ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Խոշոր հրդեհ Երևանում. «Կրպակ» սուպերմարկետում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ

April 11, 2019, 4:33 pm

4258

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Կրպակ» սուպերմարկետում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարներ, մի քանի մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 ենթակայանի 12 բրիգադը՝ բժիշկ Ռազմիկ Ռաֆայելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Արկադի Աթաբեկյանի գլխավորությամբ։ Հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, շնչառական ապարատներով են կարողացել մտնել կրակի օջախի մոտ և մարել այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարինե Մարուքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մինչ հրշեջների ժամանումը, «Կրպակ» սուպերմարկետի աշխատակիցներին օգնության ձեռք են մեկնել հարևանությամբ գործող «Լունա Սթոր» մանկական դեկոր-աքսեսուարների խանութի աշխատակիցները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Կրպակ»-ի աշխատակիցներից մի քանիսին նրանք են դուրս բերել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com

Նյութի աղբյուր. shamshyan.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ