ԼՐԱՀՈՍ

լրահոս

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

April 11, 2025, 8:10 pm

Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

April 11, 2025, 11:42 am

ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ

April 11, 2025, 12:19 am

ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է (2)

January 23, 2020, 4:47 pm

4015

Սիրելի ընթերցողներ.

Երկու ամիս հետո Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց անցկացման որակով, ժողովրդավարության աստիճանով ու արդյունքներով է պայմանավորված լինելու Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացը և արցախյան հիմնահարցի նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև մեր կարծիքով հայաստանյան լրատվական դաշտում սպասվող ընտրությունների նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը, մեր կայքը առաջիկա երկու ամիսներին առանձնահատուկ ակտիվությամբ է անդրադառնալու առաջիկա քաղաքական կարևորագույն իրադարձություններին և չափազանց հետաքրքիր բացահայտումներ է ներկայացնելու ձեր ուշադրությանը:

Այսօր հրապարակում ենք ՀՀ և ԱՀ երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետ,պահեստազորի գնդապետ՝ Դավիթ Եղիշեի Հակոբյանի գրառումը (բավականին ծավալուն լինելու պատճառով այն կներկայացնենք հատվածաբար) Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այսօր Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի վերաբերյալ:

Հ.Գ. Մենք պատրաստ ենք առանց խմբագրական միջամտության ներկայացնել բոլոր կուսակցությունների և թեկնածուների տեսակետները: Վստահ ենք, որ հասարակությանը կողմնորոշելու լավագույն ճանապարհն առողջ բանավեճն է:

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Հոդվածագիրը (Վահրամ Աթանեսյան-խմբ.) կուրացած հաճոյանալու հորթային փափագով Բ. Սահակյանին անվանում է շինարար նախագահ` վկայաբերելով Շուշիի բարեկարգումը: Նա մոռանում է, որ Շուշին բարեկարգում է ողջ հայությունը, որի հիմքը դեռևս Շուշիի ազատագրման օրը դրել է Ս. Բաբայանը՝ իր համախոհների հետ միասին: Եվ Բ. Սահակյանի հրամանով մի քանի պետական հիմնարկ Շուշի տեղափոխելը դեռևս չի նշանակում Շուշին շենացնել կամ բարեկարգել,չի նշանակում որ այսօր ունենք հզոր տնտեսություն, հզոր բանակ և ժողովրդի սոցիալական հարցերի լուծում … Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Ս. Բաբայանի անվան հետ է կապված զորամասերում, պաշտպանական շրջաններում զորանոցների,ճաշարանների, զինապահեստների, զորավարժարանների, ավտո և թրթուռային հավաքակայանների կառուցման և բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Չմոռանանք նաև հետպատերազմյան շրջանում ավերված Ստեփանակերտի, Շուշիի ու մի շարք գյուղերի վերականգնման նախաձեռնությունն ու՞մ էր պատկանում: Հոդվածագիրը չգիտես ինչու, այս ամենի մասին համառ լռություն է պահպանում: Անհիմն մեղադրանք է հնչեցվում առ այն ՝ իբր Ս. Բաբայանը պետական գումարներ է վատնել, ինչ-որ ռելսեր է վաճառել ու ստացված գումարը յուրացրել: Հոդվածագիրը դիտավորյալ մոռանում է, որ այդ տարիներին Արցախն ունեցել է վարչապետ և նախագահ, իսկ Սամվել Բաբայանն ընդամենը պաշտպանության բանակի հրամանատարն էր: Բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով ստուգումների է ենթարկվել պաշտպանության բանակի ֆինանսական գործունեությունը, իսկ 1999թվականի ստուգումների, /այն իրականացրել էր ՀՀ պաշտպանության նախարորությունը/ արդյունքում պարզվել է, որ ոչ միայն պակասուրդ չի հայտնաբերել, ընդհակառակը՝ բազմաթիվ աջակից ընկերների ու հովանվորների շնորհիվ ներդրվել է ավելի քան 29 միլիարդ 600 միլիոն դրամ գումար բանակի կարիքների բավարարման համար, որից չի հափշտակվել և ոչ մի լումա: Ինչ վերաբերվում է «Յուպիտեր» -ի շինարարության ոլորտում մենաշնորհին, ապա հիշեցնենք, ու այդ տարիներին Արցախում հաջողությամբ գործունեություն էին ծավալել պետական ութ, մասնավոր չորս, ինչպես նաև հայաստանյան երկու տասնյակ մեծ ու փոքր շինարարական կազմակերպություններ: Իրականությանը չի համապատասխանում վառելիքի ներկրման մենաշնորհի մասին հոդվածագրի ակնարկը, քանի որ այդ տարիներին, եթե պաշտպանության բանակն ինքնրույն էր հոգում դիզվառելիքի, բենզինի և քսայուղերի հանդեպ իր կարիքները, ապա բյուջետային կազմակերպությունների /Է. Աղաջանյան/ և հատկապես գյուղատնտեսության / Ռ. Ազարյան/ , մասնավոր ոլորտի /Է. Վերդիյան/ վառելիքի հանդեպ կարիքները հոգում էին միանգամայն այլ հիմնարկներ:
Այսօր ոչ-ոքի, այդ թվում և Վահրամ Աթանեսյանին չի հետաքրքրում, թե Սամվել Բաբայանին ինչպիսի ջանքերի շնորհիվ է հաջողվել տարանջատված և ինքնրույն գործող զինված խմբավորումներին զսպել, հեռու պահել նրանց կամայական գործողություններից, միավորել, ստեղծել ժամանակակից մարտունակ կանոնավոր բանակ՝ իր բոլոր կառույցներով: Հիշենք Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի անկումից հետո, երբ թեժ մարտեր էին ընթանում Վանքի, Չլդրանի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի մատույցներում, ինչպիսի խուճապային տրամադրություն էր տիրում Արցախի զինվորների ու բնակչության շրջանում, ինչպես հաջողվեց Սամվել Բաբայանին օրհասական այդ պահերը վանել մեզանից, արմատական բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ, վերականգնել հաղթանակի հանդեպ բոլորիս հավատը, լուծել անհավատալի թվացող ռազմական ամենաբարդ խնդիրները:
Իսկ եթե հոդվածագիրը ծառայած լիներ խորհրդային բանակում կամ Արցախի զինված ուժերում, այլ ոչ թե համալրեր դասալիքների շարքերը, երևի թե կարողանար հասկանալ բռնապետի և խստապահանջ հրամանատարի միջև եղած տարբերությունը: Այդ ո՞ր պատերազմում են հաղթել անկարգապահ զինվորով, վճռականությունից զուրկ հրամանատարով, թուլակամ սպայակազմով: Պատերազմի ոսկե կանոններից է` լինել մեծն հայրենասեր, խիզախ,վճռական,հետևողական՝ խնդրի հաջող խստագույն կատարմանը,լավ ընկեր,խոսքի տեր մարդ անձնակազմի նկատմամբ, պահանջել կարգապահություն: ԽՍՀՄ-ում ծաոայության ընթացքում մարտական պատրաստվածությունը մեծ դպրոց է եղել նրա համար: Հակառակորդի դեմ Խանձաձորի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի,Մարտակերտի ազատագրման համար մղած մարտերում նա կարողացավ ձեռք բերել լուրջ ստրատեգի համբավ, հեղինակություն ու հարգանք: Բացի այն, որ նա տաղանդավոր մարտական ղեկավար էր, նա բացահայտվեց նաև օպերատիվ գործողություններում իր համակողմանի պատրաստվածությամբ:Եվ նրա պլանավորած մարտական մտահաղացումները մշտապես հագեցած նոր գաղափարներով, եղել են համարձակ, վճռական, տաղանդավոր և հանճարեղ: Հրամանատարի նման կեցվածքն ու ունակությունները վկայում են ՊԲ-ի հաղթանակների փայլուն, անթերի օպերատիվ ղեկավարման մասին: Արցախի սպարապետի ղեկավարած բանակն իր ազատամարտիկներով, հաղթանակ, խաղաղություն և սիրո ծաղիկներ պարգևեցին հայ ընտանիքներին:
Անչափ ցավալի է, որ բոլորիս համար հաղթանակ կերտած ազգասեր այս մարդուն մեծարելու պատվավոր քաղաքացի կոչելու փոխարեն, գրչի թեթև մի հարվածով զրկել են քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից:
Սակայն մի բան շատ պարզ է ու հստակ, Սամվել Բաբայանը որոշիչ պահին կարողացավ պահել հայ ազգի փառքն ու պատիվը : Որքան էլ սրբություն չունեցող անձիք ջանան խեղաթյուրել պատմությունը, ի հեճուկս նրանց, Սամվել Բաբայանը հայոց ազգի պատմության մեջ հավերժորեն կմնա որպես պատմական տարածքներ ազատագրած հրամանատար, իսկ քաղաքական պատվերների ճղճիմ հորձանուտում ձախողված պատվերակատարները իրենց տերերի հետ հավետ կհիշվեն որպես ազգային հարստություն վատնողներ, պարտվողական տրամադրություններով առաջնորդվողներ:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա