ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
«Ի՞նչ են խոսել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը». Արման Բաբաջանյան
June 12, 2019, 11:26 am
3459
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը. «Ի՞նչ են խոսել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո. Քոչարյանի ցուցմունքը.
15.05.2000թ. Հայաստանի Հանրապետության նախագահ
17.00.-20.00. քննիչ Մ. Մաթևոսյան
գ.թ.47
Առաջարկելով պատմել բոլորը, ինչը որ հայտնի է իրեն դեպքի և գործի հանգամանքների առնչությամբ, Ռ.Ս.Քոչարյանը ցույց տվեց հետևյալը.
գ.թ.48
Զոհված տուժողներից Վազգեն Սարգսյանին ճանաչել եմ 1989-90-ից: Նրա հետ գտնվել եմ ընկերական, բարեկամական հարաբերությունների մեջ: Կարեն Դեմիրճյանին անձնապես ճանաչել եմ 1997թ. ապրիլ-մայիս ամսից, իմ` ՀՀ վարչապետ նշանակվելուց մոտ մեկ ամիս անց, Հայաստանի արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ, հարաբերությունները եղել են նորմալ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Յուրի Բախշյանին ճանաչել եմ ավելի վաղ, երբ քաղաքապետի տեղակալն էր, կարծեմ` քաղաքապետ Վ. Խաչատրյանի օրօք: Եղել են ջերմ, մոտ հարաբերություններ: Ռուբեն Միրոյանին ճանաչել եմ նրա ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ: Լեոնարդ Պետրոսյանին՝1988-ից,Ղարաբաղից: Արմենակ Արմենակյանին ճանաչել եմ շարժումից` 90-ական թվականներից: Հենրիկ Աբրահամյանի հետ չեմ առնչվել: Միքայել Քոթանյանին ճանաչել եմ 97-ից` իմ վարչապետ աշխատելու ժամանակ: Մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից Հայկ Նիկողոսյանին ևս այդ ժամանակվանից: Արմեն Խաչատրյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո: Անդրանիկ Մանուկյանին ճանաչել եմ վարչապետ աշխատած ժամանակվանից: Էդմունդ Ծատուրյանի հետ չեմ առնչվել, նրա մասին լսել եմ դեպքի կապակցությամբ: Պավել Դալթախչյանին՝ 97-ից, երբ դեռ նախարարի տեղակալ էր: Հերմինե Նաղդալյանին ևս ճանաչել եմ 97-ից: Մեղադրյալներից Նաիրի Հունանյանի մասին կարող եմ ասել հետևյալը` դեպքից հետո ԱԺ-ում` մեր հանդիպման ժամանակ, նա հիշեցրեց ինձ, որ 1988թ. Ստեփանակերտում, ես լինելով Ղարաբաղի Մետաքսի կոմբինատի կուսկոմի քարտուղարը, ընդունել եմ ուսանողների մի խումբ Երևանից, և որ ինքն այդ խմբում էր: Որևէ այլ շփումներ իր հետ չեմ ունեցել: Ալեքսան Հարությունյանի հետ ծանոթացել եմ դեռևս 93-ին, երբ նա աշխատում էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը` իմ Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ: Հարություն Հարությունյանին, ըստ էության, չեմ ճանաչում: Ինձ հիշեցրել են, որ իմ վարչապետ կամ նախագահ աշխատելու ժամանակահատվածում սկաուտական շարժման հետ կապված ինչ-որ ֆորումի ժամանակ ընդունել եմ խմբով, որը ես չեմ բացառում: Նաիրի Բադալյանի մասին լսել եմ ընտրությունների ժամանակ՝ կապված սոցոլոգիական հետազոտությունների հետ, սակայն հանդիպում չի եղել, նրան չեմ ճանաչում:
գ.թ.49
Մուշեղ Մովսիսյանին չեմ ճանաչել, նրա անունն առաջին անգամ լսել եմ հոկտեմբերի 27-ի դեպքի կապակցությամբ՝ ձերբակալվելու առիթով: Կարեն Հունանյանի, Վռամ Գալստյանի, Էդուարդ Գրիգորյանի և Դերենիկ Բեջանյանի մասին իմացել եմ դեպքի կապակցությամբ՝ որպես տեռորիստական ակտի մասնակիցների: Նրանց, ինչպես նաև մյուս մեղադրյալներին, չեմ ճանաչում: Այժմ դեպքի հանգամանքների մասին. 1999թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի՝ ազգային ողբերգության մասին, անհապաղ ԱԺ-ում և երկրում տիրող իրավիճակի մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելուց և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ հանձնարականներ տալուց հետո, մեկնել եմ ԱԺ և տեղում կազմակերպել տեռորիստների հետ բանակցությունների, պատանդների ազատման, հետագա արյունահեղությունների կանխման, տեռորիստների վնասազերծման (զինաթափման) ու հետագա քննության անհրաժեշտություններից ելնելով, նրանց կենդանի պահելու գործողությունները: Առաջադրված հարցերի կապակցությամբ կարող եմ տալ հետևյալ պարզաբանումները.
Հարց– ՀՀ ԱԺ ում տեղի ունեցած դեպքի մասին որտե՞ղ և ե՞րբ եք իմացել, ումի՞ց, և ինչպիսի՞ տեղեկություն են Ձեզ հաղորդել:
Պատասխան– Ես գտնվում էի նստավայրի կապույտ դահլիճում, ընդունել էի Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանին: Աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանը, բացելով դուռը, ինձ դուրս հրավիրեց ու հայտնեց, որ ԱԺ-ում ինչ-որ կրակոցներ են տեղի ունեցել, զանգահարում է, մարդ չի գտնում: Ես ներողություն խնդրելով դեսպանից` ընդունելությունն ընդհատեցի և անմիջապես վերադարձա իմ աշխատասենյակ ու սկսեցի տալ հրահանգներ:
Հարց– Այդ կապակցությամբ Ձեր կողմից Ա. Հարությունյանին հրահանգներ տրվե՞լ են, թե ոչ, եթե այոʹ,ապա ինչպիսի՞:
Պատասխան– Հանձնարարել եմ ինձ կապել Կ.Դեմիրճյանի հետ, Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարների տեղակալներին հանձնարարել եմ ուժեղացված հսկողության տակ վերցնել հատուկության օբյեկտները, պարզել, ի վերջո, ինչ է կատարվում Ազգային ժողովում և այլն:
գ.թ.50
Հարց– Տեռորիստների ինքնության մասին առաջինը ե՞րբ և ումի՞ց եք տեղեկացել, այդ մասին Ա. Հարությունյա՞նն է հայտնել, թե՞ մեկ ուրիշը:
Պատասխան- Այդ մասին ինձ առաջինն ասել է Ա.Հարությունյանը, նա հայտնեց, որ իրեն զանգահարել է Հրանտ Մարգարյանը և հայտնել է, որ Նաիրին զանգահարելով իրեն, ասել է իր կատարածի մասին, որ եկեք ու տեր կանգնեք: Ալիկը նաև ասաց, որ Հրանտը հայտնել է նաև, որ նա զանգահարել է ԿԳԲ (ԱԱՆ):
Հարց- Նախագահի նստավայրում գտնված ժամանակ Ա. Հարությունյանը հայտնե՞լ է պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի միջոցով Ն.Հունանյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության մասին, թե ոչ, եթե այոʹ, ապա ի՞նչ է հայտնել:
Պատասխան– Այոʹ, Ա.Հարությանյանը նաև ինձ զեկուցել է, որ պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ինքը կապվել է նրա հետ, Մաթևոսյանը հեռախոսը փոխանցել է Նաիրիին, որն էլ Ալիկին հայտնել է, որ Վազգեն Սարգսյանին խփել է և պահանջել է,որ նախագահը գա Ազգային ժողով: Դա կլիներ ժամը 18-ի կողմերը:
Հարց– Մինչև ԱԺ շենք մեկնելն Ա.Հարությունյանն ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորել և որտե՞ղ է գտնվել:
Պատասխան– Գտնվել է նստավայրում, գտնվում էր հուզված (ՉջՉՏսվՏՉՈվվօռ) վիճակում, ինչպես բոլորը, որևէ կասկածելի հանգամանք նրա վարքագծում, ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հետագայում չեմ նկատել:
Հարց– Ե՞րբ և ո՞ւմ կողմից է որոշվել Ա.Հարությունյանի ԱԺ շենք գնալը, մասնավորապես, դա Ա. Հարություննյանի՞ ցանկությունն ու նախաձեռնությունն է եղել, թե՝ հրահանգ, ԱԺ շենք մեկնելուց որքա՞ն ժամանակ առաջ է նա իմացել, որ պետք է մեկնի:
Պատասխան– Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես որոշեցի մեկնել ԱԺ: Ալիկին ասացի, որ գնում եմ Ազգային ժողով: Ա.Հարությունյանը, իմանալով իմ որոշման մասին, անհանգստանալով իմ անվտանգության համար, 3 անգամ փորձեց համոզել, որ ես չդիմեմ այդ քայլին՝ ասելով, որ վտանգավոր է: Վերջին անգամ ես նույնիսկ նրան հանդիմանելով կոպիտ ասացի. «Ինչպես կարող եմ չգնալ, պատգամավորները, կառավարությունը գտնվում են այնտեղ»: Այնժամ նա խնդրեց կես ժամ ժամանակ և քանի որ ես արդեն որոշել էի գնալ ԱԺ, բնական է, նա չեր կարող ինձ հետ չգալ: Հետևաբար իմացել է մեր մեկնելուց 30 րոպե առաջ: Այդ կես ժամում որոշվեց երթուղին, իրավիճակը և աշխատասենյակը, որտեղ պետք է գտնվեմ ես ԱԺ-ում, ու մենք շարժվեցինք:
Հարց- Ե՞րբ, ժամը քանիսի՞ն եք մեկնել ԱԺ և ինչո՞ւ է Ա.Հարությունյանը մեկնել Ձեր մեքենայով:
գ.թ.51
Պատասխան– Աժ ենք մեկնել ժամը 19-ի կողմերը, ես ասացի «գնացինք» ու ես եմ նրան ասել, որ գա իմ ավտոմեքենայով, այլապես առանց իմ թույլտվության նա չէր կարող նստել իմ ավտոմեքենան:
Հարց- Ճանապարհին` ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ, Ա.Հարություննյանն ի՞նչ է խոսել, մասնավորապես, հեռախոսով խոսե՞լ է Ն. Հունանյանի հետ, թե՞ ոչ, եթե այոʹ, ապա նրանցից ո՞վ է հեռախոսային կապը հաստատել և քանի՞ անգամ:
Պատասխան– Ճանապարհին մեր մեջ առանձնակի խոսակցություն տեղի չի ունեցել, մենք ԱԺ ենք հասել հաշված րոպեների ընթացքում, հնչել է մեկ հեռախոսազանգ բջջայինով, կարծեմ` զանգահարողը նախարարներից կամ պատգամավորներից մեկն էր: Խոսակցությունը տևել է մի քանի վայրկյան,գրեթե առանց բովանդակության:
Հարց- Ն. Հունանյանի հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ա. Հարություննյանը հրահանգավորվե՞լ է, թե՞ ոչ:
Պատասխան– Հրահանգավորումն այն էր, որ նա պետք է աշխատեր ամեն կերպ ձգձգել, ժամանակ շահել՝ պատճառաբանությամբ, որ նախագահը չկա, տեղում չէ և այլն: Նման հրահանգավորում տրվել է նաև արդեն իսկ տեռորիստների հետ շփման եզրեր գտած և կապ հաստատած Գ.Գրիգորյանին:
Հարց– Ե՞րբ եք տեղեկացել, որ Ն.Հունանյանը պահանջում է Ա.Հարությունյանին, ո՞վ է այդ մասին հայտնել և ի՞նչ է որոշվել:
Պատասխան– Այդ մասին ինձ ասել է Գ.Գրիգորյանը, տեռորիստների կողմից այդ պահանջը ներկայացվել է այն ժամանակ, երբ նրանց հայտնվել է, որ ես այնուհանդերձ դահլիճ չեմ գնալու: Ընդ որում, Ա.Հարություննյանին՝ որպես նախագահի ներկայացուցչի, գալու միտքը, տարբերակը նրանց առաջարկվել է Գ.Գրիգորյամի, կարծեմ նաև պատգամավորներից ինչ-որ մեկի կողմից:
Հարց– ԱԺ շենք հասնելուց հետո Ա.Հարությունյանը հայտնե՞լ է, որ Ն. Հունանյանը մի քանի անգամ զանգահարել է իր քարտուղարուհուն և սպառնացել, որ եթե ինքը (Ա. Հարությունյանը) անհապաղ չզանգի չկապնվի իր հետ, ապա զոհեր կլինեն:
Պատասխան – Այոʹ,ասել է: Մինչ այդ ես Ա.Հարությունյանին ասացի, որ տակտիկական առումներով Ն.Հունանյանի հեռախոսազանգերին չպատասխանի, դարձյալ ժամանակ շահելու նպատակով: Այդ ընթացքում էլ Ն.Հունանյանը զանգահարել է Ա.Հարությունյանի գործավարուհուն:
գ.թ.52
Հարց– ԱԺ շենքում գտնվելու ժամանակ Ա.Հարությունյանը պատրաստակամություն հայտնե՞լ է Ն.Հունանյանի հետ բանակցություններ վարելու նպատակով, թե՞ ոչ:
Պատասխան– Ոչ չի դրսևորել, ուղղակի ասել է` եթե պետք է, անհրաժեշտ է, կարող եմ գնալ հանդիպման:
Հարց– Ի՞նչ հանգամանքներից ելնելով և ինչո՞ւ է որոշվել, որ հատկապես Ա.Հարությունյանը հանդիպի Ն.Հունանյանի հետ:
Պատասխան– Այդ հարցին ես արդեն վերևում պարզաբանում տվեցի, նա հանդես է եկել որպես նախագահի ներկայացուցիչ:
Հարց– Մինչև Ա.Հարությունյանը թեկնածության առաջադրումն այլ անձի, կամ անձանց թեկնածություն քննարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե՝ այոʹ, ապա՝ ումը:
Պատասխան– Մենք շարունակ մարդիկ էինք փնտրում, որոնք կարող էին այս կամ այն ձևով ներազդել տեռորիստների, մասնավորապես, նրանց ղեկավար Ն. Հունանյանի վրա: Այդ նպատակով ԱԺ բերվեց նրա հայրը, կարծեմ` ուսանողական ընկերներից մեկը: Հետո որոշվեց, որ նրա հետ բանակցությունների կգնա Հրանտ Մարգարյանը, որի հետ Նաիրի Հունանյանը մինչ այդ արդեն իսկ ունեցել էր հեռախոսային խոսակցություն: Վերջինս՝ Հ.Մարգարյանը, պատրաստակամություն հայտնեց հանդիպել Ն.Հունանյանի հետ, սակայն նրա կուսակցական ընկերները, առանձին խորհրդակցելով, արգելեցին նրան՝ պատճառաբանությամբ, որ Հ. Մարգարյանը ժամանակին դեր է խաղացել նրա ՀՅԴ-ից հեռացման գործում և այդ կապակցությամբ Ն.Հունանյանը նրա նկատմամբ ունենալով թշնամանք, ոխ, կարող է վնաս տալ նրան: Ընդհանրապես մենք հետաքրքրվում էինք այն անձանցով, որոնց հետ Ն. Հունանյանը կապվել կամ կապվում էր դահլիճից:
Հարց- Ի՞նչ պատճառով է այդքան ուշացումով տեղի ունեցել Ա. Հարությունյանի և Ն.Հունանյանի հանդիպումը:
Պատասխան– Ինչ ուշացման մասին է խոսքը: Հանդիպումը կայացավ այն ժամանակ, երբ Ա. Հարությունյանի անվտանգության երաշխիքներն ավելի համոզիչ էին: Սկզբում ես չէի թողնում, հետո համաձայնվեցի, երբ Գ. Գրիգորյանն սկսեց համոզել, որ երշխավորում է անվտանգությունը, որ ոչինչ չի լինի և որ տեռորիստների մոտ արդեն կա տրամադրվածություն հնարավոր հանձնվելու վերաբերյալ: Այնուհետև Գ. Գրիգորյանի և Ն. Հուհահյանի միջև քննարկումներ գնաց հանդիպման տեղի վերաբերյալ, նախ որոշվեց նախագահության հետևի սենյակում, հետո այդ տարբերակով համաձայնություն ձեռք չբերվեց: Ի վերջո, որոշվեց, որ հանդիպումը տեղի ունենա դահլիճին կից սրահում:
գ.թ.53
Հարց– Ա. Հարությունյանը հանդիպումից առաջ հրահանգավորվել է, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի և ինչ պետք է խոսի Ն. Հունանյանի հետ:
Պատասխան– Հրահանգավորումը եղել է այն առումով, որ փորձի համոզել նրանց, ավելորդ լարվածություն չստեղծի, հիմնականը պետք է լիներ լսողի դերում և իմանար, թե ինչ են նրանք պահանջում, ինչ են ուզում, և ոչ թե խոստումներ տար:
Հարց– Նախքան այդ հանդիպումը համապատասխան ծառայություններն արդյո՞ք չեն հրահանգավորվել հանդիպման ընթացքում գախտնալսում իրականացնել: Ո՞ւմ է հանձնարարված եղել տեռորիստների և պատանդների ազատման օպերատիվ աշխատանքների կազմակերպումը:
Պատասխան– Գործունեության ընդհանուր ղեկավարումը հանձնարարված է եղել ՆԳ փոխնախարար Հովիկ Հունանյանին, սակայն առանձին հանձնարարություններ են տրվել և այդ գործընթացին մասնակցել են նաև ԱԱՆ փոխնախարար Գոռ Հակոբյանը, քրեական հետախուզության վարչության պետ Հրաչիկ Հարությունյան, ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը: Ես կտրականապես խնդիր էի դրել առաջին հերթին կանխել հետագա հնարավոր ու անխուսափելի արյունահեղությունները, իսկ ապա ամեն կերպ զերծ մնալ տեռորիստների կյանքի նկատմամբ ոտնձգությունից հետագա քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման նկատառումներով: Ինչ վերաբերվում է գաղտնալսումներին, ապա ես նման հրահանգ չեմ տվել, ես իմ ներկայացուցիչին ուղարկել էի բանակցությունների և նա ընդամենը պիտի լսեր ահաբեկչի պահանջները և փոխանցեր ինձ:
Հարց– Նախքան Ա.Հարությունյանի հետ հանդիպելն ի՞նչ պայմաններ է ներկայացրել Ն. Հունանյանը և ո՞ւմ միջոցով է դրանք փոխանցել:
Պատասխան– Երբ ես եկա Աժ ու սկսեցի տիրապետել իրավիճակին: Գ. Գրիգորյանն ու դահլիճից դուրս եկած որոշ բանագնաց պատգամավորներ հայտնեցին, որ Ն. Հունանյանը պահանջում է, որ ես գնամ դահլիճ: Իսկ ինչ վերաբերվում է եթերի տրամադրմանը, ապա պահանջ ներկայացվել է ավելի ուշ՝ Գ. Գրիգորյանի կողմից:
Հարց– ԱԺ շենքում գտնվելու ընթացքում Ա. Հարությունյանը հայտնե՞լ է արդյոք, որ Ն. Հունանյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ վերջինս առանձին հանդիպում է պահանջել՝ նշելով, որ ուրիշ ոչ մեկը ներկա չգտնվի դրան: Եթե հայտնել է, ապա ինչպե՞ս է դա պատճառաբանել Ա. Հարությունյանը:
Պատասխան– Նման խոսակցություն ինձ հետ չի եղել:
գ.թ.54
Հարց– Ն. Հունանյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ի՞նչ է հայտնել Ա. Հարությունյանը:
Պատասխան– Ա. Հարությունյանը հայտնեց, որ Ն.Հունանյանը հիմնականում մտահոգություն է հայտնել իրենց անվտանգության համար, որպեսզի իրենց հետ հաշվեհարդար տեղի չունենա, կատարվի արդար քննություն և այն սկսվի հենց այդ պահից, մինչև իրենց հանձնվելը` պատճառաբանությամբ, որ իբր դահլիճում եղել է փոխհրաձգություն, արծարծվել էր իրենց Թուրքիա մեկնելու հնարավորություն ընձեռելու և նույնիսկ եկեղեցում պատսպարվելու հանգամանքը, որպեսզի իրենք տեղափոխվեն ԱԱՆ մեկուսարան, որի մասին նրանք արդեն խոսակցություններ էին տարել Գ. Գրիգորյանի հետ և այլն, և որպեսզի այն ամենն անձամբ իրենց երաշխավորեմ ես, ու դա հեռարձակվի եթերով:
Հարց– Ինչպե՞ս է ընթացել Ձեր և Ն. Հունանյանի հանդիպումը, ինչո՞վ է բացատրվում Ա. Հարությունյանի ներկայությունն այդ հանդիպմանը և ի՞նչ դեր է վերջինս ունեցել:
Պատասխան– Քանի որ Ն. Հունանյանը պահանջել էր, որ իրենց այդ վերը նշված պահանջների կատարումը երաշխավորեմ անձամբ, ես ելնելով ստեղծված իրավիճակից, որոշեցի հանդիպել նրա հետ՝ նախապես մերժելով նրան ուղիղ եթեր տրամադրելու պահանջը՝ ձեռնպահ մնալու համար սադրիչ հայտարարություններից: Դեռ այդ ժամանակ արդեն իսկ շրջանառության մեջ էր դրվել հայտարարությամբ հանդես գալու, հրապարակում տալու տարբերակը և կարծեմ արդեն իսկ կար նրանց կողմից կազմված հայտարարության տեքստի նախագիծ, որը դեռևս պետք է քննարկվեր և բերվեր վերջնական տեսքի: Հենց այդ տեքստի խմբագրման, կազմման և շարադրման համար էլ որոշվեց Ա. Հարությունյանի մասնակցությունն իմ և Ն. Հունանյանի հանդիպմանը:
Հարց– Ա. Հարությունյանի և Ն. Հունանյանի հարաբերությունների մասին ի՞նչ տեղեկություններ եք ունեցել և այդ կապակցությամբ ի՞նչ է հայտնել Ա. Հարությունյանը:
Պատասխան– Հայտնել է, որ ճանաչել են միմյանց դեռևս ուսանողական տարիներից, սակայն դեռ այդ ժամանակվանից նրանց հարաբերությունները եղել են վատ, անբարյացական, հետագայում նաև հայտնել է, որ Ն. Հունանյանը դիմել է իրեն աշխատանքի տեղավորման հարցով, սակայն ինքը չի ընդառաջել:
Հարց– Ի՞նչ բնույթի և բովանդակության խոսակցություն է կայացել Ձեր և Ն. Հունանյանի միջև, որտե՞ղ:
Պատասխան– Մենք հանդիպեցինք առանձին սենյակում, այդտեղ սկզբից մտա ես, նոր 5–10 րոպե անց բերեցին Ն. Հունանյանին: Մեր խոսակցությունը տևել է շուրջ 20 րոպե: Առաջինն այն էր, որ նա փորձեց հիշեցնել 88-ին տեղի
գ.թ.55
Ունեցած մեր հնարավոր հանդիպման նասին, որի վերաբերյալ ես նշեցի ցուցմունքի սկզբում: Այնուհետև իմ հարցին, թե արդյոք ուներ որևէ անձնական թշնամանք Վ. Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից, Վ. Սարգսյանի դերակատարությունից, որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն, որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ: Վ. Սարգսյանից բացի մյուս զոհերը պատահական կրակովների արդյունք են: Որից հետո ներկայացրեց իր պահանջները՝ իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ, որպեսզի իրենց նկատմամբ բռնություն չգործադրվի, լինի արդար քննություն, բաց դատավարություն, իրենց տրամադրվեն պաշտպաններ, որպեսզի իրենց առանց զինաթափման տեղափոխվեն ԱԱՆ մեկուսարան: Ի վերջո հնարավորություն ընձեռնվի իրեն հանդես գալ եթերով և ժողովրդին բացատրի, թե ինչու է դիմել այդ քայլին: Ես նրան բացատրեցի, որ իրենց նկատմամբ բռնություն չի գործադրվի, ընթացքում նա հարցրեց, թե իրոք մեր հանրապետությունում մահապատիժ չի կիրառվում: Ինչպես հասկացա, նա արդեն այդ առթիվ կոնսուլտացիաներ էր արել դահլիճում պատգամավորների ու, կարծեմ, նաև Գ. Գրիգորյանի հետ: Ես նրան բացատրեցի, որ, քանզի մենք ուզում ենք մտնել Եվրոխորհուրդ, այն մեր հանրապետությունում չի կիրառվում: Պահանջ դրեցի, որ զենքերն անպայմանորեն պետք է տեղում հանձնվի, այդ առթիվ որոշ դիսկուսիայից հետո ասացի, որ կարող են մոտները պահել մեկ ատրճանակ, մինչ մեկուսարան հասնելը և ճանապարհին նրանց նկատմամբ հաշվեհարդարից զերծ մնալու համար կտարվեն զրահամեքենայով: Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի և կանգնեցինք երկկողմանի` նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա: Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վ. Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել, նա, որոշ տարակուսանքից հետո, համաձայնվեց: Ա. Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցություններն ավարտվեց, որից հետո նրան տարան դահլիճ, որին հետևեց զենքերի հանձնման պրոցեսը: Ցուցմունքներս ընթերցեցի, շարադրված և տպագրված է իմ պատմածով, ճիշտ է:
Վկա՝ /ստորագ/ Ռ.Քոչարյան
Քննիչ՝/ստորագ/ Մ.Մաթեվոսյան»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ