ԼՐԱՀՈՍ

լրահոս

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք

March 24, 2024, 6:38 pm

Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին

March 2, 2024, 3:23 pm

Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

February 29, 2024, 2:58 pm

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

February 29, 2024, 2:34 pm

Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

February 14, 2024, 11:44 pm

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

February 14, 2024, 11:36 pm

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

February 13, 2024, 9:48 pm

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

February 13, 2024, 8:59 pm

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

February 13, 2024, 12:45 pm

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա

February 7, 2024, 9:31 pm

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

February 6, 2024, 9:22 pm

Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի

February 3, 2024, 11:20 pm

Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը

January 25, 2024, 6:36 pm

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից

January 25, 2024, 6:31 pm

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

January 25, 2024, 6:22 pm

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել

January 23, 2024, 10:55 pm

Պուտինը հանձնարարել է արհեստական ​բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել

January 18, 2024, 11:57 pm

ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

January 17, 2024, 10:58 pm

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

January 17, 2024, 10:50 pm

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը

January 17, 2024, 10:48 pm

Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

January 16, 2024, 12:10 am

ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

January 12, 2024, 10:49 pm

Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա

January 12, 2024, 10:01 pm

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

January 9, 2024, 11:31 pm

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ

December 12, 2023, 12:43 am

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

December 9, 2023, 11:06 pm

ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս

December 5, 2023, 2:07 pm

Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար

December 4, 2023, 3:20 pm

Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը

December 4, 2023, 3:12 pm

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում

November 23, 2023, 1:12 pm

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

September 28, 2019, 1:58 pm

5149

Առաջին հայացքից պարզունակ թվացող այս բառակապակցությունը սոսկ զինվորական ողջույն չէ, այն իրականում ճշմարիտ զորականի բնութագիրն է, եթե կուզեք՝ կենսափիլիսոփայությունը: «Պատիվ ունեմ». Այսպես է դիմում սպան իր զինվորին՝ հայրենիքը պաշտպանելու մեծագույն առաքելությունն իրագործելու ուղարկելիս: «Պատիվ ունեմ». այսպես է արձագանքում զինվորն իր հրամանատարին՝ իր համար մեծագույն պատիվ համարելով իր երկրի ու ժողովրդի համար կռվելն ու մեռնելը:

Հայաստանի ու հայ ժողովրդի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում, երբ մեր երկիրը փաստացի չհայտարարված պատերազմի մեջ է գտնվում, երբ տարածաշրջանում ոչ մի իրական դաշնակից չունենալով կարող ենք ապավինել միայն մեր զինվորին ու սպային, «Պատիվ ունեմ»-ը պետք է աղոթքի պես հնչի, մինչդեռ վերջին շրջանում այն անցյալ ու ներկա, մեծ ու փոքր չինովնիկների կողմից անթույլատրելիորեն շահարկվում ու էժանացվում է:

Այս հարցին չէինք անդրադառնա, եթե հայ սպաների նկատմամբ օլիգարխների, կամ նրանց սափրագլուխների, պաշտոնյաների, կամ նրանց մանկլավիկների կողմից իրականացված արդեն որերոդ ոտնձգությունը օրինաչափություն դառնալու վտանգավոր միտում չունենար:

«Պատիվ ունեմ». այսպես է ավարտում պաշտոնը վայր դնելու վերաբերյալ իր հայտարարությունը ԱԱԾ նախկին պետ, նորաթուխ գեներալ Արթուր Վանեցյանն ու հաջորդ օրն իսկ անթաքույց սպառնում, որ կարող է պետական գաղտնիքներ հրապարակել: Պատիվ ունե՞ք պարոն Վանեցյան:

«Պատիվ ունեմ». զինվորական այս ողջույնով է ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրեն առաջադրված մեղադրանքի պատասխանն ավարտում նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար. զինվորականության հետ բացարձակ առնչություն չունեցող, նախկին հանցավոր ռեժիմի հլու կամակատար Վիգեն Սարգսյանը, ով երկար տարիներ ՀՀ-ում բարձր պաշտոններ է վարել ու ծպտուն իսկ չի հանել, երբ իսկապես պատիվ ունեցող բազմաթիվ սպաների ու ազատամարտիկների քաղաքական հալածանքների ու խոշտանգումների են ենթարկել: Պատիվ ունե՞ք պարոն Սարգսյան:

Ձեր խրամատները տաքուկ գրասենյակներն են եղել, իսկ ամենածանր զենքը համակարգչի մկնիկը, այնպես որ պարոնայք, ձեր կեղծ պաթոսը ձեր քեֆի սեղանների համար պահեք:

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնապահները վերջինիս պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկեցին մի քանի ռազմական բժիշկների, որոնցից Վահե Ավետյանը, մի քանի օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահացավ զինվորական հոսպիտալում: Զինվորական բժիշկների մեղքն այն էր, որ նրանք համարձակվել էին սպորտային հագուստով մտնել հայտնի օլիգարխին պատկանող ռեստորանը:

Մեկ այլ պաշտոնյա-օլիգարխի՝Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատնից հնչած կրակոցներից զոհվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արցախի զորամիավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր հրազենային վիրավորում ստացավ:

Եթե այս դեպքերը կարելի էր օրինաչափ համարել նախկինում գործող հանցավոր ռեժիմի պայմաններում, ապա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում վերջերս Եղեգնաձորում տեղի ունեցածը, երբ Վայոց ձորի մարզպետի օգնականի կողմից (օդում կախված լուրերի համաձայն՝ մարզպետի ներկայությամբ) դաժան ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այսօր էլ՝ դեպքից օրեր անց, դեռ ծայրահեղ ծանր վիճակում է:

Մենք քաղաքական խաղերի մեջ չենք մտնում, բայց կարծում ենք, որ կարիք կա մեկ անգամ ևս հիշեցնելու բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին, որ ժողովրդի կողմից իրենց տրված կառավարման ղեկը ոչ թե ժողովրդին իշխելու այլ նրան ծառայելու համար է: Ձեզ տրված դիրքից գլուխներդ մի՛ կորցրեք, որովհետև կարող եք գլուխներդ ջարդել՝ այդ դիրքից վայր ընկնելիս:

Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, ՊԱՏԻՎՍ՝ ինձ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն

27.09.2019թ. Երևան

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ