ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

July 9, 2025, 12:14 am

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

July 8, 2025, 11:56 pm

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

July 7, 2025, 11:11 pm

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. Պեսկով

July 7, 2025, 11:06 pm

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv

July 5, 2025, 2:43 pm

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Վիճաբանություն՝ ԱԺ նիստերի դահլիճում

August 11, 2021, 4:37 pm

3005

Ազգային ժողովը շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանը հաջորդած ելույթների փուլում իրավիճակը թեժացավ, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետին դիմեց անունով և որակում տվեց նրան:

ԱԺ նախագահը պատգամավորին հորդորեց լքել նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ մինչև օրվա ավարտը Մկրտչյանը իրավունք չի ունենա մասնակցելու նիստերին, ապա Ալեն Սիմոնյանը հանդես եկավ արտահերթ ելույթով, ասաց՝ տպավորություն ունի, որ ընդդիմությունը միասնական չէ:

«Կան մարդիկ երկու խմբակցություններում էլ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են ինչ-որ վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել: Դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին. եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես: Թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով:

Դիմում եմ իմ գործընկերներին՝ ամեն սադրանքի մի՛ արձագանքեք: Մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են պարտությունից: Այդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է: Չեն կարողանում հասկանալ, թե էդքան փող ծախսելուց հետո, էդքան ատելություն տարածելուց հետո, այս, ես պնդում եմ, որ ատելություն տարածել են իրենք, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եղել է ընդդիմություն ամենածանր ժամանակահատվածում, երբ իրոք ՀՀ-ում կային քաղբանտարկյալներ, երբ կար մեծագույն կոռուպցիա, երբ կար ծեծ, ջարդ, երբ ոստիկանները փողոցում ծեծում էին կանանց մահակներով:

Այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն թույլ չի տվել նման ատելություն տարածել: Դա եկավ այն ժամանակ, երբ սկսեցին իրարից փողով առնել հեռուստաընկերություններ, որպեսզի վարկաբեկեն ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանություններին: Արհամարհե՛ք»,- ասաց Սիմոնյանը:

Ընդմիջումից հետո արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագրից» Արփի Դավոյանը՝ որակումներ հնչեցնելով Մկրտչյանի հասցեին:

Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց նաև Դավոյանին՝ զրկելով նրան մեկ նիստի մասնակցելու հնարավորությունից: Իսկ երբ պետք է ելույթ ունենար իշխող մեծամասնության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը, դահլիճում պատգամավորների միջև սկսվեց վիճաբանություն, նիստը ընդհատվեց 20 րոպեով:

Այժմ նիստը վերսկսվել է:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա