ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները. Euractiv
July 5, 2025, 2:43 pm
Ռուսական ԶԼՄ-ներ. Կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին
July 2, 2025, 10:50 pm
ՌԴ պաշտոնյան Ադրբեջանն այս պահին համարում է ռուսաստանցիների համար վտանգավոր երկիր
July 2, 2025, 10:45 pm
Կալլաս. ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը
June 30, 2025, 11:38 pm
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
June 30, 2025, 8:59 pm
Հայաստան կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը
June 28, 2025, 10:33 pm
Հայաստանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել
June 26, 2025, 12:36 am
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
ՌԴ ԱԳՆ-ն ձայնակցեց Ալիևին. Ինչն է անհանգստացրել Մոսկվային
October 21, 2019, 2:50 am
3346
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Գարեգին Նժդեհին հարցին: Ճեպազրույցի ժամանակ նա պատասխանել է ՌԴ Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակի մասին հարցին, որտեղ տեղի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցուց հանել Նժդեհի պատվին դրված հուշատախտակը, եւ նրանց այդ հարցում խոստացել է աջակցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։
Զախարովան նշել է, որ տեղյակ չէ հենց այդ կոնկրետ իրավիճակից։ «Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է», նշել է նա։
ՌԴ ԱԳՆ բացասական գնահատականը եղավ այն բանից հետո, երբ Երեւանում տեղադրվեց Նժդեհի արձանը: Համարվում է, որ նա համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ եւ ստեղծել հայկական լեգեոն:
Պետական-գաղափարախոսական ճգնաժամում գտնվող Ռուսաստանում ներկայում տեղի է ունենում Հայրենական պատերազմի «սակրալացման» ու այդ վակուումը լցնելու փորձ: Ընդ որում, Մոսկվայում գրեթե խուսափում են Երկրորդ աշխարհամարտ եզրից, ինչը հասկանալի է: Երկրորդ աշխարհամարտի համար Խորհրդային Միությունը հավասարապես պատասխանատու է նացիստական Գերմանիայի հետ: Այն սկսվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից, որին ՌԴ ԱԳՆ-ում ծիծաղելի արդարացում-բացատրություն են տվել՝ իբր այդպիսով կանխել կամ հետաձգել են Գերմանիայի հարձակումը, խուսափելով մեծ զոհերից:
Սա ոչ միայն ծիծաղելի բացատրություն է, այլեւ լիովին հակասում է իրականությանը: Բանն այն է, որ գերմանական բանակի ստեղծման հարցում Մոսկվան ունեցել է վճռական դեր՝ մատակարարելով ոսկի, մետաղ, սննդամթերք, իր բազաները տրամադրելով գերմանացիներին: Գերմանացի օդաչուներն ու այլ ռազմական մասնագետներ պատրաստություն էին անցնում Խորհրդային Միությունում: Գերմանացիներին նաեւ հայտնի էին դառնում խորհրդային բանակի իրական վիճակն ու կարեւորագույն օբյեկտների տեղաբաշխումը, ինչը հետագայում հեշտացրեց հարձակումը:
Ծանոթ իրավիճակ է, անցյալ դարի 20-ական թվականների սկզբից, երբ Ռուսաստանը նույնկերպ օգնում էր Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիային, որին էլ նվիրաբերվեցին հայկական տարածքները 1921 թ. պայմանագրերով:
Հայտնի փաստ է, եւ արժե նշել, որ Հիտլերը մինչեւ Երկրորդ աշխարհամարտի թեժացումը լայն համակրանք էր վայելում Եվրոպայում՝ Մադրիդից մինչեւ Լոնդոն, Անկարայից մինչեւ Մոսկվա:
Նժդեհի թեման Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին բարձրացրեց Ալիեւը, որին կոշտ հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց, որ Նժդեհը կռվել է թուրքերի դեմ: Կարելի էր նաեւ հիշեցնել, որ թուրքերը նացիստական Գերմանիայի դաշնակիցն էին:
Թվում է՝ հենց այստեղ է խնդրի մեկ այլ, մեզ համար թերեւս խորքային կողմը: Բանն այն է, որ վերը հիշատակված երկու դաշինքները՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերն ու 1939 թ. սովետա-գերմանական պակտը խոշոր տարածքային (առաջին դեպքում) ու մարդկային կորուստներ արժեցան հայերին:
Հատկանշական է, որ այս երկու դրվագում էլ ուղիղ կամ անուղղակի առկա է Նժդեհի անունը, ով կազմակերպել է Զանգեզուրի պաշտպանությունը ռուս-թուրքական բանակների հարձակումից: ԱՊՀ վերոհիշյալ հավաքից հետո Ալիեւն արդեն Բաքվում, թյուրքալեզու երկրների հավաքին խոսել է Զանգեզուրի մասին: «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը: Այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար», ասել է նա:
Այս ֆոնին, հետաքրքիր է, որ ՌԴ Պետդումայի՝ ադրբեջանամետ հայացքներով հայտնի պատգամավոր Կալաշնիկովը խոստացել է հայկական եկեղեցուց հանել Նժդեհի հուշատախտակը: Հիշվում է՝ տարիներ առաջ Սոչիում թույլ չտվեցին տեղադրել Զորավար Անդրանիկի արձանը: Եվ հարց է առաջանում՝ արդյոք միակ խնդիրը Նժդեհի «նացիստական գործունեության հանգամանքն» է, որից փորձում է օգտվել Ալիեւը, թե խնդրի արմատն ավելի խորն է՝ ռուս-թուրքական պակտի անկատարությունը Զանգեզուրի պատճառով:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ