ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

July 2, 2025, 10:50 pm

ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր

July 2, 2025, 10:45 pm

Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

June 30, 2025, 11:38 pm

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

June 30, 2025, 8:59 pm

Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը

June 28, 2025, 10:33 pm

Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

June 26, 2025, 12:36 am

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա

June 23, 2025, 11:34 pm

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

Կալանավորվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը

September 7, 2020, 11:21 pm

2881

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին (Վահան Պողոսյան – խմբ.)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։ 

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:

Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:   

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:

2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։

Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ»,- նշված է հաղորդագրության մեջ:   

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա