ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
Պուտինը եւ Էրդողանը «Թուրքական հոսքի» կառուցումը և շահագործման հանձնումը դիտարկում են որպես սեփական/միասնական հաղթանակ Արևմուտքի նկատմամբ. lragir.am
January 11, 2020, 5:40 pm
2715
Լragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
Պարոն Գաբրիելյան, նախօրեին Էրդողանն ու Պուտինը պաշտոնապես բացեցին «Թուրքական հոսք» գազատարը։ Թուրքիան գազային խոշոր հանգո՞ւյց է դառնում։
Կարող ենք ասել, որ սա ընդհանրապես Թուրքիայի հերթական քայլերից մեկն էր գազային խոշոր հանգույց դառնալու ուղղությամբ և երկրորդ կոնկրետ քայլը տվյալ համատեքստում գազատարների կառուցման մասով։ Թուրքիան փաստացի դառնում է տարանցիկ երկիր՝ կապված ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների հետ։ Սա շատ կարևոր է թուրքական կողմի համար, քանի որ մինչ այս նա ռուսական գազ ստանում էր զուտ իր ներքին սպառման համար (Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն գազամատակարարն է՝ մոտ 55%)։ Ստացվում է, որ Թուրքիան հասավ նրան, որ կարողացավ կյանքի կոչել միմյանց մրցակից «Անդրանատոլիական» (TANAP) և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերը, անել այնպես, որ թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական գազը դեպի ԵՄ ուղարկվեն իր տարածքով։ Թեև «Թուրքական հոսք» գազատարով ԵՄ-ին մատակարարվելու է 15.75 մլրդ մ3 ռուսական գազ, իսկ TANAP գազատարով՝ 10 մլրդ մ3 ադրբեջանական գազ, կարծում եմ, որ առաջիկայում TANAP-ը կարող է ավելի մեծ դեր խաղալ Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար։ Բանն այն է, որ եթե Կասպից ծովի հատակով կառուցվի «Անդրկասպյան» գազատարը, ինչին դեմ է ՌԴ-ը և կողմ են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ապա TANAP գազատարով դեպի ԵՄ կարող է ուղարկվել նաև միջինասիական երկրների գազը։ Բացի այդ, նոր գազատարների կառուցման դեպքում TANAP գազատարով տեսականորեն հնարավոր կդառնա Եվրոպային մատակարարել Իրանի, Իրաքի, Կիպրոսի, Իսրայելի, Եգիպտոսի, Կատարի գազը։ Ստացվում է, որ տեսականորեն հնարավոր է, որ Թուրքիայով դեպի ԵՄ ուղարկվի մոտ 10 երկրի գազ, որով և Թուրքիան կդառնա աշխարհի թերևս խոշորագույն գազային հանգույցը։ Սակայն այդպիսի արդյունքի հասնելու համար Թուրքիայից (Էրդողանից) պահանջվում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ էներգակիրներ արտահանող, թե՛ էներգակիրներ ներկրող երկրների հետ, ինչին որ ականատես չենք այս պարագայում։ Էրդողանի՝ նեոօսմանյան ու իսլամական աշխարհի առաջնորդ դիտարկվելու հավակնությունները հակասում են դրան, և հենց դա է պատճառը, որ Իսրայելը և Կիպրոսը չեն ցանկանում իրենց գազը դեպի ԵՄ ուղարկել ամենակարճ ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։
Ռուս-թուրքական մերձեցումը որքանո՞վ կպահպանվի առաջիկայում։
Ինչպես քանիցս առիթ ունեցել ենք նշելու, վերջին շրջանում ՌԴ-Թուրքիա հարաբերություններին գերակայում են Պուտին-Էրդողան հարաբերությունները, և այդ մերձեցումը առաջին հերթին պայմանավորված է այս երկու անձերի գործոնով։ Հետևաբար ռուս-թուրքական մերձեցումը մեծ մասով կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ու Թուրքիայի ղեկին մնում են Պուտինն ու Էրդողանը։ Ստամբուլյան այդ հանդիպումը նրանց 22-րդ շփումն էր վերջին 2 տարում։ Բացի այդ, 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած 39 ամսում Պուտինն ու Էրդողանը շփվել են 69 անգամ, որոնցից 24-ը եղել են հանդիպումներ, իսկ 45-ը՝ հեռախոսազրույցներ։ Սրանք խոսուն թվեր են և նրանց մերձեցման ցուցիչներ։ Երկու առաջնորդներին միավորում են շատ գործոններ և հատկապես Արևմուտքի դեմ միասնական ճակատ կազմելը և թույլ չտալը, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը զբաղվի տարածաշրջանի խնդիրների կարգավորմամբ․ նրանց կարծիքով՝ այդ խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն տարածաշրջանային տերությունները և ոչ թե արտատարածաշրջանային երկրները։
Չափազանց կարևոր է նաև այն, որ մի շարք հարցերում Պուտինն ու Էրդողանն առաջնորդվում են անձնական շահերով, ինչը հակասում է ՌԴ-ի ու Թուրքիայի պետական շահերին։ Այդ պատճառով եթե մի շարք հարցերի (S-400 համակարգեր, տիեզերական ու միջուկային ոլորտում Թուրքիային ՌԴ-ի ցուցաբերած աջակցություն և այլն) մենք նայում ենք ՌԴ-Թուրքիա հարաբերությունների պրիզմայով, ապա դրանք թվում են անտրամաբանական, մինչդեռ եթե նույն հարցերին նայում ենք Պուտին-Էրդողան հարաբերությունների պրիզմայով, ամեն ինչ ընկնում է իր տեղը։
Պուտինը գազատարի բացմանը նշեց, որ ռուս-թուրքական համագործակցությունը գնալով խորանում է՝ չնայած որոշ միջազգային խաղացողներ ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրան։ Ինչ էր ակնարկում։
Կարծում եմ, որ նա առաջին հերթին նկատի ուներ ԱՄՆ-ին, ով նախորդ տարեվերջին պատժամիջոցներ սահմանեց արդեն ավարտական փուլում գտնվող «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների կառուցմանը մասնակից ընկերությունների նկատմամբ։ ԱՄՆ-ը ցանկանում է նվազեցնել ՌԴ-ից ԵՄ-ի գազային կախվածությունը, և վերոնշյալ երկու նախագծերը հակասում են դրան։ «Թուրքական հոսքի» պարագայում նկատենք, որ Թուրքիան, «կանաչ լույս» վառելով այդ նախագծի առջև, դրանով իսկ նպաստեց, որ Ուկրաինան զրկվի դեպի Թուրքիա ռուսական գազի տարանցիկ լինելու երկրի կարգավիճակից։ Նկատի ունեմ այն, որ նախկինում Թուրքիան ռուսական գազ ստանում էր թե՛ Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով, թե՛ «Արևմտյան» (Անդրբալկանյան) գազատարով․ վերջինս անցնում էր Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներով ու հասնում էր Թուրքիայի եվրոպական հատված։ Բնական է, որ «Թուրքական հոսքի» կառուցմամբ Թուրքիային «Արևմտյան» գազատարով ռուսական գազի մատակարարումները դադարեցվում են, ինչը, մեղմ ասած, չի բխում Ուկրաինայի շահերից։
Թուրքիայի աշխարհքաղաքական դերը որքանո՞վ է մեծանումայս նախագծերի արդյունքում։
Կարելի է ասել, որ Թուրքիան գործի կեսը կամ մի փոքր ավելին կատարել է՝ վերածվելու համար աշխարհի թերևս խոշորագույն գազային հանգույցի։ Նկատի ունեմ TANAP և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերի իրագործումը («Անդրկասպյան» գազատարի կառուցումը մեծ հաշվով կախված չէ Թուրքիայից)։ Ըստ էության՝ մնացել է հասնել երկու գազատարի կառուցման՝ Իրանից և Իսրայելից (Կիպրոսից)։ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում, որ Իրանը սեփական գազը դեպի ԵՄ ուղարկի հենց իր տարածքով, ինչը հնարավոր 3 տարբերակներից մեկն է։ Թուրքական տարբերակից բացի, Իրանը կարող է դա անել նաև Հայաստանի/Վրաստանի և Իրաք/Սիրիա/Լիբանանի տարածքներով։ Ռուսական «Գազպրոմի» հայտնի դիրքորոշումը մինչ այս Հայաստանը բացառել է այդ տարբերակների թվից, և այս համատեքստում մենք ունենք պայքարելու տեղ։ Ինչ վերաբերում է 3-րդ ուղղությանը, ապա Իրանն ընտրել էր հենց այն․ 2011թ․ հուլիսին (Սիրիական հակամարտության մեկնարկից ամիսներ անց) ստորագրվել էր այսպես կոչված «շիական» գազատարի պայմանագիրը, որն անցնելու էր Իրաքի ու Սիրիայի տարածքներով։ Նաև սա էր պատճառը, որ Բաշար Ասադի հանդեպ Էրդողանի դիրքորոշումը շուտով փոխվեց, և Թուրքիան սկսեց ավելի բորբոքել Սիրիայի, ապա նաև Իրաքի հայտնի դեպքերը, ինչն իր հերթին բացառեց այդ գազատարի կառուցումը։ Փաստորեն Իրանին մնացել էր ընտրել միայն մեկ տարբերակ՝ Թուրքիա։
Թուրքիան հիմա էլ պայքարում է, որ Արևելյան Միջերկրածովում հայտնաբերված գազը դեպի ԵՄ ուղարկվի հենց իր տարածքով։ Բայց քանի որ, Թուրքիան բարդ հարաբերությունների մեջ է Իսրայելի, Կիպրոսի, Եգիպտոսի ու Հունաստանի հետ, որոշվել է այդ գազը ԵՄ ուղարկել EastMed գազատարով, որի երկարությունը կազմելու է 1900 կմ և արժենալու է մոտ 7 մլրդ եվրո։ Ընդ որում՝ գազատարն անցնելու է բավական խորը (3000 մ) տարածքներով և սեյսմիկ ակտիվ գոտով։ Մինչդեռ առավել պակաս ծախսատար «Իսրայել-Թուրքիա» գազատարի երկարությունը, որով կարող էր արտահանվել նաև կիպրական գազը, պետք է կազմեր 500-550 կմ։ Սակայն Թուրքիան չի հանձնվում, և վերջերս Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ նրա կնքած պայմանագիրը միտված էր հենց Թուրքիայի ծովային սահմանները ընդլայնելուն և այդպիսով EastMed գազատարի կառուցումը արգելափակելուն։ Ի դեպ, բացի իր տարանցիկ հնարավորությունները մեծացնելուց, Թուրքիան այդ գազատարների կառուցմամբ կդիվերսիֆիկացնի նաև իր գազամատակարարումները և կնվազեցնի ՌԴ-ի դերն իր գազային շուկայում։
Այդպիսով Թուրքիան էներգետիկ և աշխարհաքաղաքական առումներով զգալիորեն մեծացնում է իր դերը։ Սա կարող է հանգեցնել նաև նրան, որ Թուրքիան փորձի դառնալ իր տարածքով անցնող գազի վերավաճառող և էներգետիկ շանտաժի ենթարկել ԵՄ-ին։ ԵՄ-ը, տարված լինելով ՌԴ-ից իր գազային մեծ կախվածությունը նվազեցնելով, պետք է ուշադիր լինի, որպեսզի նույնատիպ, բայց արդեն տարանցիկ մեծ կախվածության մեջ չընկնի Թուրքիայից։
«Թուրքական հոսքի» նախագծի իրագործումը, իհարկե, ավելի է մերձեցնում Պուտինին ու Էրդողանին, սակայն հակված չեմ կարծել, թե այն Թուրքիայի համար մեծ հնարավորություններ է բացում ռուսական զենք գնելու և ռազմական այլ գործարքների մասով։ Բանն այն է, որ ՌԴ-ը մեծապես շահագրգռված է Թուրքիային զենքի մատակարարումներով, որոշ դեպքերում՝ նաև զենքի արտադրման տեխնոլոգիաների տրամադրմամբ ու համատեղ արտադրություն կազմակերպելով։ Սա նշանակում է, որ այդ ոլորտում Պուտինի կողմից չկան լուրջ խնդիրներ, որոնց լուծմանը կնպաստեր «Թուրքական հոսքը»։ Մյուս կողմից, չպետք է թերագնահատել «Թուրքական հոսքի» նախագծի կարևորությունը Պուտինի իմիջը փրկելու տեսանկյունից։ Հիշեցնեմ, որ Պուտինն ավելի վաղ առաջ էր քաշել «Հարավային հոսք» գազատարի նախագիծը, որում Թուրքիայի փոխարեն ներկայացված էր Բուլղարիան։ Վերջինս, սակայն (Արևմուտքի ճնշմամբ), հրաժարվեց այդ նախագծից, և Պուտինին օգնության հասավ Էրդողանը՝ առաջարկելով օգտվել Թուրքիայի տարածքից։ Արդյունքում, «Հարավային հոսքը» վերափոխվեց «Թուրքական հոսքի», և Թուրքիան հերթական անգամ հմտորեն օգտվեց Արևմուտք-ՌԴ դիմակայությունից՝ իր շահերն առաջ տանելու համար։ Մյուս կողմից էլ փաստորեն Էրդողանն Արևմուտքի աչքի առջև պարզերես արեց Պուտինին, որոշակի փրկեց նրան՝ թույլ չտալով մնալ ձեռնունայն ու ամոթահար վիճակում։ Անկասկած եմ համարում, որ այժմ թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը «Թուրքական հոսքի» կառուցումը և շահագործման հանձնումը դիտարկում են որպես սեփական/միասնական հաղթանակ Արևմուտքի նկատմամբ։
Նյութի աղբյուր. Lragir.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ