ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

Դավիթ Սանասարյանը միայն սկիզբն է, ովքե՞ր են հաջորդ թիրախները

April 28, 2019, 9:22 pm

3313

Անկախ քրեական գործի ելքից՝ կարծում եմ՝ Դավիթ Սանասարյանը լքելու է իր այսօրվա պաշտոնը ու հեռանալու է կամ հեռացվելու է այսօրվա, այպես կոչված, իշխանության էլիտայից։ Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ քրեական գործի շուրջ առավելապես քաղաքական կրքեր են, ներիշխանական անթաքույց պայքար, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանի ու Սանասարյանի ու նրա աջակիցների դիրքորոշումները ոչ միայն կարծրանում են, այլ դառնում են, ըստ էության, անհամադրելի։ Ի դեպ, Սանասարյանը հոգեբանորեն պատրաստ է իր նոր կարգավիճակին։ «Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա»,- ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ պետը, ում լիազորությունները ժամանակավորապես դարարեցված են։ 

Հեղափոխություններին, որպես կանոն, մասնակցում են քաղաքական ու հասարակական տարբեր խմբեր՝ իրենց տարբեր օրակարգերով ու պատկերացումներով։ Մինչհեղափոխական կոնսոլիդացիան շատ արագ թուլանում է հաղթանակից հետո, որովհետև նոր իրականության, ապագայի տեսլականի շուրջ հաճախ լինում են իրարամերժ դիրքորոշումներ, պատկերացումներ։ Այս օրինաչափությունը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ՝ աշխարհի, հատկապես հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներում։ Հեղափոխություն իրականացրած էլիտան պառակտվում է տարբեր պատճառներով՝ քաղաքականից՝ սկսած, վերջացրած՝ այն հանգամանքով, որ իշխանությունը ենթադրում է պայքար ազդեցության ոլորտների համար։ 1991թ-ին ՀՀՇ-ն պառակտվեց, երբ համազգային շարժումը դեռ մեկ տարի էր եկել իշխանության․ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի կողմնակիցների միջև իրական իշխանության պայքարը սկսվել էր դեռ 1990-ի նոյեմբերին, երբ վարչապետ Վազգեն Մանուկյանը փորձում էր նորանոր իրավասություններ ստանալ Գերագույն խորհրդից, իսկ ՀՀՇ վարչության մեծ մասը դժգոհ էր Մանուկյանի կադրային քաղաքականությունից։ 

Վրաստանի «Վարդերի հեղափոխությունից» հետո վարչապետ Զուրաբ Ժվանիայի կողմնակիցները դուրս մղվեցին իշխանությունից, երբ կառավարության ազդեցիկ ղեկավարն առեղծվածային պայամաններում մահացավ։ Վրացական հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին «ֆիլտրվեց» Ուկրաինայի հեղափոխական իշխանությունից, երբ «կոռուպցիոն» հրապարակային բանավեճ ունեցավ ՆԳ ազդեցիկ նախարար Արսեն Ավակովի հետ(Ուկրաինայում հեղափոխության «պահապանի» դերն իրակացնում է ոչ թե ԱԱԾ-ն, այլ՝ ՆԳՆ-ն)։ Այս թվարկումները կարելի է անվերջ շարունակել, սակայն բերված օրինակներն արդեն բավարար են, որ համոզվենք՝ գործ ունենք որոշակի օրինաչափությունների հետ, որոնք չեն կարող շրջանցել հայկական թավշյա հեղափոխությունը, եթե նույնիսկ հավատանք դրա առաջնորդի այն պնդումներին, որ Հայաստանում տեղի ունեցածը բացառիկ էր ու աննախադեպ։ 
 
Մեր հեղափոխության հարթակն ինքնին քաղաքական չէր, սակայն գործընթացի մասնակիցների շարքերը բազմաշերտ էին, ինչը որոշակի ազդեցություն, արտացոլանք ունի կառավարության ու խորհրդարանի խճանկարի վրա։ Իհարկե, խոսքը իշխանության դասական բազմակենտրոնության կամ իշխող ուժի դասական ֆրակցիոնիզմի մասին չէ, որովհետև անգամ հեղափոխությունից հետո իշխանության ներսում չկա ծրագրային կամ գաղափարական դիսկուրս։ Միով բանիվ՝ իշխանության ներսում որոշակի աշխարհայացքային հակասություններ կան, ասենք՝ «քայլողների» ու «քաղաքացիականերն» միջև ու նաև՝ Փաշինյանի շրջապատում։ Կրկնում եմ՝ քաղաքական ու գաղափարական վեճերին իրավիճակը չի ձգում, ավելի շուտ իշխանության ներսում սկսվել է ազդեցության համար պայքար՝ որոշակի քաղաքական փաթեթավորմամբ։ Նման կենտրոնախույս տենդենցներն օբյեկտիվորեն ուժեղացան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հին համակարգի ռեստավրացիայի ռիսկերը հասցվեցին նվազագույնի։ Այլ խոսքով՝ Հայաստանի հեղափոխական իշխանության կնսոլիդացիայի մերանը նախկին համակարգի մերժումն էր, որի թուլացմանը զուգահեռ՝ բարիկադները տեղափոխվում են իշխանության պատերից ներս ու հիմա ժամանակն է, որ երբեմնի միասնական թիմի տարբեր թևեր «սևեր» փնտրեն յուրայինների մեջ։ 

Դավիթ Սանասարյանի դեպքը հաստատ եզղակի չի լինելու ու հիմա արդեն կարելի է հեշտությամբ կանխատեսել նոր «ֆիլտրումների» հնարավոր թիրախներին։ 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել էին կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Փաստերի հրապարակումից հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել: Իհարկե, դարձյալ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն զբաղվում գործառույթով, որը, մեղմ ասած, դուրս է նրա լիազորությունների ուղղակի շրջանակից։ Ըստ ամենյանի՝ կարող ենք ենթադրել, որ ԱԱԾ-ն շարունակում է մնալ Փաշինյանի համակարգային հիմնական հենարանը, որի միջոցով վարչապետը ոչ միայն սպասարկում է հեղափոխության, այսպես կոչված, պատժիչ ֆունկցիան, այլ նաև՝ փորձում է կայունության որոշակի հանգրվանի բերել քաոտիկ տրամաբանություն ունեցող իշխանությունը։ 

Սակայն վերադառնանք ՔԿՀ-ում իրականացված հետախուզական միջոցառումներին։ Դրանցից հետո՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի հրաժարականը, սակայն, ավելի շատ նման էր բեմականացված շոուի, քան՝ պատասխանատվության կամ պատժի։ Հարությունյանն, ըստ էության, պաշտոնի բարձրացում է ունեցել, որովհետև նշնակավել է Քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնում։ Այս պատմության մեջ արտառոցն այն է, որ ՔԿՀ պետի հրաժարականի պատճառ հանդիսացել են առանձին վերցրած՝ մեկ բանտում ռեժիմի խախտման աղաղակող փաստերը, ու հիմա նա փաստացի դարձել է բոլոր ՔԿՀ-ների ռեժիմի պատասխանատու։ Եթե հաշվի առնենք, որ ԱԱԾ հետախուզական միջոցառումներն իրականացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿՀ-ներում տիրող անմխիթար իրավիճակի մասին կառավարության նիստում արած հրապարակային բացահայտումների ֆոնին, ակնհայտ է դառնում, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն, ըստ էության, դեմարշ է անում՝ Խաչիկ Հարությունյանին ավելի բարձր պաշտոնի նշանակելով։ Արդյո՞ք Զեյնալյանը ցուցադրաբար անվստահություն է հայտնում ԱԱԾ-ին ու նրա իրականացրած քննությանը ու իսկապե՞ս նա էլ՝ Սանասրյանի օրինակով, ունի փաստեր, որ Վանեցյանի հիմնարկն անտեղի թիրախավորում է իր գլխավորած նախարարությունը։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ քարոզչական հարթության վրա նախապտասրատվում է Արտակ Զեյնալյանի «ֆիլտրումը», մանավանդ, որ նա «քայլողների» թիմից չէ ու խորհրդարանական ընտրություններից հետո, մեծ հաշվով, կառավարությունում իր պորտֆելը պահպանեց քաղաքական տրամաբանությանը հակառակ՝ լինելով անցողիկության շեմը չհաղթահարած ուժերից մեկի ներկայացուցիչ։ 

Տեսանլի է նաև, որ համակարգի ներսում առնվազն կարող են սասանվել նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դիրքերը։ Համենայն դեպս, վերաբացվել է հինգ տարվա վաղեմություն ունեցող դանակահարության գործը, որի հիմնական ֆիգուրաններից մեկը ոստիկանապետի եղբորորդին է։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել ու այս պահին պարզ չէ, թե ոստիկանապետի համակարգային կշռի վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս գործի հանգուցալուծումը։ Համենայն դեպս, ժամանակին այս գործի պատճառով Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որը կարող է դարձյալ վերաբացվել՝ ոսիկանապետի համար իրական դարձնելով պաշտոնանկության հեռանկարը։ 

Ներիշխանական սկադալները, աղմկոտ պաշտոնանկությունները բնորոշ են բոլոր իշխանություններին։ Դեմոկրատական երկրներում նման ֆորս-մաժորային իրավիճակները հանգուցալուծվում են նաև հասարակության մասնակցությամբ կամ առնվազն՝ հանրային տրամդրություններն ուենում են իրենց որոշակի ազդեցությունը, ավտորիտար երկրներում՝ ներիշխանական գզվռտոցը օգտագործվում է՝ որպես առիթ, անցանկալիներից ազատվելու համար։ Տակավին պարզ չէ, թե որ ճանապարհով կգնա Հայաստանը, սակայն մեզանում կարծես ուրվագծվում է ժողովրդավարական ընթացակարգերի ու ավտորիտար կառավարման որոշակի հիբրիդ։ 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ