ԼՐԱՀՈՍ
լրահոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը
June 10, 2019, 3:26 pm
3410
Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։
Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա: Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ: Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ