ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

July 7, 2025, 11:11 pm

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով

July 7, 2025, 11:06 pm

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կոչը հայ հանրությանը

October 14, 2021, 12:11 am

2226

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել հայ հանրությանը.

«Սիրելի քույրեր և եղբայրներ,

Ապրիլի 24-ի հանգույն մեր ազգային սև օրերից է ռուս- թուրքական մոսկովյան դավադիր պայմանագրի վերակնքման՝ Կարսի պայմանագրի այս օրը, որով Հայաստանից անջատեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը և ամբողջ Նախիջևանը: Միջազգային օրենքներով ապօրինի, իսկ ազգային տեսանկյունից՝ հակահայ այդ պայմանագրի տակ ռուսների և թուրքերի ստիպմամբ դրված է նաև Խորհրդային Հայաստանի մյասնիկյանական կառավարության ստորագրությունը: Մեր ապաշնորհության պատճառով Պատմությունը մոտենում է իր կրկնությանը: Պետք է ամեն կերպ խոչընդոտել Կարսի հակահայ պայմանագրի՝ հայկական ստորագրությամբ վերակնքումը, ինչ անունով էլ, որ այն փորձի մատուցվել:

Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայաստանը դեռևս ի վիճակի չէ լայնածավալ պաշտպանության ռուս-թուրքական հերթական հոշոտման դեմ, բայց դիմադրության ճակատներ կան, որոնցից հրաժարումը հավասար է ազգային ինքնասպանության:

Դրածո իշխանություններն ու ընդդիմությունը չեն փորձելու ցուցաբերել գոնե ասիմետրիկ պաշտպանություն ռուսական և թուրքական ճակատագրական ոտնձգություններից: Հակառակը՝ նրանք չեն հանդգնում ընդունել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի դաշնակցությունը:

Միայն լուսանցք քշված քաղաքացիներիցս է կախված վիրավոր մարմնով Հայրենիքի Հոգին ամրացնելը: Իսկ այդ Հոգին տրոփում է մեր Մայրենի լեզվի մեջ: Առայժմ այլ կերպ չկարողանալով հակադրվել ռուս-թուրքական չարաղետ պրոյեկտին՝ կոչ ենք անում և թախանձագին խնդրում ենք Կարսի հակահայ պայմանագրի օրվանից մինչև հայ-թուրքական և հայ-ռուսական պատերազմների հետևանքով կնքված 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը.

1. Դիմումներով ողողել Հայաստանի անձնագրային և ՔԿԱԳ (զագս) բաժինները՝ մեր ռուսերեն և թուրքերեն ազգանունները հայացնելու պահանջով:

2. Սոցիալական ցանցերում (մասնավորապես Ֆեյսբուքում) ռուսատառ մեր անուն-ազգանունները դարձնել հայատառ, ինչպես նաև լատինատառ մեր անուն-ազգանունները նախապես հավելելով հայատառով:

Դատապարտված են այն ազգերը, որոնց էլիտաները զուրկ են ազգային արժանապատվությունից և իրենց ժողովուրդներին առաջնորդում են դեպի վերացում: Հույսը միայն գիտակից քաղաքացին է:

Մինչև դեկտերմբերի 2-ը հայացնենք Հայաստանը – ոչ մի թուրքերեն կամ ռուսերեն անուն-ազգանվամբ քաղաքացի մեր երկրում: Այդժամ մենք պատրաստ կլինենք դիմագրավելու տարածաշրջանային գալիք արհավիրքին» - գրել է Հայրապետյանը:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա