ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ

April 11, 2025, 12:19 am

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կժամանի Հայաստան

April 10, 2025, 10:49 pm

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն. Բետել

April 10, 2025, 2:34 pm

ՀՀ կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել

April 10, 2025, 12:15 pm

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

April 9, 2025, 11:04 pm

Հայաստանի և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն

April 9, 2025, 10:23 pm

Արսեն Հարությունյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

April 9, 2025, 10:15 pm

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

April 8, 2025, 12:30 am

Ինչ արդյունքներ են գրանցել հայ ըմբիշները Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը

April 7, 2025, 11:23 pm

Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին մասնակցել է 600 հազար մարդ

April 7, 2025, 3:51 pm

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

April 6, 2025, 11:56 pm

Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ԱՄՆ պաշտոնյա

April 4, 2025, 11:45 pm

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

April 4, 2025, 6:20 pm

«Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները»․ Ֆոն դեր Լայեն

April 4, 2025, 4:45 pm

ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

April 3, 2025, 11:41 pm

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

April 2, 2025, 6:24 pm

Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն

April 2, 2025, 5:22 pm

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

April 2, 2025, 5:00 pm

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

April 1, 2025, 10:35 pm

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 9:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 6:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 5:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 5:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 15, 2024, 2:44 am

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 15, 2024, 2:36 am

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 14, 2024, 12:48 am

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 11:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 3:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 8, 2024, 12:31 am

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 7, 2024, 12:22 am

Խայտառակ գործարքի հետևանքը. Հազարավոր մարդիկ չեն կարողանում դիտել ՀՀ ազգային հավաքականի ելույթները

June 11, 2019, 6:35 pm

3627

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերում առանձնակի ուշադրություն է դարձվում մեր երկրում ֆուտբոլի մասսայականացմանը: Մասնավորապես, հատկապես մարզերում պայմաններ են ստեղծվում սիրված մարզաձևով հնարավորինս շատ զբաղվելու համար: Այո, ֆուտբոլի մասսայականությունը ուժեղ թիմեր և հավաքականներ ունենալու հիմնական նախապայմաններից մեկն է: Այս հարցում սայլը կարծես սկսել է տեղից շարժվել, բայց… Ստիպված ենք ցավով արձանագրել, որ ֆուտբոլը մասսայականացնելու համար գոյություն ունի բավական լուրջ խոչընդոտ, որը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: 

Բանն այն է, որ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները հազարավոր մեր հայրենակիցներ ուղղակի հնարավորություն չունեն դիտելու: Խոսքը չի վերաբերում մարզադաշտ հաճախելուն կամ տոմսերի գների քաղաքականությանը: Արդեն մի քանի տարի է՝ մեր ազգային թիմի ելույթները հեռարձակում է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքների թվայնացումից հետո «Արմենիան» կարող են դիտել միայն Ucom ընկերության բաժանորդները և նրանք, ովքեր ձեռք են բերել հատուկ սարքավորում հայկական թվային հեռուստաալիքները դիտելու համար: Հեռուստաալիքներ տրամադրող մյուս ընկերություններում «Արմենիան» ներառված չէ: «Արմենիա» հեռուստաընկերությանն է պատկանում նաև ակումբային ամենահեղինակավոր՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումների հեռարձակման իրավունքը: Այս մրցաշարի՝ մեր երկրում լայն զանգվածներ չունենալը այնքան էլ մտահոգիչ չէ, բայց ազգային թիմի ելույթներին հետևելու հետ կապված սահմանափակումները խնդիր է, որը պահանջում է հնարավորինս արագ լուծում: 

Իրականում ինչ է տեղի ունեցել, և որն է ամոթալի իրավիճակի պատճառը: Մինչև թավշյա հեղափոխությունը, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում էր Ռուբեն Հայրապետյանը, ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակելու իրավունքը անսպասելիորեն շնորհվեց «Արմենիային», որը մաս էր Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ին: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Այս խայտառակ գործարքով Հայրապետյանը իշխանական թևի բարձրաստիճան ֆիգուրների հետ հազարավոր ֆուտբոլասերների զրկեց ազգային թիմի ելույթներին հետևելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Հայրապետյանի խնդիրներից էր երկրպագուին ազգային թիմից հեռու պահելը: Այդ իսկ պատճառով մեր գլխավոր թիմի մասնակցությամբ երևանյան հանդիպումների տոմսերի նվազագույն արժեքը 4 հազար դրամ էր: Ստացվում էր, որ երկրպագուները, որոնք «Արմենիայի» բաժանորդ չէին, ֆուտբոլի տոմս գնելու հնարավորություն չունենալուց զատ, չէին կարող իրենց սիրելի թիմի հանդիպումները դիտել նույնիսկ հեռուստացույցով: 
 
ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արթուր Վանեցյանը զգալիորեն շտկեց իրավիճակը: Մասնավորապես, հիմա «Հանրապետական» մարզադաշտից տոմսերի հիմնական մասը վաճառվում է 1000 դրամով: Դրական քայլի արդյունքում ազգային թիմի խաղերին հաճախելիությունը անհամեմատ մեծացել է: Զգալիորեն փոխվել են նաև հանդիպումների ժամանակ «Հանրապետականի» մթնոլորտն ու էներգետիկան: Մնում է լուծել նաև հեռարձակման հարցը: 

Մինչև հեղափոխությունը Միքայել Մինասյանի ջանքերով փորձ էր արվում հետաքրքրություն առաջացնող և լայն լսարան ապահովող հաղորդումները և հեռարձակումները կենտրոնացնել «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ում: Հազարավոր ֆուտբոլասերներ նույն Հայաստանի ազգային հավաքականի Չեմպիոնների լիգայի և այլ հեղինակավոր մրցաշարերը դիտելու համար ստիպված էին դառնալ Ucom-ի բաժանորդ: Հազարավոր մարդիկ էլ սկզբունքորեն չէին դառնում և հիմա էլ չեն ցանկանում դառնալ Ucom-ի բաժանորդ՝ տեղյակ լինելով, թե ում է պատկանում այս ընկերությունը: 

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի հանդիպումները մինչև խայտառակ գործարքը ցուցադրվում էին Հանրային հեռուստաընկերությամբ: Կարծում ենք՝ ժամանակն է, որ Հանրայինը նորից ունենա ազգային թիմի հանդիպումները ցուցադրելու իրավունք: Սա ուղղակի հասարակական պահանջ է: Հանրայինը սնվում է մեր վճարած հարկերով, և ժողովուրդը իրավունք ունի պահանջելու ցուցադրել պետության ֆուտբոլային գլխավոր ներկայացուցիչների հանդիպումները: 

Ֆուտբոլով զբաղվող յուրաքանչյուր երեխայի երազանքն է կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: Ցավոք, այսօր կան երեխաներ, որոնք հնարավորություն չեն ունեցել դիտելու, ասենք, Հայաստան-Լիխտենշտեյն կամ Հունաստան-Հայաստան հանդիպումները: Հազարավոր քաղաքացիների անունից խնդրանքով դիմում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հանրային հեռուստաընկերությանը խնդրի վերաբերյալ պարզաբանում տալու համար: Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները դիտելու հնարավորություն կունենան մեր բոլոր հայրենակիցները: 

Ֆուտբոլի մասսայականությանն ու զարգացմանը խանգարելուց զատ, կարծում ենք նաև՝ ամոթալի է, երբ քաղաքացին Հայաստանի հավաքականի խաղը դիտելու համար ստիպված է լինելու խնդրել Ucom-ի բաժանորդ ընկերոջը կամ բարեկամին գիշերը ժամը 12-ին հյուր գնալ:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա