ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Վերականգնվել է պետությանը և համայնքներին հասցված 346.5մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը

September 30, 2019, 3:26 pm

3305

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ  քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ:     

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո գտնվող վարույթներով նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է կոռուպցիոն բնույթի դեպքերի առթիվ նախապատրատված 17 նյութով, կարճվել կամ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ  քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործով (ընդհանուր՝ 103): Դրանցից 27-ը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու, 34-ը՝ համաներման կիրառման, 3-ը՝ քեական հետապնդման ենթակա անձի մահվան, իսկ 39-ը՝ գործուն զղջալու հիմքերով:  122 անձի նկատմամբ որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժվել, քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն 38 բնույթի դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներով, այսինքն՝ մոտ 3.5 անգամ պակաս: Դրանցով որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով 63 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նշված ցուցանիշները փաստում են ՀՀ գլխավոր դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից վարվող և հատկապես 2018թ-ից առավել հետևողականորեն իրականացվող՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, խրախուսական գործիքակազմ կիրառելու, ընդհուպ քրեական պատասխանատվությունից օրենքով սահմանված կերպով ազատելու քրեական քաղաքականության և դրա արդյունավետության մասին:

Վերջինիս մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. առաջին կիսամյակում վերոնշյալ քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 346.5մլն ՀՀ դրամ, որից, նաև դատախազների նախազգուշացումների արդյունքում, կամովին վերականգնվել է ընդհանուր 248.4մլն դրամ, կամ` 71.6 տոկոսը: Հայեցողական լիզորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը չշարունակելու բոլոր դեպքերում վնասները վերականգնվել են լիովին:

Մնացած մասով վնասի վերականգնման ուղղությամբ քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Մասնավորապես, 4 գործով դատախազների կողմից ներկայացվել են մոտ 18մլն դրամի հայցապահանջով հայցեր, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժված, քրեական գործի վարույթը կարճված և քրեական հետապնդում չիրականացված կամ քրեական հետապնդումը դադարեցված նշված 38 գործերով հայտնաբերվել է  պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր 148մլն ՀՀ դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ կամովին վերականգնվել է: Դրանով պայմանավորված՝ այդ գործերով դատարաններ հայցեր չեն ներկայացվել:

Դատախազները նաև համապատասխան պետական կամ համայնքային մարմիններին ներկայացրել են առաջարկներ՝ ոչ արդարցնող հիմքերով ավարտված գործերով վնասի վերականգնման ուղղությամբ հայց ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Նյութի աղբյուր. ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա