ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
«Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է». Խաչատուր Սուքիասյանի կոշտ պատասխանը Ռուբեն Հայրապետյանին
December 15, 2019, 12:23 am
3521
Գործարար Խաչատուր Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը.
Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով:
Լսելով ընկերներիս և մտերիմներիս հորդորները, հիմա կետ առ կետ կպատասխանեմ բոլոր վայրահաչոցներին:
Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին: Այդ անձի տեսակին ծանոթ են նրա հետ քիչ թե շատ առնչություն ունեցողները:
Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Ամեն մեկը թող զաբղվի իր ընտանիքով: Կնոջը հարիր բամբասանքներին պատասխանել չեմ ցանկանում, դա իմ գործը չէ: Իր խոսքերը 50 անգամ ավել վերադարձնում եմ իրեն, սակայն մնում եմ զուսպ: Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն: Քաղաքացիներն էլ լավ գիտեն, ով եմ ես, իսկ ով է նա:
Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբաների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից:
Մի կարևոր թեմա էլ կա: Շարունակում եմ պնդել՝ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել: Բացեմ փակագծերը: Լավ ընկեր ասելով ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել: Լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել չալաղաջի ու քյաբաբի սեղանակիցներ, լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել կենցաղային մանրուքները:
Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ:
Սիրելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ, խնդրում եմ բոլորիդ, անտեսեք բոլոր հերյուրանքներն ու զազրախոսությունները: Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ