ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
Որոշում հոկտեմբերի 27-ի գործով. խորհրդավոր անհետացում
December 26, 2019, 7:04 pm
3865
Քրեական գործ է հարուցվել նախկին դատավոր, հոկտեմբերի 27-ի գործի դատավոր Սամվել Ուզունյանի Հայաստանից հեռանալու առնչությամբ: Քրգործը հարուցված է պաշտոնեական անփութության հատկանիշով եւ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:
Արդեն մի քանի օր է հանրությունն ուզում է հասկանալ, թե ինչպես է նախկին դատավոր Ուզունյանը հեռացել Հայաստանից, երբ նրա հանդեպ կայացվել է կալանման որոշում: Դատավորը հեռացել է կալանման որոշմանը գրեթե զուգահեռ, ժամերի տարբերությամբ, երբ նրան կալանավորելուն համաձայնություն էր տվել նաեւ ԲԴԽ-ն:
Ինչ կպարզի քննությունն այդ հարցում: Ուզունյանն ինչպե՞ս է տեղեկացել, որ կալանավորելու են: Ինչու՞ է ամեն ինչ այսպես ասած վերջին պահին տեղի ունեցել: Ինչպես է տեղի ունեցել եւ այլն:
Զուգահեռ, գլխավոր դատախազությունը հավանության է արժանացրել Անահիտ Բախշյանի բողոքը, որը եղել է հոկտեմբերի 27-ի գործը կազմակերպիչների մասով կարճելու որոշման դեմ: Եթե դատախազությունը հավանության է արժանացրել կազմակերպիչների մասով քրգործը կարճելու իր որոշման դեմ Բաշխյանի բողոքը, դա նշանակում է, որ գործն այդ առումով պետք է վերաբացվի, կամ առնվազն կարող է վերաբացվել:
Այդ մասին տեղեկացրել է Անահիտ Բախշյանն իր սոցցանցային գրառումով: Հոկտեմբերի 27-ի գործի կազմակերպիչների առումով քրգործի շուրջ այդ զարգացումը հետաքրքիր է հատկապես Սամվել Ուզունյանի գործի ֆոնին: Ուզունյանի դեմ գործը իհարկե հոկտեմբերի 27-ի առումով չէր, այլ 50 հազար դոլար կաշառքի պատմության: Սակայն, հետաքրքիր է, որ նախկին դատավորը փաստացի նախկին այդ պատմության առիթով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Հետաքրքիր է արդեն նրանով, որ Ուզունյանը եղել է հոկտեմբերի 27-ի դատավորը:
Եվ այդ ամենն էլ առավել ուշագրավ է դարձնում նրա խորհրդավոր փախուստը:
Ուզունյանն անկասկած միակ մարդը չէ, որ կտիրապետի 27-ի գործի մանրամասներին ու նրբերանգներին: Ավելին, նա նույնիսկ ամենաիրազեկ մարդը չէ այդ գործում: Բայց, տվյալ պարագայում հարցն անշուշտ իրազեկվածության աստիճանը չէ, այլ գուցե «վստահելիության», որ մարդը կարող է խոսել ինչ-ինչ պայմաններում, կարող են «խոսեցնել» նրան:
Այդպիսի՞ն էր Ուզունյանը, եւ կա՞ր այդ համատեքստը թե նրա հանդեպ քրգործի, թե նրա խորհրդավոր հեռանալու շրջանակում:
Նյութի աղբյուր. Lragir.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ