ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները Շիրակի մարզի իրենց գործընկերների հետ իրականացրել են հատուկ՝ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

May 19, 2019, 2:15 pm

4347

SAHMSHAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում, ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Ավդալյանը: Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով, անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն: Ա. Մխիթարյանի վարած ավտոմեքենայի նստատեղի աջ կողմից և նույն կողմի հատակի ռետինի տակից հայտնաբերվել է 25,84 գ. ընդհանուր կշռով 4 փաթեթ՝ որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Հ. Մարգարյանի Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, որի սրահի իրերի պահման խցում հայտնաբերվել է 9.59 գ. ընդհանուր կշով 2 փաթեթ: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված փաթեթների մեջի պարունակությունը թմրանյութ է և այն պատկանում է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետանքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը հայտնաբերվածը առգրավել է և նշանակվել է դատաքիմական փորձաքնություն: Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև այն անձին, ով 60 հազ. դրամով թմրամիջոց է վաճառել իր հաճախորդներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր. © shamshyan.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա