ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
July 5, 2025, 2:43 pm
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Երբ տրամաբանությունը լռում է, սկսում է խոսել Վահրամ Աթանեսյանը. Արամ Ավետիսյան
February 4, 2020, 3:19 pm
4464
Հիմարությանը պատասխանելն անշուշտ հիմարություն է, սակայն երբ հայտնի կենդանու համառությամբ նույն հիմարությունը տարբեր փաթեթավորումներով շարունակում են կրկնել այն վերածվում է վտանգավոր նենգամտության, ինչին անհրաժեշտ է հակազդել:
Թե ովքեր և ինչու են փորձում վարկաբեկել Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այսօր նաև Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին, չգիտեն միայն ալարկոտները:
Արցախի հեռացող վարչախումբը լրջորեն մտահոգված է: Երկրից ու ժողովրդից թալանածը պահպանելու համար սեփական իշխանությունը վերարտադրելու ջանքերը գնալով ավելի ու ավելի անպտուղ են դառնում: Կլանի կողմից հրապարակ նետված թեկնածուներն ու դրանց ռեյտինգը միայն խղճահարություն են առաջացնում, հասարակության մեջ արմատապես կոտրվել է վախի մթնոլորտը, իսկ սեփական խոստումները կատարելու «վատ» սովորություն ունեցող Սամվել Բաբայանը խոստացել է փակել երկրի բնական ռեսուրսներից, ժողովրդի եկամուտներից ու պետական բյուջեից կաշառքի, հովանավորչության, կոռուպցիայի ու պարզ գանձագողության խողովակներով դեպի իշխանավորների գրպանները հոսող միլիոնների ծորակը: Չի աշխատում նաև բնիկ արցախցի Արցախի հերոսին վարչա-դատական խեղկատակության միջոցով ասպարեզից հանելու տարբերակը, որովհետև անգամ ապօրինի վճռի պարագայում Սամվել Բաբայանն ու իր քաղաքական թիմը ընտրություններիում կարող են ջախջախիչ հաղթանակ տանել: Եվ հիմա սրանց «քաղաքական» պայքարի միակ գործիքը մնացել է վահրամաթանեսյանանմանների կիսագրագետ ու հիմնազուրկ խզբզոցը:
Անկեղծ ասած այս ամենի մեջ անգամ ուրախալի բան կա: Անհեթեթության աստիճանը հստակ վկայում է հեռացողների անզորության մասին: Կարդացեք տխրահռչակ «Հրապարակ»-ում այս գրչակի վերջին գլուխգործոցը և փորձեք գեթ մեկ տրամաբանական փաստարկ գտնել Սամվել Բաբայանի դեմ: Գիտե՞ք ինչում է մեղադրվում Բաբայանը. պարզվում է նա «համարձակվել է» պնդել, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հանդեպ այնպիսի ռազմա-տնտեսական առավելության հասնել, որ կարողանանք հակառակորդին բանակցություններում պարտադրել մեր պայմանները: Հավանաբար վահրամ աթանեսյանն ու իր թալանչի տերերն այլ ճանապարհ գիտեն: Կարծում եմ չարժե շարունակել:
Հ.Գ. «Թվերը համառ են» գրում է վահրամ աթանեսյանը: Իր պարագայում դրանք նաև կլորիկ են ու գողացված, իսկ ապագայում կարող են ոչ միայն դրամական, այլև՝ հերյուրանքի ու զրպարտության համար արժանի պատժաչափի տեսք ունենալ:
Արամ Ավետիսյան Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ