ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
November 17, 2023, 12:50 pm
920
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։
Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։
-Պարոն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզանների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։
-Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։ Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։
-Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք բերել։
-Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։ Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։
-Բարձր հանձնակատարի ասուլիսի երկրորդ կետը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մեխանիզմի մասին էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմի միջոցով։ Սա Հայաստանում տարբեր մեկնաբանությունների է արժանանում։ Ի՞նչ բացատրություն ունեք։
-Միգուցե, լավ կլիներ բացատրել, թե ինչ է նշանակում Խաղաղության եվրոպական գործիքը։ Դա Եվրամիության գործիքն է, ֆինանսական գործիքը, որի միջոցով մենք աջակցում ենք երկրներին, երբ խոսքը վերաբերում է նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նրանց կարողությանը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք, օրինակ, ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական կամ մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։ Այսպիսով, օրինակ, ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, նույնպես մի բան է, որը ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այսպիսով, կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարելի է աջակցել հատկապես երկրի անվտանգությանը, կայունությանը և ճկունությանը: Հետևաբար, անդամ երկրներն ասել են, որ սա Հայաստանին աջակցելու մեր պատրաստակամության ևս մեկ միջոց է, ինչպես նաև միջոց է դիտարկելու ուղիներ, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ճկունությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Կրկին, սա գործընթացի սկիզբն է: Մենք ուղիներ ենք փնտրում, թե ինչպես և ինչով աջակցել: Այնպես որ, դեռ կոնկրետ առաջարկ չկա, թե ինչպիսին կարող է լինել այս աջակցությունը։ Բայց, երբ նայում եք այլ երկրներին, թե ինչ ենք մենք անում, օրինակ՝ Մոլդովայի դեպքում մենք օգնում ենք բարելավել նրանց կարողությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը, մենք օգնում ենք երկրներին բարելավել իրենց կարողությունները կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Սրանք ուղիներ են, որոնց միջոցով Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցում է, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար:
- Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։ Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի և զինամթերքով կարգոները չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։
-Տրամաբանական եմ համարում, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար։ Դա նշանակում է նաև ուժեղացնել բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից նրանք կորոշեն: Յուրաքանչյուր երկիր դա անում է: Պետք չէ անուններ տալ, բայց դա անում է յուրաքանչյուր երկիր։ Դա նման է ինքդ քեզ պաշտպանելու կամ բանակի պաշտպանունակ լինելու հիմնական դոկտրինին։ Այնպես որ, երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը։ Բայց դարձյալ՝ աջակցությունը կամ այն, ինչ ասել է Եվրամիությունը Հայաստանին աջակցելու առումով, կապ չունի Հայաստանին զինելու հետ։ Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել կամ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Այսինքն՝ մենք շատ հստակ ասել ենք, որ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին։ Սա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների, այլև միջազգային բոլոր հարաբերությունների հիմնաքարերից մեկն է։ Ահա թե ինչու մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան պայքարում է հենց այդ պատճառով, որ իր հարևան Ռուսաստանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային օրենքները և երկկողմանի համաձայնագրերն ու ցանկանում է Ուկրաինային զրկել գոյության և անկախ երկրի իրավունքից, որն ունի իր սեփական որոշումները։ Բայց Հայաստանի դեպքում մենք, իհարկե, այլ իրավիճակում ենք, սակայն սկզբունքների առումով, իհարկե, պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝ օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը ։ Այնպես որ, յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Եվրամիությանը, թե ինչ ենք անում Հայաստանի հետ կապված, պետք է փորձի, միգուցե, երկու անգամ վերանայել և հասկանալ, թե ինչ ենք անում և ինչ ենք ասում, քանի որ այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, ոչ մի կերպ ուղղված չէ ուրիշի դեմ: Եվրամիությունը շատ թափանցիկ գործընկեր է, որը շատ թափանցիկ կերպով օգնություն է ցուցաբերում՝ անկախ նրանից, թե ինչպիսի օգնություն է դա՝ քաղաքական, տնտեսական, թե ռազմական: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ամրապնդելու համար է։
-ԵՄ ինստիտուտներում ինչպե՞ս ընդունվեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը կամ ավելի ճիշտ սպառնալիքը։
-Եվրամիությունը շատ թափանցիկ է, երբ խոսքը վերաբերում է երրորդ երկրների, մեր գործընկերների հետ հարաբերությունների կառավարմանը։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, և նորից՝ մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ։ Սա հենց մեր երկուսի միջև է, որը համահունչ է եվրոպական քաղաքականությանն ու սկզբունքներին, և Եվրամիությունն իրականում այն քիչ դերակատարներից է աշխարհում, որտեղ այս սկզբունքները շատ թափանցիկ են, շատ ներառական: Այնպես որ, մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն։ Բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես ոչ մի պատճառ չկա քննադատելու այն, ինչ Եվրամիությունը ասում կամ անում է Հայաստանի համար: Սա շատ թափանցիկ է։ Դա ուղղված չէ որևէ մեկի դեմ, և մենք աշխատում ենք ազնվորեն և անկեղծորեն, որպեսզի տարածաշրջանում ավելի կայունություն մտցնենք՝ կանխելու ռազմական գործողությունները, կանխելու միակողմանի քայլերը, քանի որ, մեր սեփական փորձից ելնելով, կարծում ենք, որ հարցերը, խնդիրներն ու բախումները լավագույնս լուծվում են խոսելու, ներգրավվածության, բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջոցով։ Եվ դրա համար մենք միշտ ուրախ ենք և կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա Եվրամիության խորհրդի նիստի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։ Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։ Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար։
-Ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի քայլերը կառուցողական համարում։
-Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Առաջարկում ենք մեր կարողությունները, մեր էներգիան, մեր ժամանակը, երբեմն նաև մեր ռեսուրսները, որպեսզի վստահ լինենք, որ ներգրավվածությունը շարունակվի: Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ դուք նշեցիք ավելի բարձր մակարդակի չեղարկված հանդիպումների մասին, ներգրավվածությունը դեռ շարունակվում է։ Մենք ունենք բազմաթիվ երկկողմանի ներգրավվածություններ, ինչպես հայ գործընկերների հետ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես Բրյուսելում, այնպես էլ տեղերում՝ Բաքվում, Երևանում։ Փորձում ենք անել առավելագույնը՝ կրկին խրախուսելով կողմերին հանդիպումներ ունենալ որքան շուտ, այնքան լավ, և ես կարծում եմ, որ սա նույնպես ֆիքսվեց։ Եվրոպական միության քաղաքական այս ակնկալիքն արտացոլվեց Արտաքին հարաբերությունների խորհրդի կոչում, երբ ԵՄ բարձր հանձնակատարը ասաց, որ մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, ցանկանում ենք, որ դրանք շարունակվեն, և մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է: Մենք գիտենք, որ մենք Եվրոպայի երկրների միջև հարաբերությունների անհանգիստ պատմություն ենք ունեցել։ Մենք պատերազմում էինք իրար դեմ, սպանում էինք միմյանց, բայց մենք գտանք ճանապարհը ստեղծելու այն եզակի համայնքը, որը կոչվում է Եվրամիություն, և մենք ցանկանում ենք այս փորձը, լավագույն փորձը կիսել նաև Հարավային Կովկասի և մեզնից արևելք ընկած տարածաշրջանի մարդկանց հետ, քանի որ մենք գիտենք, որ, ի վերջո, տուժողները միայն սովորական մարդիկ են, և մենք ուզում ենք դա կանխել։ Այսպիսով, մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդ տալ, քաջալերել։ Բայց կրկին՝ չենք կարող պարտադրել և չենք պարտադրելու որևէ մեկին։
-Ինչպես Դուք նշեցիք, Լեռնային Ղարաբաղում միակողմանի հարձակումներից, քաղաքական հաշվարկներից և երբեմն էլ ԵՄ-ի լռությունից տուժեց արցախահայությունը։ Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից։
-Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար։ Նույնը մենք անում էինք երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս։
Նյութի աղբյուր. armenpress.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ