ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ վարչապետին
August 8, 2019, 9:25 pm
3430
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների հստակեցման նպատակով:
Արդյունքում նախ պարզվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կայանների կողմից տևականորեն, համատարած կերպով կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել:
Արդեն տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է ընդհանուր 26 քրեական գործ: Վերջիններիս նախաքննությամբ պարզվել է, որ նշված ոլորտում տեխզննման կայանների պատասխանատու աշխատակիցները 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայություններ մատուցելու, այսինքն առանց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու, քաղաքացիների կողմից բանկերում կատարվող՝ այդ ծառայության համար նախատեսված 5.500-10.500-ական ՀՀ դրամ գումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարություն և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարները: Նախնական հաշվարկներով պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլրդ 150մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում, 2019թ. հուլիսի 30-ի դրությամբ, վերականգնվել է ավելի քան 840 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարագրված կոռուպցիոն մեխանիզմների ձևավորմանը նպաստել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա որոշակի բացերը, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել վարորդների կողմից իրենց տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ենթարկելու պարտականությունը որպես կանոն չկատարելու համար, ինչն ինքնին ստեղծում է ճանապարհատրանսպորտային երթևեկության անվնտանգության ռիսկեր:
Օրենսդրական բացերը հիմնականում պայմանավորված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցնելու կամ չանցնելու փաստը միայն կտրոնի առկայության կամ բացակայության հանգամանքով պայմանավորելուն հանգեցնող իրավական լուծումների, տեխզննության գործընթացի նկատմամբ պետության վերահսկողական հստակ իրավական մեխանիզմների անլիարժեքության հետ: Բացի այդ՝ առկա են նաև անհստակություններ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, վճարման գործընթացի իրավակարգավորումներում։
Ելնելով օրենսդրական այդ բացերը վերացնելու, երթևեկության մասնակիցների անվտանգության երաշխավորման պետության պարտավորությունը պատշաճ իրականացնելու, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող գործոնները բացառելու անհրաժեշտությունից՝ կատարված ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ