ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՔԱՅՔԱՅՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՊՅԱՆԸ՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ. hraparak.am

February 9, 2021, 12:11 am

2157

Օրերս Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համաժողովը: Միջոցառման ավարտից հետո շարժման անդամներն ու համակիրները «Նիկոլ, ու՞ր են մեր տղերքը, ու՞ր են մեր հողերը» վանկարկումներով, երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։

«Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք հիմնում ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Նախաձեռնության անդամներն են, հիշեցնենք, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանը, որը նաեւ շարժման համակարգողն է, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանը և մի շարք այլ քաղաքական դեմքեր։

Միջոցառմանը ներկա էր և ելույթ ունեցավ նաեւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, որը ինչպես դահլիճում հայտարարվեց, առաջինն էր, ով պատերազմից հետո խոսեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու անհրաժեշտության ու կարևորության մասին։ Թե՛ համաժողը, թե՛ արդեն դրանից հետո իրականացրած երթը սակայն, գոնե համացանցում, լավ չընկալվեց, ավելին՝ շարժման անդամներին ու միջոցառման մասնակիցներին սկսեցին մեղադրել հակասահմանադրական հավաք անցկացնելու, ՀՀ պետականության դեմ ուղղված գործողությունների գնալու մեջ։ Քննադողներից մեկն էլ քաղաքագետ Արա Պապյանն էր, որը  ԱԱԾ-ին նաև կոչ էր արել հետևողական լինել, գնալ համաժողովի հետքերով։

Մեզ հետ զրույցում Պապյանը կրկին տեղի ունեցածը հակասահմանադրական համարեց։

«Սահմանադրությունն ինքնին Հայաստանը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավար, անկախ երկիր, հետևապես ցանկացած գործողություն, որը  հակասում  է սահմանադրությանը, հակասահմանադրական է և հակաօրինական։ Նմանատիպ որևէ միության մեջ մտնելը ինքնիշխանության կորուստ է ու վերջ։ Այստեղ իրենք կարող են այլ բաներ ասել, թե ինքնիշխանության կորուստ չենք ունենալու, բայց դա խորամանկություն է»,- ասաց Պապյանը։

«Այստեղ խոսքը գնում է մի շարք ընդհանուր բաների մասին, ենթադրենք՝ արտաքին քաղաքականության։ Ես շատ լավ գիտեմ՝ իրենք օրինակ են բերում Եվրոմիության օրինակը, բայց այնտեղ այլ իրավիճակ է։ Այն անկախ պետությունների միություն է, որտեղ ամեն բան կոնսենսուսով է ընդունվում։ Իսկ մենք տեսել ենք, որ անգամ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների պայմաններում մեր իրավունքները չեն հարգվում,էլ ուր մնաց նույն միության մեջ գտնվելով հարգվեն։ Երկրորդը՝ կստեղծվի մի իրավիճակ, երբ որ չափից ավելի անհավասար միավորներ կլինեն նույն միության մեջ։ Հիմա ես մի հասարակ հարց տամ, այդ միութենական պետության պաշտոնական լեզուն ո՞րն է լինելու, իհարկե ռուսերենը, իսկ Եվրոմիությունում այդպես չէ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ խորհրդարան է ունենալու այդ միութենական պետությունը, այսինքն՝ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար ներկայացվա՞ծ են լինելու»,- ասաց Պապյանը։

Խոսելով Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու իրավական ճանապարհի մասին, Պապյանը նշեց. «Ես չգիտեմ, իրենք ոնց են պատկերացնում , բայց ես մի բան գիտեմ, որ դա հակասահմանադրական է։ Այո, հանրաքվե պիտի լինի, բայց նախ պետք է հանրաքվեի դրվի սահմանադրությունը փոխելու հարցը։ Արդեն փաստորեն փոխած սահմանադրության հիման վրա պետք է դա հաստատվի և լինի։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ սա իրականում Ռուսաստանին պետք է, թե ոչ։ Կարծում եմ՝ սա ուղղակի ճնշում է Հայաստանի նկատմամբ, իսկ իրականում Ռուսաստանը ցանկություն չունի, ասենք, Հայաստանի ծախսերը իր վրա վերցնելու։ Սա, ասեմ, հերթական քաղաքական քծնանքն է մերոնց կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ։ Տեսեք, մենք Ռուսաստանի հետ ՀԱՊԿ անդամ ենք, ունենք ստորագրած մի շարք փաստաթղթեր, հիմա եթե դա բավարար չէ մեր անվտանգության համար, ուրեմն նշանակում է այս դեպքում ևս իր պարտականությունները կարող է չկատարել, ի՞նչ է եղել։ Ես կարծում եմ, որ շարժման մասնակիցները չեն հաջողելու, քանի որ ամեն մի ժողովուրդ ձգտում է անկախության, իսկ դա ինքնադրսևորման և նույն անվտանգության լավագույն հենքն է։ Ես չեմ կարծում, որ մենք կկարողանանք մի միութենական պետության մեջ մեր ձայնը լսելի դարձնել, երբ այստեղ լինելու ենք ուղղակի ճնշող փոքրամասնություն»,- ասաց Պապյանը։

Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելիս Հայաստանը կզկրկվի, իր խոսքով, ամենակարեւորից՝ արևմտյան աջակցությունից։

«Ես կարծում եմ, որ այսօրվա մեր բոլոր խնդիրների պատճառը հենց այդ միակողմանիությունն է, ամեն ինչ տվել ենք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը ինքն է հենց քայքայվող պետություն»,- ասաց Պապյանը։

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա