ԼՐԱՀՈՍ
լրահոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ՝ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
July 12, 2019, 9:24 pm
3347
Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն, հնարավոր է, այն շուտով ավարտվի։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Նա չցանկացավ ասել, թե ինչ քննչական գործողություններ են տեղի ունեցել Սանասարյանի մասնակցությամբ․ «Գիտեք, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով մենք այդ տեղեկությունները չենք կարող տալ, բայց մենք ենթարդում ենք, որ քրեական գործը շուտով կավարտվի, քանի որ արդեն ահագին երկար ժամանակ է։ Նախաքննությունը, որ ավարտվի, մեծ սիրով հարցերին կպատասխանենք, մեկ ամիս, երկու ամիս, այնուամենայնիվ, հուսով ենք, որ կավարտվի՝ քրեական հետպանդումը դադարեցնելով։ Անկախ նրանից կդադարեցվի՞, թե՞ կուղարկեն դատարան գործը, նախաքննության գաղտնիքի խնդիր մենք այլեւս չենք ունենալու։ Եվ կարող ենք մանրակրկիտ խոսել»։
Հարցին, թե ակտիվ կերպով նախաքննությունը ընթանո՞ւմ է, Սարդարյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող հստակ ասել, որ նախաքննություն չի իրականացվում, ակտիվություն չկա միայն նրա համար, որ ենթադրենք պարոն Սանասարյանի հետ գործողություններ չեն իրականացվում։ Հիմնական գործն այլ անձանց վերաբերյալ է, պարոն Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, այսպես ասած, ածանցյալ ինչ-որ բան է, եւ գործից անջատ էլ չի կարող լինել»։
Նա նաեւ նշեց, որ կարող էին այս փուլում դիմել դատարան՝ պաշտոնավարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն իրենց պաշտպանյալը թույլ չի տվել․ «Կարելի էր այս փուլում նույնիսկ դատարան գնալ՝ պաշտոնավարումը կասեցնելու հարցի շուրջ, հարկադրանքի միջոցի որոշումը բողոքարկել, բայց պարոն Սանասարյանն ասաց՝ չի ուզում։ Մի խոսքով՝ մենք գտնում ենք, որ մեղադրանքը առերեւույթ անհիմն մեղադրանք է, բայց, թե դա ինչով է պայմանավորված, կներկայացնենք նախաքննության ավարտին»։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր․ «Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»։
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ