ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Կադաստրի կոմիտեն չի հերքում՝ բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ
September 17, 2019, 7:59 pm
4057
Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց հանրության որոշ շրջանակներում «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը ստացած նախագիծը։
Ինչպես հայտնեցին Կադաստրի կոմիտեից, Իրականում այն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման մասին է։ Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք և, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ «այս օրենքի ընդունումը դեռևս չի նշանակում որևէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին, ընդհանրացված կամ խոշորացված՝ մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ Այսինքն, այս օրինագիծը ոչ թե անշարժ գույքի հարկ սահմանելու, այլ ներկայումս գործող հնացած, շուկայականից խիստ տարբերվող կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելու մասին է։
Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը ենթադրում է հարկային մուտքերի ավելացում բարձրարժեք գույքերի հարկման մասով, և այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Դա հիմք կդառնա, որպեսզի կառավարությունը՝ կիրառելով անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ և ապահովելով հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխում, հանդես գա բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին, կառավարությունը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու է, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերը հարկի որևէ բարձրացում չզգան, իսկ միջին խավի դեպքում այն չնչին լինի։
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ հողի և շինության հարկատեսակները պետք է միավորվեն մեկ՝ «անշարժ գույքի հարկի» մեջ ։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել անշարժ գույքի գնահատման և հարկման ընթացակարգերը և մշակված մեթոդաբանությամբ ունենալ կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ, ինչն իրականացվել է այս նախագծով։
Արդյունքում կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների և իրական շուկայի միջև եղած հսկայական և անընդունելի տարբերությունը, պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական և ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ և միասնական համակարգ։
Օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության 1 քմ մակերեսի բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման 16 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, ինչն է’լ ավելի հասցեական կդարձնի այն, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և, վերջապես, հարկման նոր դրույքաչափերը։
Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։ Իսկ մինչ այդ կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի չհարկվող շեմն ու դրույքաչափերը սահմանող նախագծեր։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ