ԼՐԱՀՈՍ
լրահոս
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph
April 11, 2025, 9:49 pm
Մխիթար Գոշի Դատաստանագիրքը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
April 11, 2025, 8:10 pm
Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում
April 11, 2025, 11:42 am
ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ
April 11, 2025, 12:19 am
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կժամանի Հայաստան
April 10, 2025, 10:49 pm
Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին․ Արայիկ Հարությունյանը բերդաքաղաքը պաշտպանելու կոչ արեց
October 29, 2020, 10:46 pm
3025
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջով Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով: Նախագահը նշել է, որ այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։
Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:
«Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթանակը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթանակը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ։ Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը՝ 5։ Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը։ Գիտակցենք և անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- նշեց ԱՀ նախագահը։
Հարությունյանը նշեց, որ հավատում է մեր հաղթանակին ու հավատում է, որ այս օրերը բեկումնային են լինելու, պետք է միավորվել, պետք է կռվել, պետք է պատժել թշնամուն։
«Սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը։ Հավատում եմ մեր հաղթանակին ավելի քան երբևէ։ Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և հակառակորդին պետք է պատժենք հենց Շուշիի դարպասներում»,- նշեց նախագահ Հարությունյանը։
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ