ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
July 5, 2025, 2:43 pm
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
«Վանեցյանի քայլերը՝ դավաճանության ճանապարհին». Արտակ Գալստյան
September 21, 2019, 1:54 am
4066
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի քայլերը՝ դավաճանության ճանապարհին.
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։
Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։
Բայց ինչքան էլ այս գնահատականը համատարած է, չի ձևակերպվել, թե կոնկրետ ինչու և ինչպես է Վանեցյանը ոտնահարել սպայի պատիվը։
Խնդիրն այն է, որ իր հայտնի հայտարարությունն անելու պահին, սեպտեմբերի 16-ի կեսօրին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը դեռևս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, որովհետև դե յուրե նրա պաշտոնավարումը պիտի դադարեր նախագահի հրամանագիրը ստորագրվելուց և հրապարակվելուց հետո։
Ստացվում է, որ վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ։ Հայաստանի զինված ուժերի գործող գեներալ– մայորը, ինչպիսին հանդիսանում էր Արթուր Վանեցյանը հայտարարության պահին, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ։
Նա, ով թեկուզ չնչին պատկերացում ունի սպայական պատվի մասին, կարող է ասել, որ այս քայլը այլ կերպ, քան դավաճանություն՝ դժվար է որակել։ Որակման ուրիշ տարբերակ չկա։
Դեռ ավելին, Հայաստանի զինված ուժերի և մասնավորապես, ԱԱԾ գերագույն հրամանատար վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրամանով տեղադրվում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում,
ըստ էության դրան տալով ԱԱԾ պաշտոնական տեսակետի համատեքստ։
Այսինքն՝ ստացվում է, որ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է անում իր հրամանատարի, երկրի վարչապետի դեմ։
Սա ավելի է սրում դավաճանության տրամաբանությունը, որովհետև ԱԱԾ-ն սեփական հրամանատարի դեմ հանելուն ուղղված կոնկրետ գործողություն է։ Բայց այստեղ էականն այն է, որ այս դավաճանությունն ուղղված լինելով երկրի վարչապետի դեմ՝ ուղղված է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որովհետև Փաշինյանի կառավարությունը ժողովրդի ձևավորած կառավարություն է, որ ձևավորվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտման միջոցով։
Ոմանք կանխատեսում են, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում կարող է քաղաքական գործունեություն ծավալել։ Այս կանխատեսումները լուրջ չեն, որովհետև նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող։ .
Հ.Գ. Այս ընթացքում բացահայտվեց նաև Վանեցյանի ստախոս լինելը։ Իր հայտարարության մեջ նա հավաստիացնում էր, որ ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը իր հայտնի հայտարարության մեջ բացահայտեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանին հեռացնելը եղել է վարչապետի որոշումը, որովհետև վերջինս դժգոհ է եղել Վանեցյանի աշխատանքից։ Իսկ իր հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն այս իրողությունը շատ մեղմ է ձևակերպել, որպեսզի... չոտնահարի իր ձեռամբ գեներալ-մայորի կոչում ստացած Վանեցյանի սպայական պատիվը։ Բայց այն, ինչ չէր ուզում անել Փաշինյանը, արեց ինքը՝ Վանեցյանը»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ