ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
July 9, 2025, 12:14 am
Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
July 8, 2025, 11:56 pm
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
July 7, 2025, 11:11 pm
Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով
July 7, 2025, 11:06 pm
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
July 5, 2025, 2:43 pm
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Եռյակից միայն Պուտինն է Ղարաբաղը համարում Ադրբեջանի տարածք. Անսպասելի հնարավորություն. Lragir.am
December 29, 2020, 11:09 pm
2749
ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, ոչ ոք չի ճանաչել այն, նույնիսկ Հայաստանը: Եթե Հայաստանը ճանաչեր, իրավիճակը գուցե այլ կերպ լիներ, ասել է նա: Պուտինի հայտարարությունները կապված են Ղարաբաղի օկուպացիայի եւ ռազմական ներկայությունն այնտեղ պահելու հետ, իսկ նրա ընկեր Էրդողանն ավելի պարզ է ասել՝ իրենք եւ ռուսները հավասար կիսելու քաղաքականություն են վարում աշխարհում:
Պուտինը Մինսկի խմբի համանախագահներից միակն է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք: Ընդ որում, նա հղում է անում միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի բանաձեւերին եւ այլն: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ, մյուս համանախագահ ԱՄՆ-ի Կոնգրեսում նույնպես նման բանաձեւ կա: Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պնդում են Ղարաբաղի կարգավիճակի լուծումը Մինսկի խմբում: Եվրոպական այլ երկրների խորհրդարանները նույնպես բանաձեւեր են ընդունել այս կապակցությամբ, մասնավորապես դատապարտելով Ադրբեջանի հարձակումը եւ դնելով տեղահանվածների վերադարձի ու կարգավիճակի հարցերը:
Հարց է առաջանում՝ որ միջազգային իրավունքին է հղում անում ու հավատարմություն հայտնում Պուտինը, եթե մյուս համանախագահները խոսում են ճանաչման, կարգավիճակի հարցի լուծման, եռակողմ համաձայնագրի կապակցությամբ հարցեր ունենալու, Ղարաբաղի փաստացի օկուպացիայի մասին: Այդ ամենը նշանակում է, որ Ղարաբաղը չի համարվում Ադրբեջանի տարածք: Ավելին, Բաքուն տարիներ շարունակ տրտնջում է, որ միջազգային հանրությունը չի ճանաչում տարածքային ամբողջությունը Ադրբեջանի դեպքում, փոխարենը ճանաչում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ամբողջականությունը:
Հետաքրքիր է, որ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում հակամարտության կողմ է Ռուսաստանը: Ըստ էության, եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանը նույնպես դառնում է հակամարտության կողմ, որքան էլ հայտարարվի միջնորդության ու խաղաղապահ գործունեության մասին: Եռակողմ հայտարարությունը ռուս-թուրքական պարտադրանք է Հայաստանի հանդեպ՝ Արցախը կտրելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով, որի ականատեսն ենք ներկայում:
Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում, փորձելով կամ չեղարկել դրա գործունեությունը, կամ այն սահմանափակել «հումանիտար խնդիրներով»՝ այդպիսով լեգիտիմացնելով եռակողմ հայտարարությունը: Մոսկվային Ղարաբաղի կարգավիճակը կարող է պետք լինել այն պարագայի համար, եթե Բաքուն չհամաձայնի երկարաձգել ռուսական ռազմական ներկայությունը: Եթե իհարկե ռուսները ցանկություն ունենան մնալու: Դրա համար էլ Մոսկվան վերջնական չի փակում այդ թեման, տարբեր խողովակներով առաջարկելով «կարգավիճակի» հարցի լուծումը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթությունում:
Ցանկացած բարդ իրավիճակ ունենում է ելքեր, ընդ որում՝ որքան իրավիճակը բարդ է ու անորոշ, այնքան մեծանում են հնարավորությունները: Հայաստանի պարագայում պարտությունը, որքան էլ տաօրինակ թվա, ավելի է մեծացնում հնարավորությունները: Միայն այն, թե Մոսկվան ու թուրքերը որքան շտապողական են գործում, նշանակում է այնտեղ ակնհայտ է դարձել հնարավոր փլուզումը: Բայց դրա համար անհրաժեշտ է համարժեք քաղաքական դաս եւ իշխանություն, ներկայիս ողորմելի ողբասացների, ռուսներին հստակ գրաֆիկով երախտագիտություն հայտնողների ու կապիտուլյանտների փոխարեն: Ժամանակը քիչ է, հայ հանրությունը պետք է դուրս գա շոկից եւ հստակ ազդակներ տա աշխարհին իր պահանջների մասին:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ