ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Մոսկվան ու Բաքուն վրիպեցին. Սյունիքը պետք է ծուղակ դառնա թշնամական ծրագրերի համար. Lragir.am

May 13, 2021, 2:44 pm

4106

Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր»։ Միեւնույն ժամանակ, նա հայկական կողմի պատասխան գործողությունների բացակայությունը փորձել է բացատրել նրանով, որ «ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ… մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»:

Երեկ տեղեկություն եղավ, որ ռուս զինվորականները բանակցել են թուրքերի հետ, ավիացիա են օդ բարձրացրել, եւ թուրքերն իբր հեռացել են: Սակայն պարզվեց, որ ուշ երեկոյան դրությամբ դեռ չէին հեռացել:

Հայաստանի տարածքը ՌԴ եւ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքն է: ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ է հրադադարի ռեժիմի վերաբերյալ, ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա, նման միջադեպեր էլի են լինելու եւ դրանք պետք է հանգուցալուծել բանակցությունների միջոցով: Ըստ նրա, հրադադարը Հայաստանին անհրաժեշտ է կորուստները վերականգնելու շանս ունենալու համար:

Փաստացի, նա ասում է, որ ՀԱՊԿ-ին դիմելը նշանակելու է, որ  զինադադարի ռեժիմը դրվելու է կասկածի տակ, քանի որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի տարածք:

Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու, եթե թուրքերը չհեռանան, կամ հեռանալու համար ինչ որ պայման դնեն: Իսկ որ դնելու են՝ որեւէ կասկած չկա. դա են վկայում ներխուժմանը նախորդած Մոսկվա-Բաքու ներդաշնակ հայտարարություններն ու սպառնալիքները միջանցքը բացելու վերաբերյալ:

Սյունիքի օտարման փորձն Արցախի օրինակով երեկվանից գործնական փուլ է մտել: Մոսկվան ու Բաքուն շտապում են, դա են վկայում Ալիեւի նյարդային պահանջները սահմանները ճշտելու եւ միջանցքը բացելու հարցում: Անհանգստանալու ու շտապելու պատճառներ կան, որոնք կապված են ռեգիոնում նոր զարգացումների հետ: Հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ իրականացվում է Հայաստանի լիակատար շրջափակման ծրագիրը, հարավում Իրանի հետ Հայաստանի սահմանը փակելու եւ ռուս-թուրքականին այլընտրանք Հյուսիս-հարավ միջանցքը թույլ չտալու համար, ինչը զուտ միջանցքի խնդիր չէ, այլ աշխարհքաղաքական նոր վեկտոր, որը սպառնում է Մոսկվայի ու Անկարայի շահերին, սակայն ճեղքման հնարավորություն է Հայաստանի համար:

Սյունիքում նոր սադրանքներ են սպասվում, այդ թվում ռազմական նման ներխուժումների ձեւով: Դրանք մի կողմից հոգեբանական լուրջ ճնշում են Հայաստանին զիջումներ պարտադրելու հարցում, մյուս կողմից՝ խորացնում են պաշտպանության տեսակետից արդեն իսկ խոցելի հայկական դիրքերը: Դրանք առայժմ «չեն զուգորդվելու հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ», որպեսզի պահպանվի Մոսկվայի ալիբին:

Սյունիքի մարզում իրավիճակը կարելի է շրջել, եւ դա է քաղաքականության էությունը: Եթե արձանագրվում է Հայաստան զինված ներխուժման փաստը, նշանակում է եռակողմ հայտարարություններն ու այլ պայմանավորվածությունները չեն գործում: Երեւանը պարտավոր է դիմել ՄԱԿ-ին, Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին, այլ կառույցների՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի փաստով: Եթե Մոսկվան ու Բաքուն համարում են, որ նման տարածք չկա, քանի որ սահմաններ չկան ու նոր պետք է ճշտվեն, նշանակում է Ադրբեջան տարածք էլ չկա եւ առավել եւս Արցախը Ադրբեջանի տարածք չէ:

Այս առումով, Հայաստանը նաեւ գործողությունների առիթ է ստացել ռազմական իմաստով: Մովսես Հակոբյանն, օրինակ, իրավացիորեն ասում է, որ եթե ադրբեջանցիները սահման են հատել, նրանց կարող են գերեվարվել:

Նախաձեռնություններից ու սեփական իրավունքների պաշտպանությունից շանտաժի ու սպառնալիքի ազդեցության տակ հրաժարվելու այլընտրանքը ո՞րն է: Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են այսպես կոչված ընտրություններին մասնակցելու մասին, նույն պահից ուղիղ պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար (իսկ գուցե Մոսկվան այդ ընտրությունները նախաձեռնել է հենց Սյունիքի հարցերը լուծելու նպատակով): Ռուսական բարեհաճությանն արժանանալու մոտիվացիան կապ չունի Հայաստանի շահերի հետ, բացի այդ էլ՝ նման բարեհաճություն չի լինելու: Հայաստանն այս իրավիճակից կարող է դուրս գալ, եթե կառավարությունը եւ քաղաքական դասը գծեն ներքին դիմակայության կարմիր գիծը եւ կոնսենսուսի գան դիմադրության հարցում: Քանի դեռ ուշ չէ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ