ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Ինքս թուրք եմ, Ղարաբաղն էլ Ադրբեջան, էլ ի՞նչ Թուրան եք ուզում. Շոյգույին Սեւր երեւաց. ezerk.am

March 19, 2021, 1:12 am

2740

Թուրք էթնիկ գործոնը լայնորեն շահարկող ռուսական ղեկավարությունը ինչպես եւ 100 տարի առաջ հետապնդում է Հայաստանը որպես ինքիշխան պետական միավոր ոչնչացնելու նպատակը: Բնականաբար, թուրք ազգային սպեցիֆիկ դաշույնը երկսայրի է եւ «մեջը» ռուսի արյուն կա:

Նախորդ դարասկզբից տարբերությունն այն է, որ 1921-ին  Ռուսաստանը ունակ էր հանուն հայկական սպառնալիքը ոչնչացնելու կենսական նպատակի նվիրաբերել Սեւրի եւ Իրավարար վճռի ուրվագծած Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանի ռուսապատկան մասի գրեթե կեսը թուրքերին առանց քեմալականների հանդեպ որեւէ երկյուղի: 

Այժմ բոլորովին այլ է: XIX դարում Ղրիմում, ռուսական հովանու ներքո ծնունդ առած «պանթյուրքիզմը» անհամեմատ ավելի ամուր ձեռքերում է: Թուրանի եւ Թուրանի միասնական բանակի մասին ղազախական Թանրինյուզ գործակալությանը պատասխանելիս, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն չի թաքցրել իր մտահոգությունը 

ՌԴ Տիվա շրջանի ծնունդ, անձնագրով Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգույի ասածը ռուսերենից թարգմանվում է միանգամայն միանշանակ. Ռուսաստանում միլիոնավոր թուրք է ապրում, ինքս այդ թուրքերից եմ, Մայր Թուրքիայի հետ միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, 5000 հայ սպանել՝ էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ինչների՞դ է դա պետք, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ: 

Անկեղծութայն առումով անգնահատելի հայտարարություն է սա, որ տարբերվում է Հայաստանը դեպի ԱՄՆ եւ ՆԱՏՕ մղող ռուսական այլ հայտերարություններից նրանով, որ պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի՝ ապագայում երկրի ղեկավարությանը հավակնող մի անձի: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաեւը հանդես գալով տխրահռչակ ՀԱՊԿ վեհաժողովում, շնորհավորել էր Բաքվին՝ Արցախի ռւս-թուրքական օկուպացիան «պատմական նվաճում» անվանելով: Այս առումով, Շոյգույի համաթյուրքական, էթնիկ իմաստով լիցքավորած արտահայտությունը կրկնակի կարեւոր է Արցախում իրադարձությունների ակունքը հասկանալու համար:

Ռուս-թուրքական Էթնիկ ընդհանրությունների գործոնը Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առաջին պլան մղելը վկայում է երբեմնի «ինտերնացիոնալիստ» Մոսկվայի ճարահատությունը: Հարավային Կովկասից անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը արթնացնում է Սեւրի սարափները եւ ստիպում գնալ ինքնասպանությամբ հղի քայլերի: 

Նույն սարսափներով է առաջնորդվում նաեւ նախագահ Էրդողանը, երբ փաստարկում է թուրքիային սպասող «Սեւրից էլ բեթար պարտադրանքներով» [Էրդողան, 3]: Իսկ վախը ծնում է ատելություն: Այս հանգամանքը պիտի սթափեցնի բոլորիս: 

Ռուսաստանի կողմից գործ ունենք ոչ միայն «Հայաստամով վճարելու», այլ եւ էթնիկ թուրքականության միջոցով «Հայաստանը ոչնչացնելու» մոլագարության հետ: Դատարկ Բաղրամյանը վառ վկայությունն է այն բանի, որ ժողովուրդը սթափ է «հինգերրորդ շարասյան» համբալության եւ գալիք վերադասավորությունների հանդեպ: Վերաբերմունքը 1921-ին գերության մեջ հայտնված Արարատին ու 2020-ին՝ Արցախին, որոշիչ է լինելու քաղաքական հոսանքների երանգավորումը պարզելիս:

Նյութի աղբյուր. ezerk.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ