ԼՐԱՀՈՍ

լրահոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ, որոնցից 25-ը դատի է տրվել

October 8, 2021, 6:11 pm

2369

ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների կողմից համատեղ շարունակվում է հետևողական քրեաիրավական պայքարը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող քրեական ենթամշակույթին բնորոշ հանցագործությունների դեմ:

Այդ պայքարի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քննչական մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողի» կամ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես, իրենց անօրինական ազդեցությունը որպես կանոն մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձանց համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, ներգրավված այլ անձանց տարբեր հանձնարարություններ տալու, դրանց շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավվելու, անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդիրներին վերաբերող վեճերը լուծելու համար քաղաքացիների կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողներին դիմելու տարբեր հանգամանքներ:

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ամփոփման համաձայն՝  վերոնշյալ փաստերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածների հատկանիշներով, դրանց տարբեր համակցություններով հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7 քրեական գործով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կաճելու մասին որոշում:

Նախաքննությունը շարունակվում է 11 քրեական գործով, 6 քրեական գործ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են այսպես կոչված «Օրենքով գողի» կարգավիճակ:

Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:

Դատարան ուղարկված բոլոր 6 քրեական գործերը ներկայումս դատական քննության փուլում են: Քրեական ենթամշակույթի հանցակազմերով դատի տրված 25 անձից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ այսպես կոչված «օրենքով գողի»:

Ելնելով հանրային կյանքի և հարաբերությունների վրա ակնհայտ բացասական և հանցածին ազդեցություն ունեցող այս երևույթը վերացնելու որդեգրված քրեական քաղաքականությունից՝ ինչպես քննվող քրեական գործերի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս իրավապահ մարմինների կողմից համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր հնարավոր այլ դրսևորումներ հայտնաբերելու և խափանելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա