ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
July 5, 2025, 2:43 pm
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Երկուստեք անլրջություն էր․ խնդիրը Վանեցյանը չէր, այլ ՌԴ շահերին սպասարկող համակարգը
September 25, 2019, 4:57 pm
3225
ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առկա տարաձայնությունները շարունակում են լայնորեն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում, իսկ հանրությունն էլ պարզաբանում ստանալու փոխարեն նորանոր անակնկալների է բախվում, ինչի արդյունքում էլ առաջանում են նոր պարզաբանում չստացած հարցեր։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրենք խնդիրները անձերի մեջ չեն տեսնում։ «Արթուր Վանեցյանի փոխարեն, եթե Պողոս Պողոսյանին նշանակեր, ինչ-որ ժամանակ հետո համակարգը ստիպելու էր, որ աշխատի գործող կառավարության դեմ»,- ասաց նա։
Մանրամասնելով՝ Ավագյանը նշեց. «Գործող կառավարությունը ժողովրդի համար հեղափոխական ուժ է, այլ բան, որ կառավարությունը հրաժարվում է հեղափոխական միջոցով փոփոխություններ անել, բայց ժողովրդի կամքով ընտրված մարդ է երկրի ղեկավարը։ Պարզապես համակարգը մնացել է նույնը, նույն երրորդ հանրապետությունն է՝ ամբողջությամբ Ռուսաստանին սպասարկող համակարգ է ձևավորված, իսկ այնտեղ գործում են ՀՀ շահերին դեմ աշխատող մարդիկ, որոնք գտնվում են Ռուսաստանի հրահանգի տակ։ Երբ հարցնում եք՝ արդյոք կա՞ մտահոգություն, միանշանակ կա, լուծումներ պետք է գտել, բայց դրանք կապված չեն անձանց այլ անձանցով փոխարինելու հետ, այդ լուծումները պետք է լինեին համակարգային, գործող գաղութային համակարգի դեմ, ինչի արդյունքում պետք է հայ ժողովրդի քաղաքական կամքը սպասարկող համակարգ ստեղծվի»։
Ըստ Ավագյանի՝ շատ բնական է, որ պետք է լիներ Վանեցյան-Փաշինյան հակամարտություն, դժգոհություն Օսիպյանից։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԺ-ում ևս լինելու են կոնֆլիկտներ. «Այնպես որ, պրոցեսները մեզ համար կանխատեսելի էին, իսկ լուծումներն արդեն իսկ առաջարկել ենք։
Կառավարությունը թող չմտածի՝ խնդիրն ինչ-որ անձանց փոխարինելու մեջ է, խնդիրը հայկական պետությանը ծառայող պետական կառավարման համակարգի ստեղծումն է»։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը,«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին, ասաց. «Ես դեռ իջևանյան դեպքերից հետո ասացի, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տեղում չեն։ Օսիպյանի մասով ասել եմ նաև ավելի վաղ, իսկ ԱԱԾ-ի հետ կապված արտահայտվեցի հենց այդ ժամանակ։ Ինչ վերաբերում է այս միջադեպին, ապա, ըստ իս, երկկողմանի անլրջություն է, առաջինը իրեն սխալ պահեց Վանեցյանը»։
Ըստ Մակեյանի՝ նա ինչ-որ տեղից ուղղորդվում է. «20 տարի համակարգում աշխատողը պետք է իմանար, որ սահման կա, որից դուրս գալ չէր կարելի, նա փորձում էր դաստիարակել Փաշինյանին, բայց Փաշինյանն այդ համակարգում չի եղել, իսկ 20 տարի այդ համակարգում է, ինչպե՞ս կարող է թույլ տալ նման անլրջություն ու անպատասխանատու պահվածք»։
Մեր զրուցակիցը նաև ասաց. «Ես ժամանակին Դավիթ Շահնազարյանի հետ մոտ էի, հիմա էլ մինչև նրա ՀՀԿ ցուցակով առաջադրվելը շփում կար, բայց միշտ եղել է մի սահման, որը պետականությունն էր, նա այդ սահմանը չանցավ։ Իսկ Վանեցյանը չափն անցավ, Փաշինյանն էլ, իր հերթին, Լոս Անջելեսից չպետք է նման բաներ ասեր։ Բայց նա քաղաքական գործիչ է և ոչ այդ համակարգի մարդ»։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ