ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
«Բարոյականը Ծերեթելու վրա չէր կանգնի». 25-ամյա «համակարգի աշխատողը» ատրճանակի սպառնալիքով բռնաբարել է երիտասարդ աղջկան
June 1, 2019, 10:33 pm
3335
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Դեպքի պահին Հակոբը 25 տարեկան էր, իսկ ներկայումս՝ դատավճռի հրապարակման ժամանակ, նա 38 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 26-ին:
Ըստ մեղադրանքի՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Հակոբն իր երկու ծանոթի հետ, նրանցից մեկի «Նիվա» մեքենայով երթևեկել է Երևանի Բագրատունյաց փողոցով ու նկատել է տաքսի նստող մի աղջկա՝ Մոնիկային (անունը փոխված է): Մտածել է, թե նա մարմնավաճառ է, պահանջել է, որ ընկերը մեքենան վարի տաքսու հետևից:
Իսակովի պողոտայում Հակոբի պահանջով ընկերը փակել է տաքսու ճանապարհն ու կանգնեցրել է այն: Հակոբն իջել է մեքենայից, տաքսու վարորդին և ուղևորուհուն ներկայացել է որպես ոստիկան՝ ինքնակամ յուրացնելով իրավապահ մարմնի աշխատակցի կոչումն ու իշխանությունը:
Նա խաբեությամբ՝ պատճառաբանելով, թե Մոնիկային պիտի տանի ոստիկանության բաժին՝ որոշ հարցեր պարզաբանելու, պահանջել է, որ նա իջնի տաքսուց, նստի իրենց մեքենան:
Մոնիկան, հավատալով, որ Հակոբը ոստիկան է, ու վախենալով՝ նստել է նրանց մեքենան:
Ըստ մեղադրանքի՝ այդ եղանակով Հակոբը խաբեությամբ բացահայտ առևանգել է Մոնիկային: Մեքենայով նրան տարել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակ, որտեղ Հակոբը պահանջել է, որ ընկերներն իջնեն մեքենայից: Երբ նրանք իջել են, Հակոբը իր մոտ եղած ատրճանակով սպառնացել է սպանել Մոնիկային ու մեքենայի սրահում, աղջկա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Այնուհետև Մոնիկային տուն ուղեկցելու պատրվակով ընկերների հետ մեքենայով նրան հասցրել է Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող կանգառ, խաբեությամբ Մոնիկայից վերցրել ու հափշտակել է 60 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ» հեռախոսը, դրա մեջ եղած կանխավճարային «Ալո» քարտը՝ 7 հազար դրամ արժողությամբ ու կանխավճարային «Իզի» քարտը՝ 7800 դրամ արժողությամբ: Հակոբը Մոնիկային խաբել է, թե հաջորդ օրը ծնողի հետ պիտի ներկայանա ոստիկանության բաժին, այդ ժամանակ էլ հետ կստանա հեռախոսն ու քարտերը: Ընդհանուրը՝ Հակոբ Հ.-ն Մոնիկային պատճառել է 74 հազար 800 դրամի գույքային վնաս:
Հակոբ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել մարդու առևանգման, խարդախության, իրավապահ մարմնի ներկայացուցչի կոչումն ու իշխանությունն ինքնակամ յուրացնելու և բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին, 178 հոդվածի 1-ին մասերով, 317 հոդվածով, 138 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ու դատաքննության ընթացքում Հակոբ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա ասել է՝ ճիշտ է, դեպքից 13 տարի է անցել, բայց կփորձի վերհիշել: Դեպքի օրն իրեն զանգել են ընկերները, առաջարկել են քաղաքում մեքենայով շրջել: Ինքը համաձայնել է:
Ճանապարհին խոսել են «աղջիկ ճարելու» մասին, Օպերայի մոտից գնացել են Երրորդ մաս, հասել են Ծերեթելի խաչմերուկ, որտեղ ինքը նկատել է մի աղջկա, որը արտաքին տվյալներով մարմնավաճառի նման էր՝ ինքը չէր տեսել, որ բարոյական ինչ-որ աղջիկ կանգնի նմանատիպ տեղեր:
Շրջադարձ են կատարել, տեսել են, որ աղջիկը նստեց տաքսի: Իրենք գնացել են տաքսու հետևից: Ճանապարհին ընկերը լույսերը թարթելով տաքսուց պահանջել է կանգնել, բայց տաքսին չի կանգնել: Նրա հետևից շարժվել են դեպի ավտոկայան
Տաքսին կանգնել է գազալցակայանում: Իրենք մի քանի պտույտ են տվել այնտեղ, բայց չեն մոտեցել, որովհետև շատ մարդ կար: Հետո տաքսին շարժվել է դեպի օդանավակայան, իրենք տաքսուն կանգնեցրել ու մոտեցել են: Մեքենայում նստած աղջկան ինքը հարցրել է՝ ինձ չե՞ս հիշում, քանի որ մտաբերել է՝ մոտ մեկ շաբաթ առաջ այդ աղջկան տեսել էր դեպի Քոչարի փողոց տանող ճանապարհին: Նա այն ժամանակ մենակ չէր, ինքը վերցրել էր նրա հեռախոսահամարը, նա էլ իրենն էր վերցրել: Երբ ինքը հիշեցրել է, այդ աղջիկն էլ է հիշել:
Ինքը նրան հարցրել է՝ որպես մարմնավաճառ՝ սպասարկելու համար ինչքա՞ն գումար կուզի: Նա ասել է՝ ամեն անձը՝ 50 դոլար: Իր ընկերները համաձայն են եղել այդ գումարը տալ:
Աղջիկն առաջարկել է Ծերեթելու վրա ինչ-որ հյուրանոց գնալ, բայց իրենք մեքենայում խոսել են, ասել են՝ այնտեղ թանկ է: Ընկերներից մեկն ասել է, որ հարմար տեղ կա Մալաթիայում: Աղջիկը նստել է իրենց մեքենան, գնացել են Մալաթիա, բայց տեղ չի եղել: Որոշել են գնալ Արաբկիր՝ հանրակացարան: Բայց իրենց ծանոթին այնտեղ չեն գտել: Այդ ժամանակ աղջկան զանգել են, նա ասել է, թե մայրն է, որն առաջարկել է աղջկան «Մայամի» գնալ հաճախորդների հետ: Ճանապարհին այդ «մայրը» մի քանի անգամ զանգել է, իրենք հասկացել են, որ խոսքը ոչ թե իրական մոր, այլ «Մամա Ռոզայի» մասին է: Ինքը առաջարկել է, որ աղջիկը մեքենայում սպասարկի իրենց, նա չի համաձայնել, նույնիսկ ասել է, թե անչափահաս է, ինչից ինքը շատ զարմացել է: Հետո նորից «մայրն» է զանգել, ասել է՝ եթե տուն չտանեն աղջկան, ոստիկանության հետ խնդիրներ կունենան: Ինքը տղաներին ասել է՝ «շառուփորձանքի մեջ ընկնելու» ցանկություն չկա: Աղջկան նստեցրել են մի պատահական տաքսի, ու իրենք հեռացել են:
Հակոբ Հ.-ն պնդել է, թե աղջիկը մարմնավաճառ է եղել, իրենցից յուրաքանչյուրից 50 դոլար է ուզել ծառայություն մատուցելու համար: Ինքը նրա հեռախոսը չի վերցրել, որպես ոստիկան չի ներկայացել, զենք չի պահել նրա վրա ու չի բռնաբարել մեքենայի մեջ: Դեպքից հետո մեկ ամիս եղել է Հայաստանում, ապա մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Իրավապահներն իրեն չեն կանչել, ինքը քրեական հետապնդման չի ենթարկվել: Դեպքից հետո տվյալ երկու ընկերներին այլևս չի հանդիպել…
Տուժող Մոնիկա Ս.-ն հայտնել է, որ դեպքի երեկոյան ինքը ծնունդի է եղել ակումբում, հետո տաքսի է կանչել, որ գնա ծանոթուհու տուն, որտեղ ապրում էր: Ճանապարհին տաքսին գազալցակայան է մտել, հետո վարորդն ասել է, թե մի մեքենա գալիս է իրենց հետևից: Տաքսու ճանապարհը փակել է սպիտակ «Նիվան»: Հակոբն իջել է «Նիվայից», ներկայացել է որպես «համակարգի աշխատող»: Ասել է, թե ինքը իրեն ոստիկանության բաժին պիտի տանեն: Չի ասել՝ ինչու: Որևէ փաստաթուղթ նա ցույց չի տվել: Ինքը վախեցել ու նստել է նրանց մեքենան:
Իրեն տարել են ոստիկանության տարբեր բաժինների մոտ, բայց չեն իջեցրել մեքենայից: Ինքը լաց է եղել, խնդրել է, որ իրեն բաց թողնեն: Բայց տարել են ինչ-որ տեղ, ինքը չգիտի՝ կոնկրետ որ հացեն էր դա, Հակոբն ընկերներին իջեցրել է մեքենայից, պահանջել է, որ ինքը շորերը հանի ու սեռական հարաբերություն ունենա հետը:
Ինքը չի համաձայնել, նա հանել է ատրճանակը, սպառնացել է, որ եթե շորերը չհանի և ուզածը չանի, զենքով կխփի: Նա բռնությամբ հանել է իր շորերն ու բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել հետը մեքենայի մեջ: Հետո եկել են նրա ընկերները, որոնք իրեն ձեռք չեն տվել: Իրեն տարել են Կոմիտաս, Հակոբը հրել, իրեն դուրս է գցել մեքենայի միջից, նրանք հեռացել են:
Քանի որ Հակոբը ներկայացել էր որպես «համակարգի աշխատող», ինքը դեպքից հետո այնտեղ էլ դիմել էր: Ինքն այդ երեկո Հակոբին առաջին անգամ էր տեսնում: Կատարվածի մասին ինքը հայտնել է տանտիրուհուն, որի մոտ ապրում էր, նաև՝ իր հարազատներին է ասել:
Տարիներ են անցել, բայց ինքը միշտ հիշել է այդ դեպքը՝ չնայած ցանկանում էր մոռանալ: Ներկայումս բողոք չունի…
Դատարանը եզրահանգել է, թե արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան, դրա վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման:
Դատարանը հաստատված է գնահատել մեղսագրված արարքների կատարումը Հակոբ Հ.-ի կողմից, միաժամանակ որոշել է, որ խաբեությամբ մարդու բացահայտ առևանգման, խարդախության և իրավապահ մարմնի ներկայացուցչի կոչումն ու իշխանությունը յուրացնելու մասերով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, այդ մասերով Հակոբ Հ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Վաղեմության ժամկետի անցած լինելը չի ազդել միայն բռնաբարության մեղադրանքի վրա:
Դատարանը Հակոբ Հ.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի ապրիլի 18-ից:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ