղորդագրությունում տեղեկություն չկա, չնայած ներկայիս իրավիճակում դա քիչ հավանական է. Ռուսաստանն ու Թուրքիան մենաշնորհել են «Մինսկի» գործընթացը։ Չնայած 2020 թվականի աշնանային պատերազմը ցույց է տվել, թե ինչի կարող է հանգեցնել անվտանգության ոլորտում միակողմանիությունը եւ դիվերսիֆիկացիայից հրաժարվելը, այնուամենայնիվ, Երեւանը չի կարողանում կամ չի ցանկանում դուրս գալ ռուս-թուրքական աքցանից։

Հայաստանը ԱՄՆ-ում դեմոկրատական վարչակազմի օրոք զերծ կմնա՞ Վաշինգտոնի հետ ավելի սերտ համագործակցությունից։ Բայդենի վարչակազմը Հայաստանի հետ, որն ակտիվ քաղաքականություն չի վարում, համագործակցելու ցանկություն կհայտնի՞։

Անցած տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, ընդունել է համավարակի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու փաթեթը։ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության գնահատական» վերնագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 90 օր անց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսին գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածության վերաբերյալ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների ռազմավարական շահերի պարզումը, 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, որ կողմն է ուժ կիրառել առաջինը, Ադրբեջանին ու Հայաստանին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության ազդեցության գնահատականը եւ տարածաշրջանում հնարավոր ապակայունացման հավանականությունը։

Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության հնարավոր աճին։ Մի քանի տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում էր Հայաստանի տնտեսությունում 8 միլիարդ դոլար ներդնելու հնարավորության մասին, իսկ 2018 թվականի դեկտեմբերին Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանին առաջարկել էր գնել ամերիկյան, այլ ոչ թե ռուսական զենք։ Բոլթոնն ակնարկում էր, որ Երեւանը պետք է բարդ որոշումների գնա ղարաբաղյան հարցում, մասնավորապես, համաձայնվի տարածքային զիջումների։

2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, «բարդ որոշումները» հետեւում են, եւ Հայաստանի կառավարությունը «ներդրումային բում» է կանխատեսում։ Բայց Մոսկվան հազիվ թե պատրաստ լինի ներդրումներ անելու Հայաստանում։ Ինչպես նշում է Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ռուսաստանի համար դժվար է դրամական մեծ ներարկումներ անել Հայաստանի տնտեսությունում։ Այդ պատճառով, ինչպես կարծում է Գեւորգյանը, չի բացառվում, որ երկարաժամկետ խաղաղության հաստատման ու անվտանգության երաշխիքների կարգախոսի ներքո Հայաստանում կսկսվի թուրքական տնտեսական էքսպանսիա։

Այս ֆոնին, ԱՄՆ-ն կարո՞ղ է ակտիվացնել Ռազմավարական երկխոսությունը Հայաստանի հետ։

Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Նյութի աղբյուր. lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա